Рубрики
Մաթեմատիկա 2022

Պարապմունք 18

1.Գրիր հանրահաշվական կոտորակների օրինակենր:

5/6, 4.90/120, 12/10, 7/b2

2. Պարզեցրու՝ 6/5*10/9=4/3 a3b5 -5/3*-2/15=2/9 b4c5 1/2*2/3=1/3 ck3 5/3*-6/5=-30/15 k4p4 -9/4*4/3=9/5 p3x5 -9/11*-11/9=99/99=1 x3y4 -5/3*-3/5=15/15=1 a4x7 -17/6*5/3=-85/18 a4c4

3. ա)(a2)2=a4 բ)(b2)3=b6 գ)(2a)2=4a2 դ)(3b)3=9b3 ե)(4c2)2=16c4 զ)(5ab)2=25a2b2 է)(7ab2)3=343a2b6 ը)(9b2c)2=81b4c2) թ)(3c2e4)4=81c8e16 ժ)(2a2k3)5=32a10k15 ի)(1/2a2)2=1/4a4 լ)(3/4a2)2=9/16a4

4. Պարզեցրու բազմանդամը՝ ա/0,9x+0,3y բ/38,1a-2,7b

5.Համեմատեք՝ ա/3^2>2^3 բ/2^5>5^2 գ/0,5^2>0,4^2 դ/1,1^2<2,1^2 ե/(4/5)^2<(5/4)^2 զ/(1. 1/3)^3<2,4^2 է/0,5^2>0,5^3 ը/(4/5)^2<(4/5)^3 թ/(-0,3)^2>(-0,4)^2

Рубрики
Պատմություն 2022

ՀԽՍՀ տարածքային հիմնախնդիրները և արտաքին կապերը։

  • Լոռու Չեզոք գոտու և Ջավախքի հիմնախնդիրը։

 Հայաստանի խորհրդայնացունից  հետո  «Լոռու չեզոք  գոտին» շարունակում էր բռազավթված  մնալ  Վրաստանի  կողմից ։ «Լոռու չեզոք գոտու»   խնդիրը հայտնվել էր  Խորհրդային  Ռուսաստանի  ուշադրության  կենտրոնում։  Վերջինիս  համար  հրատապ էր   նաև  Վրաստան խորհրդայնացման  իրականացումը։

    Վրացական իշխանությունների  դեմ  Լոռիում  ապստամբությունը  սկսվեց    1921  թ․ փետրվարի  11-ի  լույս  12- ի գիշերը։ Ապստամբներին  շուտով  օգնության  հասան  Կարմիր  բանակի  զորամասերը։  Համառ  մարտերի  արդյունքում  «չեզոք գոտին»   ազատագրվեց։

2,Վրացական իշխանության դեմ գործողությունները։

Լոռու ազատագրումը ծրագրված էր իրականացնել այնտեղ ապստամբություն կազմակերպելու և դրսից օգնություն ցույց տալու միջոցով։ Ապա հաջորդելու էր Վրաստանի խորհրդայնացման գործընթացը։ Վրացական իշխանությունների դեմ Լոռիում կազմակերպվում է ապստամբություն, որը սկսվում է 1921 թվականին։ Ապստամբներին օգնության է հասնում Կարմիր բանակը։ Թեժ և համառ մարտերի արդյունքում “չեզոք գոտին” ազատագրվեց։ Ազատագրված Լոռին միացավ Խորհրդային Հայաստանին։

Ջավախքի հիմնախնդիրն էլ լուծվեց այսպես։ 1921 թվականի հունիսին, Թիֆլիսում հրավիրված հանձնաժողովի նիստում Հայաստանի ներկայացուցիչը առաջարկեց, որ Ջավախքը անցնի ՀՍԽՀ-ին, սակայն այդ առաջարկը մերժվեց ադրբեջանցի և վրացի ներկայացուցիչների կողմից, ինչպես նաև հանձնաժողովի նախագահի՝ Ռուսաստանի ներկայացուցչի կողմից։ Վերջում ըստ հայ-վրացական վերջնական համաձայնագրի Լոռին, բացառությամբ շրջանի հյուսիսի հայկական մի խումբ գյուղերի, մնում էր Հայաստանին, իսկ Ջավախքն անցնում էր Վրաստանին։

3,Զանգեզուրի, Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի հիմնախնդիրը։

Նախիջևան

Հայաստանի խորհրդայնացման առիթով Խորհրդային Ադրբեջանի հեղկոմը դեռևս 1920թվականի նոյեմբերի, հանդես էր եկել “ԼՂ֊ը, Զանգեզուրը և Նախիջևանը Հայաստանի հանրապետության մաս ճանաչելու” հայտարարությամբ, բայց Ադրբեջանը հետո ոչ միայն հրաժարվեց իր որոշումից, այլև գործի դրեց ուժերը՝ հայկական երկրամասերը Ադրբեջանին բռնակցելու համար։

Զանգեզուր

1920թ. դեկտեմբերի 26֊ին Սյունիքի Տաթևի վանքում հրավիրված համազանգեզուրյան առաջին համագումարը երկրամասը հռչակեց “Ինքնավար Սյունիք”։ Հետո ապրիլին ինքնավար Սյունիքը հռչակեց “Լեռնահայաստան”։ Անցնելով հարձակման՝ խորհրդային ուժերը հունիսին վերջին գրավեցին Սիսիանը։ Նժդեհը Գորիսից նահանջեց Ղափան։ Շարունակելով հարձակումը Կարմիր բանակի զորամասերը մտան Գորիս, հետո Ղափան, ապա՝ Մեղրի։ Այսպես Զանգեզուրը խորհրդայնացվեց։ Քանի դեռ Զանգեզուրն ազատ էր, Լեռնային Ղարաբաղի հարցը կարծես լուծվում էր Խորհրդային Հայաստանի օգտին։

4,Գարեգին Նժդեհ․ ինչ է ազգայնականությունը։

Հայկական ազգայնականություն, ռազմաքաղաքական և պատմահոգևոր գաղափարախոսություն, որի առանցքն է հայության հարատևությունը, որ մեջ մտնում է նաև ազատ, անկախ և միացյալ Հայաստանի ստեղծումը։ կարող ենք ասել, որ Գարեգին Նժդեհը ազտային գաղափարախոսության՝ ազգայնականության հիմնադիրն է

Рубрики
Պատմություն 2022

Ե՞րբ է տեղի ունեցել ՀՍԽՀ խորհուրդների առաջին համագումարը: Ի՞նչ որոշում է կայացվել փետրվարի 3-ի նիստում:

1922թ. սկզբին տեղի ունեցավ Հայաստանի խորհուրդների 1-ին համագումարը։ 1922 թ. փետրվարի 3-ին հաստատվեց նաև ՀՍԽՀ սահմանադրությունը: Այն քննարկեց մի շարք հարցեր, որոնց մեջ կենտրոնականը Հայաստանի սահմանադրության ընդունումն էր։ Վերջինս փաստորեն կրկնում էր Ռուսաստանի սահմանադրությունը։ Սահմանադրության վերջին հոդվածները ներկայացնում էին հանրապետության խորհրդանիշերը՝ պետական զինանշանը և պետական դրոշը։

Որո՞նք էինք ՀՍԽՀ առաջին սահմանադրության հիմնական կետերը: Նշե՛ք մի քանի կետեր:

ՀՍԽՀ առաջին Սահմանադրությունը ՝ հիմնական օրենք, ընդունվել է փետրվարի 3 – ին: Դրանում նշվում էր, որ հանրապետությունում ամբողջ իշխանությունը պատկանում է բանվորների, գյուղացիների և կարմիրբանակայինների պատգամավորական խորհուրդներին: Երաշխավորվում էին աշխատավորների հավասար իրավունքները ՝ անկախ ազգությունից և դավանանքից: Աշխատանքը պարտադիր պարտականություն էր համարվում բոլորի համար ՝ «ով չի աշխատում, նա չի ուտում» սկզբունքով: Սահմանադրությամ ամրագրում էր խոսքի, մամուլի, ցույցերի և այլ ազատություններ, սակայն իրականում այն կրում էր ձևական բնույթ: Եկեղեցին անջատվում էր պետությունից, դպրոցը ՝ եկեղեցուց, սահմանվում էր անվճար կրթություն ստանալու իրավունք: Մտցվում էր պարտադիր զինվորական ծառայություն: Սահմանադրության առանձին հոդվածով հաստատվում էին հանրապետության պետական խորհրդանիշները ՝ զինանշանը (հեղինակ ՝ Մարտիրոս Սարյան) և դրոշը: ՀՍԽՀ զինանշանի վրա պատկերված էին Մեծ և Փոքր Արարատները:

Ի՞նչ տեսք ուներ ՀՍԽՀ պետական դրոշը, ո՞վ էր հեղինակը:

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական դրոշը իրենից ներկայացնում է կարմիր ուղղանկյուն, որի կենտրոնական մասում ամբողջ երկարությամբ ձգվում է կապույտ գիծ: Դրոշի վերևի ձախ մասում պատկերված է ոսկյա մանգաղ և մուրճ, իսկ նրանց վերևում գտնվում է կարմիր հնգաթև աստղ՝ ոսկեգույն երիզով:

Ինչու՞ ստեղծվեց Անդրդաշնությունը, ո՞ր երկրները մտան դրա կազմի մեջ:

Անդրկովկասի խորհրդային հանրապետությունների ՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխհարաբերությունները կարգավորելու անհրաժեշտություն էր առաջացել: Երկրամասի «կոմունիստ ընկերներին» 1921 թվականի գարնանը նամակ – հրահանգով դիմեց Խորհրդային Ռուսաստանի ղեկավար (Ժողկոմխորհի նախագահ) Վ. Լենինը, որն առաջ էր քաշում խորհրդային հանրապետությունների միջև տնտեսական և ռազմաքաղաքական սերտ դաշինք հաստատելու գաղափարը: Միավորման ձև ընդունեց խորհրդային դաշնությունը: Նրա կազմում հանրապետությունները պահպանելու էին իրենց ինքնիշխանությունը: Գործընթացը, սակայն, հարթ չէր: Դիմադրություն էր ցուցաբերում Վրաստանի կոմկուսի ղեկավարության մի մասը: Վերջինս հանդես էր գալիս հանրապետությունների իրական անկախությունը պահպանելու, նրանց միջև երկկողմ պայմանագրային հարաբերություններ հաստատելու առաջարկությամբ: Վրացական կողմի այս դիրքորոշման դեմ անզիջում պայքար ծավալեց Ռուսաստանի կոմկուսի վերնախավը: Հայաստանի իշխանությունները կողմ էին Անդրկովկասյան դաշնության (Անդրդաշնություն) ստեղծմանը և դրանում էին տեսնում երկիրն ու ժողովրդի արտաքին վտանգներից պաշտպանելու և սոցիալ – տնտեսական ծանր վիճակից դուրս բերելու հնարավորությունը: 1922 թվականի մարտի 12 – ին Թիֆլիսում հրավիրված ՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի կենտգործկոմների ներկայացուցիչների լիազոր խորհրդաժողովը հաստատեց Անդրդաշնություն կազմելու մասին միութենական պայմանագիրը: Ստեղծվեց Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Դաշնային Միությունը (ԱԽՍՀԴՄ): 1922 թվականի դեկտեմբերին Բաքվում հրավիրված ՝ Անդրկովկասի խորհուրդների առաջին համագումարում ԱԽՍՀԴՄ – ն վերափոխվեց Անդրկովկասի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետության (ԱԽԴՍՀ): Խորհրդային Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը այսուհետ հանդես էին գալու որպես մեկ հանրապետություն:

Բացե՛ք հապավումը՝ ԱԽԴՍՀ:

«ԱԽԴՍՀ» հապավումը բացվում է այսպես ՝ Անդրկովկասի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետություն:

Ի՞նչ էր ենթադրում <<ստալինյան ինքնավարության>> ծրագիրը:

1922 թվականի երկրորդ կեսից ՌԿ(բ)Կ կենտկոմը վճռական քայլեր էր ձեռնարկել խորհրդային բոլոր հանրապետությունների հետ Ռուսաստանի միջպետական փոխհարաբերությունները կարգավորելու համար: Այդ նպատակով ստեղծվել էր հանրապետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հատուկ հանձնաժողով: Օգոստոսի վերջին հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվում հանձնաժողովի փաստացի ղեկավար Իոսիֆ Ստալինի մշակած նախագիծը: Ըստ դրա ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Բելոռուսը և Ուկրաինան մտնելու էին ՌՍԽԴՀ – ի կազմի մեջ ՝ ինքնավար հանրապետության կարգավիճակով: Նախագիծը ստացավ «Ստալինյան ինքնավարացման ծրագիր» անվանումը: Սակայն դրա դեմ հանդես եկավ Վ. Լենինը: Նա առաջարկեց հանրապետությունների միավորումն անցկացնել այլ հիմքի վրա. բոլորին ՝ այդ թվում Ռուսաստանին, միավորել նոր պետության մեջ ՝ պահպանելով հանրապետությունների ինքնիշխանությունը և միությունից դուրս գալու իրավունքը: 1922 թվականի հոկտեմբերի 6 – ին ընդունվեց նոր նախագիծ: Դրանում հրամայական էր Ուկրաինայի, Բելոռուսի, Անդրդաշնության և Ռուսաստանի միջև Խորհրդային Սոցիալիստական հանրապետությունների Միության կազմում միավորվելու մասին պայմանագրի ստորագրումը: ԽՍՀՄ կազմավորման հարցն իր վերջնական լուծումը ստացավ 1922 թվականի դեկտեմբերի վերջին Մոսկվայում հրավիրված ՝ խորհրդային չորս հանրապետությունների լիազոր պատվիրակությունների խորհրդաժողովում: Այստեղ հաստատվեցին և դեկտեմբերի 30 – ին Խորհրդային Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելոռուսի և Անդրդաշնության ներկայացուցիչների կողմից ստորագրվեցին ԽՍՀՄ կազմավորման մասին Հռչակագիրը և Միութենական պայմանագիրը: Այնուհետև դրանք հաստատվեցին ԽՍՀՄ խորհուրդների առաջին համագումարում (պետության բարձրագույն օրենսդիր իշխանությունը): Խորհրդային Միությունը գոյատևեց շուրջ 70 տարի. այն լուծարվեց 1991 թվականի դեկտեմբերին:

Ո՞ր երկրները միացան 1922 թ. ստեղծված ԽՍՀՄ-ի կազմի մեջ:

1922 թվականին ստեղծված ԽՍՀՄ – ի կազմի մեջ էին մտնում ՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը:

Рубрики
Պատմություն 2022

Հեռավար պատմություն, Առաջադրանքների փաթեթ։ Հունվարի 30-փետրվարի 10

  • Ինչ էր ռազմական կոմունիզմը։ Ինչ քաղաքականություն էին վարում, ինչու էին աքսորում մարդկանց, զինծառայողներին, քաղաքական և մշակութային գործիչներին։

Ռազմական կոմունիզմը միջոցառումների համակարգ էր , որում կենտրոնականը պարենամասնատումն էր: Դրա նպատակն էր բնակչության ունեցած ավել հացահատիկի կամ այլ մթերքների ու ապրանքների բռնագրավումը: Այդ ամենի հետ մեկտեծ կատարվում էր նաև ձերբակալություններ: Նոր իշխանության կողմից պետականացվում են մի շարք մասնավոր կառույցներ:Ռազմական կոմունիզմի դրսևորումներից էր նախորդ իշխանություններին, ազգային կուսակցութերին և հայկական բանակի սպաների նկատմամաբ բռնությունները: 1920 դեկտեմբեր և 1921 թ հունվար ամիսներին հայկական բանակից հեռացվել և երկրից աքսորվել են ավելի քան 100 սպա և զինծառայող:

  • Փետրվարյան ապստամբությունը։ Ընթացքը, նոր ստեղծված մարմինները․ ներկայացրեք ապստամբության ժամանակագրական պատմությունը։

Այս բռնությունների դեմ երբ ժողովուրդը սկսեց ենդվզել 1921թ. փետրվարի 16-իմ սկսվեց ապստամբություն, ապստամբները փետրվարի 18-ին խմբապետներ Մարտիրոսի, Խնկոյի, Սմբատի և այլոց գլխավորությամբ մտան մարաքաղաք Երևան: ՀՍԽՀ պետական և կուսակցական մարմինները նախօրոք լսելով այս մասին լքել էին քաղաքը: Հաղթանակած ապստամբության արդյունքում, որի ղեկավարությունը ստանցնել էր ՀՅԴ Երևանում ստեղծվեց նոր մարմիմ՝ հայրենիքի փրկության կոմիտեն: Սակայն սկբզնական հաջողություններ չշարունակվեցին արդեն փետրվարի վերջից Վրաստանի կարմիրբանակային հիմնական զորամասերի Հայաստան վերադառնալուց հետո: 1921թ մարտի 25-ից 11 րդ կարմիր բանակի զորամասերն անցան վճռական հարձակման, ապրիլի 2-ին նրանք մտան Երևան: Հայհեղկոմի 1921-ի ապրիլի 24-ի հրամանոէ ապստամության բոլոր մասնակիցներին՝ ներառյալ ղեկավարներին շնորհվեց համաներում: Մայիսի 21-ին Հայհեղկոմը վերակազմավորվեց ՀՍԽՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի:

  • Դասից դուրս բերեք հայտնի գործիչների անունները, գրեք նրանց գործունեության մասին։

Ալեքսանդր Մյասնիկյան՝Ծնվել է Նոր Նախիջևանում: Եղել է ոչ միայն ռազմակուսակցական գործիչ, այլև՝ գրականագետ: Հեղափոխական և գրական ծածկանունն է եղել Մարտունի:Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, 1917թ. փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է ռազմաճակատի զինվորական կոմիտեի անդամ, ստեղծել բոլշևիկյան ինքնուրույն կազմակերպություն:Խորհրդային Հայաստանի գործիչներից Մյասնիկյանն առաջինն է անդրադարձել Հայաստանի և Սփյուռքի փոխհարաբերություններին. հատուկ ուսումնասիրություն է նվիրել Սփյուռքում հայ կուսակցությունների խնդիրներին:

Սարգիս Լուկաշին /Սրապիոնյան/ Ծնվել է 1883թ. Նոր-Նախիջևանում:
Ժողկոմխորհի նախագահ է եղել 1922-25թթ.:1921-1922թթ. եղել է ՀԿԿ կենտկոմի քարտուղար: Միաժամանակ ՀՍԽՀ Ժողտնտխորհի նախագահն էր:

1923թ.-ին սկսվեցին կառուցվել հիդրոէլեկտրակայաններ: Առաջինը Հրազդան գետի վրա կառուցված Երևանի հիդրոէլեկտրակայանն էր, որի շինարարությունն ավարտվեց 1926-ին, երբ Լուկաշինն այլևս վարչապետ չէր:
Լուկաշինի պաշտոնավարության շրջանում շարունակվեց ներգաղթը, որն սկսվել էր Մյասնիկյանի գործունեության ընթացքում: Հիմնականում հայրենիք տեղափոխվեցին Մերձավոր Արևելքի, Միջագետքում ապրող հայերը: Նա ունեցել է դաժան ճակատագիր: Լուկաշինը մեղադրվեց՝ որպես «հակապետական գործիչ», «օպոզիցիային հարած» և 1937-ին գնդակահարվեց:

Рубрики
Պատմություն 2022

Ամանորի ազգագարական պատմությունը․ Նոր տարին Հայկական մշակույթում

Հին ժամանակներում, երբ Սանտա Կլաուսն ու Ձմեռ պապը դեռևս Հայաստան չէին հասել, մեր նախնիները Նոր տարվա տոնը մեզ պես չէին նշում։ Սակայն, «օտար» ձմեռային հրաշագործների բացակայության դեպքում էլ Նոր տարին  Հայաստանում ամենևին էլ տխուր չի եղել։Նոր տարվա հայկական անվանումն ինքնին՝ Ամանորը, շատ գեղեցիկ մի առասպել ունի:

Հին առասպելի համաձայն` հենց հունվարին է բնության աստված Ամատուրը սեր խոստովանել իր ապագա կնոջը՝ Ամանորին, ում պատվին էլ Նոր տարվա տոնն անուն է ստացել։ Հետաքրքիր է, որ խոստովանության հետ մեկտեղ Ամատուրն իր սիրելիին խնձոր է նվիրել։ Եվ, ըստ ավանդույթի, ամանորյա գիշերը մարդիկ ներում էին միմյանց բոլոր վիրավորանքներն ու խնձոր էին նվիրում։ Հին հայերը երբեք տոնածառը փայլազարդերով չեն զարդարել; Ընդունված է եղել կլոր գաթա թխել, որի կենտրոնում զեյթունի ճյուղ էին ամրացնում ու վրան չրեր ու ընկույզ էին կախում։ Հետո, երբ ճյուղից կախված հյուրասիրությունները վերջանում էին, ընտանիքի յուրաքանչյուր անդամ դրա վրա իր մազն էր կապում, ու ճյուղը նետում էին թոնիրը, որպես ընտանիքի բոլոր անդամների երկարակեցության երաշխիք։ Իսկ փայլերով զարդարված տոնածառի փոխարեն հայուհիները չորացած խոտերից ու բույսերից ավանդական ծառ էին սարքում: Մեր նախնիները Նոր տարվա գիշերը սիրում էին իմանալ, թե ինչպիսին կլինի եկող տարին։ Այդպիսի «գուշակությունների» համար հատուկ բլիթներ էին թխվում. եթե հետաքրքրում էր ֆինանսական հարցը, ապա բլիթը թխում էին քսակի տեսքով, եթե տնային կենդանու առողջության մասին՝ կովի տեսքով եւ այլն։ Եթե խմորը բարձրանում էր, նշանակում է տվյալ հարցում հաջողություն էր սպասվում։ Եվս մեկ հետաքրքիր հայկական սովորույթ էր սկսվում հունվարի մեկի գիշերը։ Տանտերը անտառից կոճղ էր բեերում տուն, եւ մինչեւ Սուրբ ծնունդ տուն եկած յուրաքանչյուր հյուրը կոճղից կարող էր մի կտոր պոկել, այն գցել կրակի մեջ ու երազանք պահել:

Ինչպես և ինչու ստեղծվեցին առաջին արհեստները։ Գրեք աշխարհին հայտնի առաջին արհեստների և դրանց ծագման պատմության մասին։

Գորգ, բազմագույն զարդանախշերով, խավածածկ կամ առանց խավի քառանկյուն գեղարվեստական գործվածք։ Ծառայում է որպես փռոց, ծածկոց, վարագույր, բնակարանը տաքացնելու, զարդարելու ինչպես նաև ձայնակլանման համար։ Գորգերը հիմնականում հյուսում են թելերից։ Հանդիպում են նաև ասեղնագործ և գույնզգույն կտորներից կարված գորգեր։ Գործվածքի գեղարվեստական առանձնահատկությունները որոշվում են դրա մակերեսով (խավով կամ առանց խավի), նյութով (բուրդ, մետաքս, վուշ, բամբակ), չափսերով, զարդերիզի և կենտրոնական դաշտի փոխհարաբերությամբ, զարդանկարի բնույթով, հորինվածքով և գունային կառուցվածքով։ Գորգի ամենավաղ նմուշը գտնվել է Ալթայի Պազիրիկ կուրգանում և թվագրվում է Ք.ա. 5-րդ դար։ Մի շարք գիտնականներ գտնում են, որ այն ստեղծվել է Հայկական լեռնաշխարհում։ Հայերենում գորգ և կարպետ բառերն օգտագործվում են որպես հոմանիշ բառեր՝ միայն այն տարբերությամբ, որ գորգերն ունենում են թելախավ, իսկ կարպետները՝ ոչ։ Գորգ բառն առաջին անգամ հիշատակվում է Տավուշի Կապտավանք եկեղեցու պատին եղած արձանագրություններից մեկում (1242-1243 թվականներին), իսկ կարպետ բառն առաջին անգամ հիշատակվում է 5-րդ դարի Ավետարանում՝ գրաբարյան «կապերտ» ձևով։ Հայաստանում գորգագործությունը՝ իբրև արհեստ զարգացած է եղել դեռևս վաղնջական ժամանակներից։ Այս մասին են վկայում Արենի 1 քարայրում գտնված գործվածքները, մ. թ. ա. 5-րդ դարի թվագրվող պազիրիկ գորգը, ինչպես նաև հայկական գորգարվեստի մասին մի շարք պատմաբանների կողմից պահպանված հիշատակություններ։ Պատմական Հայաստանում գորգերն ու կարպետները համարվում էին առաջին անհրաժեշտության իրեր։ Դրանք փռում էին հատակին, կախում պատերից և գործածում որպես ծածկոց։ Գրեթե բոլոր բնակավայրերում գործում էին կարպետներ՝ քիլիմներ, ծածկոցներ, վարագույրներ, թամբեր, խուրջիններ, վերմակներ, աղի տոպրակներ, ձիու ծածկոցներ և գորգեր։ Այս արհեստն այնքան սերտ էր կապված առօրյա կյանքի հետ, որ այն իմանալը պարտադիր էր։ Գորգը նաև հայ աղջիկների օժիտի անբաժանելի մասն էր, ուստի վաղ հասակից նրանք սովորում էին այս արհեստն ու գործում իրենց օժիտի գորգերը։ Հայոց գորգերի տիպաբանության մեջ որպես տիպերի անվանումներ ընդունված են՝ այն տարածաշրջանի կամ բնակավայրի անվանումը, որին առավել բնորոշ է տվյալ տիպը, գորգադաշտի երկրաչափական ձևի անվանումը կամ գեղազարդման համակարգի թեմատիկ ուղղվածության կամ հիմնական հորինվածքի անունը։ Գորգագործական արվեստն իր ողջ պատմության ընթացքում մեծապես տուժել է արշավանքների, պատերազմների և հարևան տերությունների կողմից վարվող նվաճողական քաղաքականությունից։ Ցեղասպանության ընթացքում բազմաթիվ գորգեր կորսվել են՝ եկեղեցիները ոչնչացնելու կամ կողոպտելու պատճառով։ Հայկական գորգարվեստը Խորհրդային շրջանում տարածում է գտել նաև Եվրոպայի մի շարք անկյուններում։ Այսպես, 19-րդ դարի վերջին մի շարք հայ գորգագործներ հաստատվեցին Տրանսիլվանիայի Ղերլա քաղաքում և այդտեղ սկսեցին պատրաստել ու վերականգնել գորգեր։ 1915 թվականին Ցեղասպանությունից հետո մեծ քանակությամբ հայեր կրկին հաստատվել են Ռումինիայում։ Այսպիսով, երկրում ստեղծվել են բազմաթիվ արհեստանոցներ, իսկ 1950-ականներից սկսած՝ նաև գործարաններ։ Ներկայումս գորգագործության կենտրոններ են շարունակում մնալ Սյունիքն ու Արցախը։ Հատկանշական է, որ 2013 թվականին Շուշիում բացվեց Հայաստանի և Արցախի տարածքում գործող միակ գորգերի թանգարանը։ Հայաստանում և արտերկրում գոյություն ունեցող թանգարաններից բացի, հայկական գորգերը պահվում են անհատական հավաքածուներում, որոնց թիվը, ցավոք, հայտնի չէ։

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Պատմական Հայաստանի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ հնագույն բնակավայրեր, կիկլոպյան ամրոցներ, պեղվել են հարուստ դամբարաններ (Մեծամոր, Լճաշեն, Վանաձոր և այլն): Դրանցում գտնված զենքերը, գործիքները, կենցաղային իրերը, արձանիկներն ու զարդերը վկայում են հին ու բարձր մշակութային զարգացման մասին: Հին հայկական մշակույթի ձևավորման և զարգացման մեջ ուրույն դեր ունեցավ Վանի (Արարատյան) թագավորությունը (Ք.ա. 9-7-րդ դդ.):

 Վերջինիս անկումից հետո ուրարտական հայտնի սեպագիրը մոռացվեց: Ուրարտուի քաղաքաշինությունն

 ու որմնանկարչությունն աչքի էին ընկնում ուշագրավ առանձնահատկություններով: Դրանք բացահայտվել են քաղաք-ամրոցների` Էրեբունիի (Երևանի), Արգիշտիխինիլիի և Թեյշեբաինիի պեղումների ժամանակ: Պահպանվել են ոչ միայն շինարարական արվեստի, այլև կավե և մետաղյա իրերի, զենք ու զրահի, զարդերի բազում նմուշներ: Հիշատակության են արժանի հատկապես Արինբերդում (Թեյշեբաինի) պեղված հեծյալների քանդակներով արծաթե ըմպանակները

Рубрики
Մայրենի 2022

Մոտիվացիա

Մոտիվացիան շարժիչ ուժ է, որը ստիպում է մեզ ինչ-որ բան ցանկանալ: Ոմանք կարծում են, որ ցանկությունն ու մոտիվացիան նույնն են ։ Բայց դա այնքան էլ այդպես չէ ։

Ցանկությունը հայտնվում է, երբ մարդը գիտակցաբար ինչ-որ բան է ուզում (եւ իդեալապես ինչ-որ քայլեր է ձեռնարկում այն ստանալու համար): Իսկ մոտիվացիան առաջացել է «մոտիվ»բառից ։ Այս բառի ամենապարզ սահմանումը հետեւյալն է. «լեյտմոտիվ-ը կանխամտածված անհրաժեշտություն է»: Սրանք այն հանգամանքներն են, որոնք ստիպեցին մեզ ինչ-որ բան ուզել ։

Նրանք ասում են, որ մոտիվացիան կոչվում է այն, ինչ գործունեության իմաստ է: Այնպես որ, Պետրոս Uspensky գրել է, որ լեյտմոտիվ-դա այն է, երբ դուք իսկապես ուզում է ապրել նորովի, կամ բոլորովին անտանելի է ապրել հին ձեւով. Այսինքն ՝ մարդուն դժվարացնում է ներկա վիճակի անվճարունակությունը, կամ նա ինչ-որ բան է ակնկալում պոտենցիալ փոփոխություններից ։

Բացել բառարան: մոտիվացիան է արտաքին կամ ներքին, դրական կամ բացասական. Եւ կառավարում այն դրական կամ բացասական reinforcements. Հոգեբաններն ու գիտնականները շատ են վիճում այն մասին, թե նրանցից որն է «ավելի լավը» ։ Հաճախ, բացասական reinforcements շատ արդյունավետ-Մենք բոլորս գիտենք, թե ինչպես է մարդը կարող է իմանալ, թե ինչ-որ բան պետք է անել առաջին անգամ, եթե նա շատ վախեցնել կամ վնասել նրան. Շատ տհաճ փորձառություններից մենք սովորաբար խուսափում ենք,եւ մենք սովորում ենք շատ արագ «փայտից»: Բայց այս տեսակի «ուսուցման» կա մի շատ լուրջ թերություն.

Рубрики
Մայրենի 2022

Կանաչ Դաշտ

Պատմողը հիշում է իր մանկության մի դրվագ: Պատմում է հավանաբար իր երեխային: Ինքը փոքր հովիվ էր, իսկ դաշտում, բլուրների մյուս կողմում պառավ կարմիր ձին արածում էր իր մի ամսեկան քուռակի հետ: Կայծակից վախեցած քուռակը մորն էր կպել ու կաթ էր ուտում:
Հովտում, սակայն, վտանգ կար: Պառավ կարմիր ձին սկսեց զայրանալ և շուտով զգաց գայլի զզվելի հոտը: Մայրը խրխինջ արձակեց ու նետվեց դեպի քուռակը և տեսավ գայլին: Պարանը ձիուն չէր թողնում թռչել փոքրիկի մոտ: Գայլն կտրում էր քուռակի ճանապարհը և հեռացնում: Եվ քուռակը ցատկեց գայլի վրայով դեպի մայրը, բայց գայլը տակից բռնեց նրա ետևի ոտքը, և քուռակն ընկավ: Քուռակը ճչաց ու վեր ցատկեց: Բլուրների մյուս երեսին լսվեց քուռակի սուր ծղրտոցը, և գամփռ շները սրվեցին: Այդ ժամանակ մայրը ամբողջ ծանրությամբ ձգվեց դեպի գայլն ու քուռակը, և պարանը կտրվեց: Այլևս ձայն չէր լսվում և գամփռ շներն ու փոքրիկ հովիվը խաղաղվեցին: Գայլը քուռակին թողեց ու ազատվեց տրորվելուց: Ձին հարձակվում էր, գայլը փախչում: Գայլը հասկացավ, որ ձին իր քուռակին պաշտպանելու է մինչև վերջ, և ձին հասկացավ, որ գայլը չի հեռանալու: Սկսվեց երկար պայքար: Երեկոյան փոքրիկ հովիվը դուրս եկավ բլուրների գլուխ և տեսավ, որ գայլը կախվել էր կարմիր ձիու ռունգներից և ձին արդեն խոնարհվում էր: Դիմացի բլուրներից նրան ձայն են տալիս, որ հասնի ձիուն օգնության: Գամփռ շները՝ Թոփուշը, Բոբը, Սևոն, Բողարը, Չալակը, Չամբարը, վազում են ձիուն օգնության: Սևադունչ Թոփուշը վարպետ շուն էր: Մյուսները միայն հետապնդում էին, իսկ Թոփուշ՝ բռնում: Երբ ձին արդեն պիտի ծնկեր, գայլը լսեց շների հաչոցը: Չուզեց հավատալ, թե բախտը այսքան անողոք կլիներ, որ իր մեկ օրվա չարչարանքն անտեղի էր, և ինքը իր երեք ձագի մոտ դառնար դատարկ: Ձին շների հաչոց լսեց և հավատաց, որ շները հաչում են իր քուռակի և իր համար: Բայց ծանր էր շնչելը: Շները ահա արդեն քրքրում էին գայլի մեջքը, վիզը, իսկ գայլը ձիուն թողած բուկը պաշտպանում և հանգստանում էր շների կույտի տակ: Ձին հազիվ էր կանգնած մնում: Զգում էր, որ քուռակը ծծում է, և ուրախ էր քուռակի ծծելուց: Բայց ձին փուլ եկավ: Քուռակը սպասում էր մոր ելնելուն, բայց մայրը չէր ելնում: Գայլը կարողացավ փախչել: Դա փախուստ չէր, դա նահանջ էր: Սևադունչ հսկա գամփռը այդպես էլ չկարողացավ բռնել գայլի բուկը: Էլ չէր հետապնդում, որովհետև գայլի վզից մի փունջ մազ էր մտել նրա բերանը, և սևադունչը ետ էր ընկել և որձկալով մաքրում էր բերանը: Մյուս շները վտանգավոր չէին, որովհետև վարպետ չէին: Կորցրին գայլին: Քուռակը կանգնած էր մոր մոտ և մի քիչ անհանգստանում էր, կարծես հասկանում էր պատահածը:
Պատմությունն ավարտվեց և լսող երեխան ասաց, որ չի ուզում, որ ձին մեռնի: Պատմողն ասում է, որ ձին այդուհանդերձ մեռավ և ինքը ստիպված էր ողջ ամառ կաթ տալ և պահել մտրուկին: Երեխան հարցնում է, թե ինչու մեռավ ձին: Պատմողն ասում է, որ զզվանքից ու կատաղությունից: Երեխան հարցնում է, թե արդյոք պատմողը հենց այդ փոքր հովիվն էր: Պատմողը հաստատում է: Երեխան խնդրում է, որ պատմությունը նորից պատմի: Եվ պատմողը դարձյալ հիշում է երկարոտն աստղազարդ փոքրիկ մտրուկին, որը շատ վախեցավ կայծակից և փախավ մոր մոտ, բայց մորը չէր տեսնում և փախչում էր ուրիշ կողմ: Եվ կարմիր պառավ ձին մեղմ խրխինջով հայտնեց նրան իր տեղը…

Рубрики
Ֆիզիկա 2022

Թեմա 9

1. Ինչ է հոսանքի աշխատանքը: Ինչ բանաձևով են այն հաշվում: Հոսանքի աշխատանքի բանաձևը ձևակերպեք բառերով:

Փակ էլեկտրկան շղթայի որևէ տեղամասով լիցք տեղափոխելիս էլեկտրական դաշտը կատարում է աշխատանք: Ահդ աշխատանքը կոչվում է հոսանքի աշխատանք:
ԲԱնաձևը՝
A = qU

2. Որն է աշխատանքի միավորը ՄՀ-ում:

Ջ -Ջոուլ

3. Որ ֆիզիկական մեծություննեն անվանում էլեկտրական հոսանքի հզորություն: Ինչ բանաձևով են հաշվում հոսանքի հզորությունը: 
Պատ՝. Էլեկտրական հոսանքի հզորություն անվանում են էլ. հոսանքի կատարած աշխատանքի հարաբերությունը այն ժամանակին, որի ընթացքում կատարվել է այդ աշխատանքը:4. Հզորության ինչ միավորներ գիտեք: Ինչպես են առնչվում այդ միավորները վատտին:
Պատ՝. 1Վտ = 1Ա x 1Վ = 1Ա x Վ


5. Որն է հոսանքի աշխատանքի ոչ համակարգային միավորը: Գրել այդ միավորի և ջոուլի կպն արտահայտող հավասարությունը:
Պատ՝. 1կՎտ x  ժ = 1000Վտ x 3600վ   =  3600000 Վտ x վ  =  3,6 x 106 Ջ  = 3,6ՄՋ


6. Ինչ փորձով կարելի է համոզվել, որ միևնույն հոսանքի ուժի դեպքում հաղորդչում անջատվող ջերմաքանակը համեմատական է հաղորդչի դիմադրությանը:
Պատ՝. Իրար հաջորդաբար միացնենք միևնույն երկարության և հաստության 3 հաղորդիչ նիքրոմե, նիկելինե ու պղմձե, ինչպպես նաև ամպերաչափն ու ռեոստատը: Շղթան բանալիով փակենք և ռեոստատի միջոցով աստիճանաբար մեճացնենք հոսանքի ուժը շղթայում: Կտեսնենք, որ 3 հաղորդիճներն էլ տաքանում են: Բայց նիքրոմե հաղորդիչը շիկանում է, նիկելինեն՝ կարմրում, մինչդեռ պղնձե հաղորդիչը տաքանում է աննշան:

7. Ինչ բանաձևով են հաշվում հոսանքակիր հաղորդչում անջատվող ջերմաքանակը: Գրել բանաձևը:

Q = I2 Rt

8. Ձևակերպել Ջոուլ- Լենցի օրենքը:

Հոսանքակիր հաղորդչում անջատվող ջերմաքանակը հավասար է հոսանքի ուժի քառակուսու, հաղորդչի դիմադրության և հոսանքի անցնման ժամանակի արտադրյալին:

9. Բացատրեք, թե ինչու է տաքանում հաղորդիչը, երբ նրա միջով հոսանք է անցնում:

Ազատ էլեկտրոնները որոշակի երևույթների հետևանքով իրենց կինետիկ էներգիան փոխանցում են մետաղի իոններին և վերջինները սկսում են ավիլի ուժեղ տատանվել և հետևաբար տաքանալ:

10. Ինչպիսին է շիկացման լամպի կառուցվածքը:

Շիկացման լամպը կառուցված է հետևյալ կերպով – պարուրաձև շիկացման թելիկի վրա ամրացված են երկու հատ մետաղե ձողիկ, որոնք իջնում և մտնում են ապակե ոտիկի մեջ և անցնում նրանով դեպի լամպակոթի մետաղ մասերին: Լամպակոթին ամրացված է ապակե բալոնը, որից օդը հանվում կամ լցվում է ըստ նրա միջով անցնող հոսանքի հզորության: Այս ամենը իացվում է հոսանքին և լամպը աշխատում է:

Рубрики
Մաթեմատիկա 2022

Պարապմունք 24

Վարժություն 121

ա/

(x-4)2>0

x≠4

(-∞;4) U (4;+∞)

բ/

(x-1)2>0

x=1≠0

x≠-1

(-∞;-1) U (-1;+∞)

գ/

(2x-3)2>0

2x-3≠0

2x≠3

x≠3/2

(-∞;3/2) U (3/2;+∞)

դ/

(7-4x)2>0

7-4x≠0

4x≠-7

x≠-7/4

(-∞;-7/4) U (-7/4;+∞)

Վարժություն 122

ա/

x2-4x+4>0

(x-2)2>0

x≠2

(-∞;2) U (2;+∞)

բ/

x2-2x+1>0

(x-1)2>0

x≠1

(-v;1) U (1;+∞)

գ/

x2+10x+25<0

(x-4)2<0

Լուծում չունի

դ/

x2-8x+16<0

(x-4)2<0

Լուծում չունի

Վարժություն 123

ա/

x2-2x+1>0

(x-1)2>0

x≠1

(-∞;1) U (1;+∞)

բ/

x2+6x+9<0

(x+3)2<0

Լուծում չունի

գ/

x2+4x+4<0

(x+2)2<0

Լուծում չունի

դ/

4x2-4x+1>0

(4x-2)2>0

4x-2≠0

4x≠2

x=2/4=2

(-∞;2) U (2;+∞)

Վարժություն 130

ա/

3x2-2x+1>0

3x2-2x+1=0

D=(-2)2-4*3*1=4-12=-8

D<0 (-∞;+∞)

բ/

5x2-4x+2<0

D=(-4)2-4*5*2=16-40=-24

Լուծում չունի

գ/

-4x2+x-6<0

D=(-1)2-4*4*6=1-96=-95

D<0 (-∞;+∞)

դ/

-7x2+3x-1>0

7x2-3x+1<0

D=(-3)2-4*7*1=9-28=-19

Լուծում չունի

Վարժություն 131

ա/

0,2x2-x+100>0

0,2x2-x+100=0

D=(-1)2-4*0,2*100=1-80=-79

(-∞;+∞)

բ/

1,7x2+x+10<0

1,7x2+x+10=0

D=(1)2-4*1,7*10=1-68=-67

Լուծում չունի

գ/

x/52-3x/7+8<0

7x2-15x+280<0

D=(-15)2-4*7*280=225-7840=-7615

Լուծում չունի

դ/

2x2-x/3-12>0

D=(-1)2-4*2*(-36)=1+288=289

(-∞;+∞)

Վարժություն  132

ա/

x2-48x-1<0

D=(-4,8)2-4*1*(-1)=23,04+4=27,04

x12=4,8+- √27,04/2=4,8+5,2/2

x1=4,8-5,2/2=-0,2

x2=4,8+5,2/2=5

(-∞;-0,2) U (5;+∞)

բ/

x2+3,5x-200

D=(3,5)2+4*2=12,25=20,25

x12=-3,5+-√20,25/2=-3,5+-45/2

x1=-4

x2=0,5

(-∞;-4) U (0,5;+∞)

Рубрики
Մաթեմատիկա 2022

Պարապմունք 18

Վարժություն 94

3-2x>0 գծային

7x-3/5 <0 գծային

x2-5x+1<0 երկրորդ աստիճան

7x- x/5 >0 գծային

4x-5x2>0 երկրորդ աստիճան

3x2+7<0 երկրորդ աստիճան

Վարժություն 95

4x+2x2-1>0

2x2+4x-1>0

6+x2<0

1x2+0*x+6<0

x2/3- x+0,2<0

x2/3 – x+0,2<0

1-7x+x2/2>0

x2/2 – 7x+1>0

Վարժություն 96

x2-3x+4>0 (1/3)

(1/3)2-3*1/3+4>0

1/9-1+4>0

1/9+3>0

31/9>0

Լուծում է

x2-2x+3<0 (1/2)

1/22-2*1/2+3<0

1/4-2*1/2+3<0

1/4-1+3<0

1/4+2<0

21/4

Լուծում չի

2*(-2)2-5*(-2)*1<0 (-2)

8+10-1<0

17<0

Լուծում չէ

3x2-3x+1>0 (-3)

3*(-3)2-3*(-3)+1>0

27+9+1>0

37>0

Լուծում է

1/3 x2-1/5 x+1/7<0 (15)

1/3*(15)2-1/5*(15)+1/7

1/3*225-1/5*15+1/7<0

75-3+1/7<0

72 1/7<0

Լուծում չէ

x2/4+x-1/7<0 (12)

122/4+12-1/7<0

144/4+12-1/7<0

144+3-1/7<0

147-1/7<0

147 1/7<0

Լուծում չէ

Վարժություն 100

4x2-6+10>0

2x2-3+5>0

-6x2-12x-6<0

x2+6x+0<0

-9x2-90-81<0

x2+10+9<0

10×2-20x+30>0

x2-2+3>0

12x2-16x+8<0

3x2-4x+2<0

-11x2-44x-33<0

x2+4x+3

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы