Рубрики
Մայրենի 2022

Կանաչ Դաշտ

Պատմողը հիշում է իր մանկության մի դրվագ: Պատմում է հավանաբար իր երեխային: Ինքը փոքր հովիվ էր, իսկ դաշտում, բլուրների մյուս կողմում պառավ կարմիր ձին արածում էր իր մի ամսեկան քուռակի հետ: Կայծակից վախեցած քուռակը մորն էր կպել ու կաթ էր ուտում:
Հովտում, սակայն, վտանգ կար: Պառավ կարմիր ձին սկսեց զայրանալ և շուտով զգաց գայլի զզվելի հոտը: Մայրը խրխինջ արձակեց ու նետվեց դեպի քուռակը և տեսավ գայլին: Պարանը ձիուն չէր թողնում թռչել փոքրիկի մոտ: Գայլն կտրում էր քուռակի ճանապարհը և հեռացնում: Եվ քուռակը ցատկեց գայլի վրայով դեպի մայրը, բայց գայլը տակից բռնեց նրա ետևի ոտքը, և քուռակն ընկավ: Քուռակը ճչաց ու վեր ցատկեց: Բլուրների մյուս երեսին լսվեց քուռակի սուր ծղրտոցը, և գամփռ շները սրվեցին: Այդ ժամանակ մայրը ամբողջ ծանրությամբ ձգվեց դեպի գայլն ու քուռակը, և պարանը կտրվեց: Այլևս ձայն չէր լսվում և գամփռ շներն ու փոքրիկ հովիվը խաղաղվեցին: Գայլը քուռակին թողեց ու ազատվեց տրորվելուց: Ձին հարձակվում էր, գայլը փախչում: Գայլը հասկացավ, որ ձին իր քուռակին պաշտպանելու է մինչև վերջ, և ձին հասկացավ, որ գայլը չի հեռանալու: Սկսվեց երկար պայքար: Երեկոյան փոքրիկ հովիվը դուրս եկավ բլուրների գլուխ և տեսավ, որ գայլը կախվել էր կարմիր ձիու ռունգներից և ձին արդեն խոնարհվում էր: Դիմացի բլուրներից նրան ձայն են տալիս, որ հասնի ձիուն օգնության: Գամփռ շները՝ Թոփուշը, Բոբը, Սևոն, Բողարը, Չալակը, Չամբարը, վազում են ձիուն օգնության: Սևադունչ Թոփուշը վարպետ շուն էր: Մյուսները միայն հետապնդում էին, իսկ Թոփուշ՝ բռնում: Երբ ձին արդեն պիտի ծնկեր, գայլը լսեց շների հաչոցը: Չուզեց հավատալ, թե բախտը այսքան անողոք կլիներ, որ իր մեկ օրվա չարչարանքն անտեղի էր, և ինքը իր երեք ձագի մոտ դառնար դատարկ: Ձին շների հաչոց լսեց և հավատաց, որ շները հաչում են իր քուռակի և իր համար: Բայց ծանր էր շնչելը: Շները ահա արդեն քրքրում էին գայլի մեջքը, վիզը, իսկ գայլը ձիուն թողած բուկը պաշտպանում և հանգստանում էր շների կույտի տակ: Ձին հազիվ էր կանգնած մնում: Զգում էր, որ քուռակը ծծում է, և ուրախ էր քուռակի ծծելուց: Բայց ձին փուլ եկավ: Քուռակը սպասում էր մոր ելնելուն, բայց մայրը չէր ելնում: Գայլը կարողացավ փախչել: Դա փախուստ չէր, դա նահանջ էր: Սևադունչ հսկա գամփռը այդպես էլ չկարողացավ բռնել գայլի բուկը: Էլ չէր հետապնդում, որովհետև գայլի վզից մի փունջ մազ էր մտել նրա բերանը, և սևադունչը ետ էր ընկել և որձկալով մաքրում էր բերանը: Մյուս շները վտանգավոր չէին, որովհետև վարպետ չէին: Կորցրին գայլին: Քուռակը կանգնած էր մոր մոտ և մի քիչ անհանգստանում էր, կարծես հասկանում էր պատահածը:
Պատմությունն ավարտվեց և լսող երեխան ասաց, որ չի ուզում, որ ձին մեռնի: Պատմողն ասում է, որ ձին այդուհանդերձ մեռավ և ինքը ստիպված էր ողջ ամառ կաթ տալ և պահել մտրուկին: Երեխան հարցնում է, թե ինչու մեռավ ձին: Պատմողն ասում է, որ զզվանքից ու կատաղությունից: Երեխան հարցնում է, թե արդյոք պատմողը հենց այդ փոքր հովիվն էր: Պատմողը հաստատում է: Երեխան խնդրում է, որ պատմությունը նորից պատմի: Եվ պատմողը դարձյալ հիշում է երկարոտն աստղազարդ փոքրիկ մտրուկին, որը շատ վախեցավ կայծակից և փախավ մոր մոտ, բայց մորը չէր տեսնում և փախչում էր ուրիշ կողմ: Եվ կարմիր պառավ ձին մեղմ խրխինջով հայտնեց նրան իր տեղը…

Оставьте комментарий