Рубрики
Պատմություն 2023

Մեր գերդաստանը

Հայրական կողմս ծագում է Արևմտյան Հայաստանից։ Արմատներով Արևմտյան Հայաստանի Բայազետի գավառի Ալաշկերտ քաղաքից ենք։ Պապիկիս ընտանիքը գաղթել են Հայաստան 1828 թ․-ին, իսկ տատիկիս կողմը՝ 1904 թ-ին և բնակություն են հաստատել Արագածոտնի մարզի Դադալու գյուղում և Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում։ Ժամանակի ընթացքում ընտանիքի մի մասը տեղափոխվել է Թալին քաղաք և Երևան։ Հայրս ծնվել է Թալին քաղաքում և 90-ականների վերջին տեղափոխվել է Երևան։ Ընտանիքում հպարտությամբ են պատմում, որ հորս ապուպապերից մեկը եղել է Մշո Սուրբ Կարապետի վանքի հոգևոր հայրերից մեկը։ Ես հպարտանում եմ նրանով, որ այդ վանքը, որում հայրիկիս պապերից մեկը՝ Տեր Մանվելը ծառայել է որպես հոգևորական, ըստ ավանդության հիմնել է Գրիգոր Լուսավորիչը, նրա մահից հետո մարմինը ամփոփվել է սուրբ Կարապետ կոչված մատուռի տակ։ Սուրբ Կարապետի վանքը Արևմտյան Հայաստանում համարվում էր ամենամեծ ու ամենանվիրական սրբավայրը։

Մայրական կողմի պապերս արմատներով Թիֆլիսից են, Մեղրիից և Վրաստանի Շուլավեր գյուղից։ Այստեղ ևս հպարտանալու շատ բան բան ունեմ։ Մայրիկիս տատիկը Նիկոլայ Փիրումովի թոռն է։  Փիրումովը հայտնի հայազգի գործարար էր և Թիֆլիսի պատվավոր քաղաքացի։ Թիֆլիսում մինչ օրս կա նրա անունով կոչված հրապարակ։ Մայրիկիս երկու պապերն էլ մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին։ Տատիկիս մայրը ծնվել և մեծացել է Թիֆլիսում, իսկ հայրը ծնվել է Մեղրիում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին՝ որպես հետախույզ, այնուհետև տեղափոխվել է Երևան։ Իսկ մայրական պապիկիս ծնողները ծնվել և մեծացել են Վրաստանի հայաբնակ Շուլավեր գյուղում, Երևան են տեղափոխվել ուսանողական տարիներին։ Մայրիկիս պապը ևս մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, վերադառնալուց հետո շարունակել է զբաղվել գիտությամբ և մոտ 30 տարի ղեկավարել է ԵՊՀ ֆիզմաթ ֆակուլտետը։

Рубрики
Պատմություն 2023

ՀԱՅՈՑ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Նկարագրե՛ք հայերի ծագման մասին հիմնական ավանդազրույցները։

Հայերի ծագման մասին ավանդազրույցներ կան մի շարք գրավոր աղբյուրներում, որոնցից հատկապես մեծ կարևորություն ունեն հայկականհունականվրացական ավանդազրույցները, քանի որ դրանք կարևոր սկզբնաղբյուրներ են։

Հայերը պատկանում են էթնիկ խմբի, որը Ուրարտուի կործանումից հետո, մ.թ.ա. 7-րդ դարի վերջում կամ 6-րդ դարի սկզբում կենսագործում է Հայկական լեռնաշխարհում և Հարավային Կովկասում։ Հայերը իրենց անվանում են «հայ», իսկ երկիրը` «Հայաստան» կամ «Հայք»։ Մինչդեռ բոլոր ժողովուրդները, բացի վրացիներից, հայերին անվանում են «արմեն», իսկ նրանց երկիրը` «Արմենիա»։ Վրացիները հայերին անվանում են «սոմեխի», երկիրը` «Սոմխեթի»։

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑ

Ավանդազրույցների մեջ ամենահինը և արժեքավորը հայկական ավանդազրույցն է, որը հայտնի է նաև «Հայկ և Բել» առասպել անունով։ Այս ավանդազրույցը մեզ է հասել երկու սկզբնաղբյուրներից` Մովսես Խորենացու և Սեբեոսի աշխատություններից։

Առաջին աստվածներից առաջացած հաղթանդամ Հայկը ընդդիմանում է բոլոր նրանց, ովքեր ձգտում էին իշխանություն ձեռք բերել հսկաների և դյուցազունների վրա։ Բաբելոնում աշտարակաշինության անհաջող փորձից հետո հսկաներից մեկը` Տիտանյան Բելը, բռնանում է բոլորի վրա և իրեն հայտարարում արքա։ Հայկը չի կամենում հնազանդվել Բելին և իր որդիների, դուստրերի ու թոռների հետ` մոտ 300 հոգի, Բաբելոնից հեռանում, գնում է Այրարատի երկիրը և բնակվում է մի լեռնադաշտում, որն այնուհետև կոչվում է Հայք։ Իմանալով Հայկի անհնազանդության մասին` Բելը պահանջում է նրանից ետ վերադառնալ և հնազանդվել իրեն, սակայն Հայկը մերժում է այդ պահանջը։ Բելը զայրացած հետևակ զորքերի բազմությամբ գալիս հասնում է Այրարատի երկիրը։ Հայկը հարձակման լուրն իմանալով՝ հավաքում է իր քաջորդիներին ու շարժվում Բելի դեմ։ Վանա լճի մոտ Հայկը և նրա ուղեկիցները հանդիպում են Բելի զորքին։ Երկու կողմի հսկաները մարտընչում են իրար հետ և այդ ընդհանրումից բարձրանում է ահագին դղրդյուն։ Մարտի ընթացքից սարսափած Բելը որոշում է իջնել բլրից և ամրանալ զորքի մեջ։ Աղեղնավոր Հայկը այդ բանը նկատելով, առաջ է անցնում և մոտենում Բելին պինդ քաշում է իր լայնալիճ աղեղը և երեքթևյան նետը արձակում նրա կրծքի զրահատախտակին։ Նետը` թափով անցնելով և թիկունքից դուրս գալով, ընկնում է գետնին և այսպես հպարտ Բելը տապալվում է, իսկ նրա զորքը դիմում է փախուստի։

Հայկը հաղթանակի առիթով ճակատամարտի տեղում շինում է դաստակերտ և անվանում է Հայք։ Հենց Հայկի անունից էլ մեր ազգը անվանվեց հայ, իսկ երկիրը՝ Հայաստան։ Բուն Հայոց թվականը սկսվում է հենց այդ օրից՝ Ք․ա 2492 թվականի օգոստոսի 11-ից։

Ավանդազրույցի մեջ պատմվում է նաև, թե ինչպես Հայկի որդին` Արմենակը, և նրա հաջորդ սերունդները, շարժվելով դեպի հյուսիս, բնակություն են հաստատում Արարատյան դաշտում և Հյուսիսիային Հայաստանի տարբեր մասերում, որտեղ և նրանց անունով են կոչվում առանձին գավառների և բնակավայրերի անունները։ Այսպես, օրինակ` Արմենակի անունով է կոչվում Արագած լեռը և Արագածոտն գավառը, Արամայիսի անունով` Արմավիրը, Շարայի անունուվ` Շիրակը, Գեղամի անունով` Գեղարքունիքը, Սիսակի անունով` Սիսականը, Արայի անունով` Այրարատը և այլն։ Ըստ ավանդության, Հայկի սերնդից էր նաև Արամը, որի կատարած քաջագործությունների համար էլ օտարները հայերին սկսում են անվանել արմեն, իսկ երկիրը` Արմենիա։

ՀՈՒՆԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑ

Հայ ժողովրդի ծագման մասին մեզ է հասել նաև հունական ավանդազրույց, ըստ որի՝ հայերը ծագում են հույների մեջ մեծ սերը վայելող արգոնավորդներից մեկից։ 

Յասոնը և մնացած արգոնավորդներն իրենց Արգոն նավով ուղևորվում են Կոլխիդա, որտեղ փորձում են գտնել ոսկե գեղմը, ինչը համարվում էր անմահության և հավերժության խորհրդանիշը։ Արգոնավորդներից մեկը՝ Արմենոսը, որը Հունաստանի Թեսալիա մարզից էր, մնացած արգոնավորդների հետ միասին չի վերադառնում Հունաստան, այլ մնում է Հայկական բարձրավանդակում, որտեղ էլ ստեղծված պետությունը նրա անունով կոչվում է «Արմենիա», իսկ այդ երկրի բնակիչները՝ «արմեններ»։

Ք․ա․ I դարի հույն մատենագիր Ստրաբոնն ավելի մանրամասն է անդրադարձել այս պատմությանը՝ նշելով, որ իր սկզբնաղբյուրները Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների պատմություններն են։ Դրա վառ ապացույցներից է նաև այն, որ Հելլենիզմի ժամանակաշրջանում հայտնվեցին և սկսեցին շրջանառվել նաև Պարսիկների ու մարերի հունական ծագման մասին նույնանման ավանդազրույցներ` Բալկանյան թերակղզուց գաղթած լինելու մասին։

ՎՐԱՑԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑ

Վրացական ավանդազրույցը գրի է առնվել վրաց մի շարք հեղինակների կողմից 9-11-րդ դարերում։ Ըստ այս ավանդազրույցի՝ հայերի նախահայր Հայկը, վրացիների նախահայր` Քարթլոսը, աղվանների նախահայր` Ռանոսը, եգերների նախահայր` Եգրեսը և կովկասյան մի քանի այլ ցեղերի նախահայրերը եղել են եղբայրներ, սերելով մի հորից` Թորգոմից։ Բաբելոնի աշտարակաշինությունից և լեզուների բաժանումից հետո` Թորգոմը, որդիներով և իր ամբողջ ժողովրդով հեռանում է Բաբելոնից և բնակություն է հաստատում Մասիս և Արագած լեռների միջև։ Սակայն շուտով Թորգոմի ժողովուրդը բազմանում է և տարածքը որտեղ բնակվում էին չի տեղավորում նրանց, ինչի պատճառով էլ նրանք ընդարձակում են իրենց բնակության սահմանները Սև ծովից մինչև Կասպից ծովն ու Կովկասյան լեռները։ Թորգոմի որդիները իրենց հոր մահից հետո մի քանի տարի անց ապստամբություն են բարձրացնում բռնակալ Նեբրովթի դեմ և մարտում սպանում նրան։ Նեբրովթին հաղթելուց հետո դյուցազն եղբայրները սկսում են հանգիստ և անկախ կերպով իշխել իրենց երկրներում փոխադարձաբար օգնելով միմյանց;

Рубрики
Պատմություն 2023

Հայկական քաղաքակրթության ձևավորումն ու զարգացումը

1. Ընտրե՛ք Մեծ Հայքի նահանգներից մեկը և, օգտվելով տարբեր աղբյուրներից, պատրաստե՛ք նյութ տվյալ նահանգի մասին:
Մեծ Հայքը ունեցել է 15 նահանգ. Աղձնիք, Այրարատ, Արցախ, Բարձր Հայք, Գուգարք, Ծոփք, Կորճայք, Մոկք, Պարսկահայք, Սյունիք, Տայք, Տուրուբերան, Ուտիք, Վասպուրական,  Փայտակարան։

ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ

Մեծ Հայքի ութերորդ նահանգը։ Հյուսիսից սահմանակից էր Այրարատ, հյուսիս-արևելքից՝ Սյունիք, արևելքից՝ Փայտակարան և Պարսկահայք, հարավից՝ Կորճայք, Մոկք և Աղձնիք, արևմուտքից՝ Տուրուբերան նահանգներին։ Կենտրոնական նահանգներից և ամենամեծը իր տարածությամբ: Նահանգը գրականության մեջ հիշատակվում է սկսած 6-րդ դարից:
Ք.ա. 9-րդ դարից Վասպուրականը Վանի թագավորության կենտրոնական տարածքն էր։ Այն ուներ զարգացած արհեստագործություն և երկրագործություն։ Ք.ա. 6-րդ դարից սկսած, երբ վերացել էր ուրարտական թագավորությունը, և նրա փլատակների վրա ստեղծվել էր Երվանդունիների թագավորությունը, Վասպուրականը շարունակում է մնալ կենտրոնական նահանգ: Ք.ա. 189 թվականին Արտաշես Ա թագավորը հիմնադրում է Արտաշեսյանների արքայատոհմը։ 66 թ. նրան փոխարինելու է գալիս պարթևական ծագում ունեցող Արշակունիների դինաստիան։ Այս ամբողջ ժամանակահատվածում Վասպուրականը մնում է հայոց թագավորության սահմաններում: 387թ. Հայաստանի առաջին բաժանումից և 428 թվականին մարզպանական Հայաստանի (428-642) հիմնումից հետո Վասպուրականը՝ որպես Արծրունի իշխանական տան կալվածք, շարունակում է մնալ Հայաստանի կազմում։
7-րդ դարում Վասպուրականը դարձել է արաբա-բյուզանդական ընդհարումների ռազմաբեմ։ Վասպուրականի նախարարները հարել են Թեոդորոս Ռշտունու գլխավորած ազատագրական շարժմանը և պահպանել իրենց ինքնավարությունը։
9-րդ դարի կեսին Արաբական խալիֆայությունը փորձել է ոչնչացնել Վասպուրականի իշխանությունը, ժամանակավորապես բռնագրավել նահանգի զգալի մասը, աքսորել շատ իշխանների։ Սակայն նվաճողները շուտով ծանր պարտություն են կրել Բագրատունիների և Արծրունիների միացյալ հայկական զորքից։ Ավելի ուշ՝ 908 թվականին, Գագիկ Արծրունին հիմնադրում է Վասպուրականի թագավորությունը (908-1021)։
Մանազկերտի ճակատամարտ 1071թ. սելջուկյան թուրքերից բյուզանդական զորքի ծանր պարտությունից հետո նահանգն ընկել է սելջուկյան թուրքերի տիրապետության տակ։ Վասպուրականի որոշ շրջաններում կիսանկախ վիճակում պահպանվել են Արծրունյաց տոհմի շառավիղները։
16-րդ դարում Վասպուրականը դարձել է իրանա–թուրքական պատերազմների ռազմաբեմ։ 1639 թվականին Սեֆյան Իրանի և օսմանյան Թուրքիայի միջև կնքված Կասրե Շիրինի հաշտությամբ Վասպուրականի հիմնական մասը բռնակցվել է Թուրքիայի։ 16-19-րդ դարերում Վասպուրականում շարունակել են գոյատևել հայ, քուրդ, ասորի ժողովուրդների ինքնավար իշխանություններ ու համայնքներ։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականի հայ բնակչության զգալի մասը ռուսական զորքի հետ գաղթեց Արևելյան Հայաստան: Վասպուրական նահանգը բաժանվում էր 35 նահանգների:

2. Գավառներ

Վասպուրական նահանգն ուներ 35 գավառ: Դրանք են`

NԳավառՊատմաաշխարհագրական նկարագրություն
1ԱկեԱնունը ծագել է Ակեացի ցեղից: Այլ տեղեկատվություն գավառի վերաբերյալ պահպանված չէ:
2ԱղանդռոտԽեթական աղբյուրներում նշված է որպես «Ալլանդա»։ Հայտնի է Աղանդռոտ գետը։ Այլ տեղեկատվություն գավառի վերաբերյալ պահպանված չէ:
3Աղբակ ՄեծԱյժմ՝ Բաշկալե: Ակե գավառից դեպի հյուսիս: Արծրունյաց նախարարական տոհմի բնագավառը: Այստեղ է գտնվել Ադամակերտ ամրոցը:
4ԱղովիտԱյժմ՝ Բադնոց: Այլ տեղեկատվություն գավառի վերաբերյալ պահպանված չէ:
5Անձախի ձորԱյժմ՝ Կոդուր: Սահմանակից է Պարսկահայքի Հեր գավառին: Գավառի կենտրոնն էր Կոտոր բերդը:
6ԱնձևացիքՏարածվում էր Արևելյան Տիգրիսի վտակ Ջերմաջուր գետի ակունքների դժվարամատչելի լեռնաստանում։ Ի սկզբանե, Անձևացիքը հանդիսանում էր հայ Անձևացի (Անձաւացի) իշխանական տոհմի տիրույթը. տոհմական ոստանը՝ Կանգուար։ Մեծ Հայքի 387 թ. բաժանման ժամանակ գավառն անցավ Սասանյան Պարսկաստանին, իսկ 7-րդ դարի կեսերին նվաճեցին արաբները։ 885 թ. գավառը մտավ Բագրատունիների թագավորության կազմի մեջ, իսկ 908 թ.՝ Վասպուրականի թագավորության մեջ: 1021 թվականին գավառը Վասպուրականի թագավորության հետ ընկավ Բյուզանդիայի  գերիշխանության տակ։ Սկսած 4-րդ դարից` գավառն ուներ իր եպիսկոպոսությունը։ Այս գավառում է գործել Բարդուղիմեոս առաքյալը։ 10-րդ դարում գավառի եպիսկոպոսն էր Գրիգոր Նարեկացու հայրը` Խոսրով Անձևացին։ Անձևացյաց գավառում հայտնի էին Կանգավար (Կանգուար) և Նորաբերդ ամրոցները, Դարբնացքար կամ Ագռավաքար վայրը՝ Արևելյան Տիգրիսի ափին, որտեղ հետագայում հիմնվել է Հոգեաց վանքը։
7ԱռբերանիԱյժմ՝ Բերկրի: Այս գավառին են պատկանել Լիմ և Կտուց կղզիները, որոնցում մինչև հիմա էլ կիսավեր վիճակում պահպանվել են միջնադարյան համանուն հայտնի վանական համալիրները: Այստեղ է գտնվել Բերկրի ամրոցը՝ համանուն քաղաքով:
8ԱռնոյոտնՀայտնի է նաև Առնոհոտն անվամբ: Այլ տեղեկատվություն գավառի վերաբերյալ պահպանված չէ:
9Արճիշա-կովիտԱյն համապատասխանում է այժմյա Արճեշի շրջանին: Այստեղ է գտնվել Սուրբ Գևորգ վանքը, Այրի ձորի վանքը՝ կազմված է 3 եկեղեցիներից, Ասպիսակ գյուղի մոտ գտնվող Սուրբ Հարություն վանքը և այլն:
10ԱրտազԳավառի ավելի հին անունն է Շավարշան կամ Շավարշական: Եղել է Ամատունիների նախարարական տոհմի ժառանգական տիրույթը։ Տարածքով մոտավորապես համապատասխանում է ներկայիս Իրանի  Մակու գավառին։ Արտազ է անվանվել Ալանանց երկրի Արտազ (Արդոզ, Արդոզական) գավառի անունով, երբ Արտաշես Ա-ն այնտեղ բնակեցրել է ալան գերիներով։ 8-րդ դարի 2-րդ կեսից Արտազը դարձել է Արծրունիների սեփականությունը, 885 թվականից մտել է Բագրատունիների, 908 թվականից՝ Վասպուրականի թագավորության մեջ։ Արտազում հիշատակվում են Շավարշավան (այժմ՝ Մակու) գյուղաքաղաքը, նշանավոր ուխտատեղի Սուրբ Թադևոս վանքը, դպրոցով ու գրչության կենտրոնով հռչակված Ծործորի վանքը։
11Արտաշիս-յան (Արտա-վանյան)Գավառը եղել է Արտաշիսյան կամ Արտավանյան ավանի տաճարական տիրույթը, համընկել է Արտամետ ավանի շրջակայքին։ Հիշատակվում է «Աշխարհացույց»-ում։
12Բաքրան (Մարան)Գավառի կենտրոնը եղել է Մարանդ քաղաքը։ Գավառի կազմում եղել է նաև Բակուրակերտ հեթանոսական կենտրոնը։ Թավրիզի հյուսիս-արևմտյան կողմում է: Հին ստուգաբանությունը ասում էր, թե Մարնդ նշանակում է մայր անդ, որովհետև, իբր թե, այստեղ է թաղված Նոյի կինը՝ Նոյեմզարը:
13ԲոգունիքԱյժմ՝ Համուկ: Այլ տեղեկատվություն գավառի վերաբերյալ պահպանված չէ:
14ԲուժունիքԱյժմ՝ Նորդուզ: Բոհտան-սու կամ արևելյան Տիգրիս գետի վերին մասերում: Այլ տեղեկթյուն գավառի վերաբերյալ պահպանված չէ:
15Բուն Մար-դաստանԳավառի մասին այլ տեղեկություններ չեն պահպանվել:
16ԳաբիթյանԿապուտան լճից հյուսիս-արևմուտք, Կոտուրի լեռնաշղթայից արևելք, Զարեվանդ և Շավարշավան գավառների սահմանակցությամբ: Ք.ա․ 8-րդ դարում ասորեստանական սեպագիր արձանագրություններում հիշատակվել Է որպես Ուրարտուի արքունական տիրույթ և ռազմատնտեսական խոշոր հենակետ։ Ասորեստանի Սարգոն II թագավորն իր արձանագրություններում պատմում է, որ Ք․ա․ 714 թվականին ավերել է այդ գավառի բազմաթիվ բնակավայրեր, ինչպես նաև Սարդուրի Բ և Ռուսա Ա արքաների ջանքերով ստեղծված տնտեսական և ռազմական համալիրներ։
17ԳազրիկյանՏեղադրվում է Տարոնո գետի ակունքների շրջանում։ Կենտրոնն էր Գազրիկ ավանը։ Գավառի մասին այլ տեղեկություններ չեն պահպանվել:
18ԳառնիԱյժմ՝ Բայազետ: Տարածվում էր Առեստ գետի վերին ավազանում և Աբաղայի դաշտում։ Միջին դարերում Առբերանի գավառի հետ միասին կազմել է մեկ գավառ՝ Քաջբերունիք անունով։
19ԳողթնԳավառ Վասպուրական նահանգի հյուսիսարևելյան կողմում, Արաքս  գետից ձախ։ Գողթնը հին ու միջին դարերում կազմում էր առանձին նախարարություն, որը երբեմն մտնում էր նաև Սյունիք աշխարհի կազմի մեջ։ Ուներ լեռնային ռելիեֆ։ Սյունյաց լեռնաշղթայից եկող լեռնաճյուղերը գավառը մասնատում էին մոտ 10 առանձին ձորահովիտների։ Գողթնի մեջ, հին ու միջին դարերում, երբեմն մտնում էր նաև Սյունիք աշխարհի Երնջակ գավառը։ Գավառը հիշատակվում է Պտղոմեոսի «Աշխարհագրության» մեջ։ Գողթնի բնիկ տերը՝ Հայկ Նահապետից սերած Գողթնեցի իշխանական տոհմն էր, որը կազմում էր առանձին նախարարություն. Հայոց արքունիքում գրավել է 16-րդ գահը և, ըստ Զորանամակի, տվել 500 հեծյալ։ Հնուց ի վեր Գողթնը հռչակված էր իր ժողովրդական երգիչներով՝ գուսաններով։ 8-րդ դարում Գողթնը մտել է Սյունիքի կազմի մեջ։ 10-րդ դարում Գողթնին բռնի տիրացել են արաբները։ 990-ական թթ. Գողթնը գրավվել է Հայոց թագավոր Գագիկ Ա-ի կողմից։ 11-րդ դարի կեսից Գողթնը ընկել է սելջուկների, ապա մոնղոլների գերիշխանության տակ։ 16-րդ դարի սկզբին Գողթնը եղել է Սեֆյան Պարսկաստանի կազմի մեջ։ 1604 թվականին Գողթնի բնակչությունը բռնի գաղթեցվել է Պարսկաստան։ Գողթնում նշանավոր էին Շոռոթի Ս. Հակոբ գմբեթավոր բազիլիկը, Վերին Ագուլիսի Ս. Թովմա Առաքյալի վանքը, Ցղնայի Ս. Աստվածածին եկեղեցին, Մսրվանիս գյուղի Ս. Մեսրոպ Վանքը։
20ԳուկանքԱյլ անվանումն է Գոկան: Գավառի մասին այլ տեղեկություններ չեն պահպանվել:
21ԹոռնավանԱնձախաձոր գավառից դեպի արևելք: Այստեղ են գտնվել Նկան  (այժմ՝ Նագան) և Սևան (այժմ՝ Սեյվան-Կալա) ամրոցները:
22ԿրճունիքԳավառի մասին այլ տեղեկություններ չեն պահպանվել:
23Կուղանո-վիտԳավառի մասին այլ տեղեկություններ չեն պահպանվել:
24Երվանդու-նիք (Հայոց Ձոր)Տեղակայված է նահանգի արևմուտքում՝ Վանա լճից հարավ-արևելք, Հայոց ձոր գետի ընդարձակ հովտում։ Վանա լճի հարավ-արևելյան եզերքից տարածվում է մինչև Հայկական Տավրոսի  լեռնաշղթան։ Անունը ծագել է Երվանդունի արքայատոհմի անունից։ Երվանդունիքում էր գտնվում Հայք ամրոցը, որի անունը կապվում է առավելապես Հայկ նահապետի հետ։ Այստեղ, ըստ Մովսես Խորենացու, Հայկը սպանել է Տիտանյան Բելին։ Միջին դարերում մտել է Վասպուրականի իշխանության, ապա՝ թագավորության մեջ։ Մինչև 19 դարի վերջը գավառը եղել է գրեթե միատարր՝ հայաբնակ։ Քրդական ցեղերն այնտեղ հաստատվեցին 1896թ. հայկական կոտորածներից հետո։ Հայոց ձորի շուրջ 10000-ի հասնող հայերը բնաջնջվեցին, իսկ փրկվածները տեղահանվեցին 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ:
25ՃվաշռոտՏեղակայված է համանուն (այժմ՝ Աղ-չայ) գետի հովտում։ Արծրունիք թագավորների ձմեռանոցն ու զբոսատեղին: Գետս ավանը Արաքսի վրա այքայական որսատեղին էր. այդտեղ, Արաքսի շամբերում, առատ էին երեները, վայրի խոզերը, կային նաև առյուծներ: Հիշատակվում է Թովմա Արծրունու պատմության մեջ՝ Ճվաշ անունով։
26Մարդաս-տանՏեղադրված է Մակու քաղաքից դեպի արևմուտք, Կոտուրի լեռների արևելյան ստորոտներում։ Ըստ երևույթին գավառը Մարդաստան է կոչվել այնտեղ բնակված Մարդ ցեղի անունով։ Մինչև 5-րդ դարը մտել է Մարդպետունիների տոհմի տիրույթների մեջ, ապա անցել է Արծրունիներին՝ պահպանելով նաև Մարդպետական անունը։ 1021թ՝ Վասպուրականի թագավորության անկումից հետո, Մարդաստանը դարձել է սելջուկ-թուրքական, մոմղոլ-թաթարական և թուրքմենական ցեղերի ասպատակությունների թատերաբեմ։ 1502 թվականից մտել է Սեֆյան Իրանի կազմի մեջ։
27ՄեծնունիքՄարմետ գետի միջին ավազանում: Միջին դարերում մտել է Վասպուրականի Արծրունյաց իշխանության (908 թվականից՝ թագավորություն) կազմի մեջ։ 1021 թվականին՝ Վասպուրականի թագավորության անկումից հետո, Մեծնունիքը ենթարկվել է սելջուկ-թուրքական, մոնղոլ-թաթարական և թուրքմենական ցեղերի գերիշխանությանը։ 1502 թվականից մտել է Սեֆյան Իրանի կազմի մեջ։
28Նախճա-վանԳավառը հիմնականում գտնվում է Նախճավան գետի հոսանքն ի վեր և Արաքս գետի մերձակա հարթություններում։ Դեռևս նոր քարի դարի շրջանից սկսած Նախճավան-Նախիջևան քաղաքի մերձակայքում օգտագործվել է աղի հանքը։ Հայտնի են Քյուլ Թափա պղնձաքարի դարաշրջանի (էնեոլիթի) բազմաշերտ բնակատեղին, Աստապատ գյուղաքաղաքի հնավայր բնակատեղին և այլ նշանավոր պատմական վայրերը: Ըստ Աստվածաշնչի առասպելի՝ Նախիջևան անվանումը կապված է Նոյի իջևանած առաջին վայրի («Նախ իջևան») հետ։ Նախճավան գավառը հնում գտնվում էր Մարդպետունիների իշխանության ներքո։ Այս իշխանական տունը հայոց արքունիքում արքունի գանձերի ու կանանոցի պատասխանատուն էր։ Նախճավանն իր աշխարհագրական հարմարավետ դիրքով ու տնտեսական արժանիքների շնորհիվ Սյունաց և Վասպուրականի իշխանների համար դարձել էր կռվախնձոր։ Այդ է պատճառը, որ 705 թվականից հետո մինչև 10-րդ դարի սկզբները այս գավառը վարչականորեն մեկ գտնվել է Վասպուրականի, մեկ՝ Սյունիքի կազմի մեջ։ Հետագայում Նախճավանը, հարևան մյուս գավառների նման, մինչև 1828 թվականը գտնվել է սելջուկների ու թաթար մոնղոլների, պարսիկների ու թուրքերի տիրապետությունների տակ և ենթարկվել է բազում հրկիզումների ու ավերումների։
29ՊալունիքՊալունիքը գտնվում է Արճիշակ և Վանա լճերի միջև, Մարմետ գետի միջին հոսանքի շրջանում։ Գավառը եղել է Պալունիների նախարարության տիրույթը։ Կենտրոնը Պղուանք ավանն է (հետագայում՝ գ. Պողանց)։ Հիշատակվում է միայն «Աշխարհացույց»-ում։
30Պարսպա-տունիքԵնթադրվում է, որ Արտաշես Ա-ն Փայտակարանի հետ Պարսպատունիքը միացրել է Մեծ Հայքին:  Արշակունիների  ժամանակաշրջանում Պարսպատունիքը եղել է Մեծ Հայքի կազմում՝ ստանալով Մարդպետական անվանումը։ Հայաստանի 387 և 581 թվականների բաժանումից հետո Պարսպատունիքի մի մասը կցվել է Սասանյան Իրանին։ Բագրատունիների անկումից հետո Պարսպատունիքը զավթել են սելջուկյան թուրքերը, մոնղոլ-թաթարները, պարսիկները և այլ զանազան ցեղեր։ Ըստ 1555 թվականի Ամասիայի պայմանագրի՝ Պարսպատունիքի զգալի մասը անցել է Սեֆյան Պարսկաստանին։ Պարսպատունիքի տարածքը այժմ գտնվում է Ուրմիա լճի հյուսիսային և հյուսիսարևելյան կողմում, ներկայիս Իրանի տարածքում է։ Այժմ Պարսպատունիքում ապրում են շատ հայեր։ Կենտրոնը Հեր (այժմ՝ Խոյ) քաղաքն էր։
31ՌշտունիքՏարածվում էր Վանա լճի հարավային առափնյա շրջանում, նրա մեջ էին մտնում նաև Աղթամար ու Առտեր կղզիները։ Ենթադրվում է, որ Ռշտունիք անունը Ուրարտու (Ուրաշտու) անվան հայկական ձևերից մեկն է։ Մինչև 8-րդ դարը պատկանում էր Ռշտունի նախարարական տներին, իսկ 9-րդ դարում անցնում է Արծրունիներին։ Ռշտունիքի պատմական վայրերից ուշադրության են արժանի Ոստան ավանը, Նարեկավանքը, Աղթամարը, Մանակերտ բերդը։ Այս գավառի մեջ է մտել հին Ընձաքյարս սարը, որը այժմ կոչվում է Կապուտկող: Ոստան բերդը ամրացրեց և շինություններով զարդարեց Գագիկ Արծրունի թագավորը 10-րդ դարում:
32Վարաժնու-նիքՀիշատակվում է «Աշխարհացույց»-ում։ Տեղադրությունն անորոշ է: Գավառի մասին այլ տեղեկություններ չեն պահպանվել:
33ՏայգրյանԳավառի մասին այլ տեղեկություններ չեն պահպանվել:
34ՏոսպՏարածվում էր Վան քաղաքի շրջակայքում՝ համապատասխանելով ուրարտական Բիայնա երկրի կենտրոնական շրջանին։ Ուներ արգավանդ հողեր, որոնք ոռոգվում էին Վանի թագավոր Մենուայի կողմից կառուցված ջրանցքով (հայկական ավանդությունները ջրանցքի կառուցումը վերագրում են Շամիրամին)։ Գավառի պատմական վայրերից են Վան  քաղաքը, Առեստ ավանը, Վարագավանքը։ Տոսպ անունն առաջացել է ուրարտական Տուշպա մայրաքաղաքի անունից:
35Տրպատու-նիքՏեղադրությունը ենթադրական է․ Սուրեն Երեմյանը զետեղում է Արևելյան Տիգրիսի (Ջերմ) Շահբուր վտակի հովտում։ Տրպատունիքը եղել է համանուն նախարարության ժառանգական տիրույթը։ Ըստ Զորանամակի՝ Տրպատունիք նախարարությունը հայկական բանակին տվել է 100 հեծյալ մարտիկ։ Եղիշե պատմիչը վկայում է, որ Տրպատունիքի զորաջոկատը մասնակցել է Վարդանանց պատերազմին՝ ընդդեմ պարսկական նվաճողների։ 6-րդ դարում Տրպատունիքի տերերից Սեբեոսը հիշատակում է Թեոդորոսին և Սարգսին։ Հետագա աղբյուրներում Տրպատունիքի մասին տեղեկություններ չեն հանդիպում։

2. Պատմական աղբյուրներ

Այն ամենը, ինչ մենք պահում ենք, և որի շնորհիվ մենք սովորում ենք անցյալի մասին, կոչվում է պատմական աղբյուր։ Ցանկացած գիտության մեջ գիտնականները ձգտում են տեղեկատվությունը կարգի բերել։ Պատմական գիտությունը բացառություն չէ։ Պատմաբաններն իրենց եզրակացությունները անում են միայն պատմական աղբյուրների հիման վրա։ Ամենից հաճախ աղբյուրները բաժանվում ենխմբեր՝ բանավոր, իրական, գրավոր:

Բանավոր աղբյուրները լեգենդներ են, էպոսներ, ասացվածքներ, երգեր: Դրանք փոխանցվում են մի սերնդից մյուսին: Նրանց ուսումնասիրությունը թույլ է տալիս սովորել սովորույթներ, ծեսեր, վարքագծի կանոններ և շատ ավելին:

Նյութական աղբյուրները ներառում են շենքեր, կենցաղային իրեր, զենքեր, զարդեր, այսինքն՝ մարդու կողմից երբևէ ստեղծված իրերի (կամ դրանց բեկորների) լայն տեսականի:

Գրության գալուստով առաջացել են գրավոր աղբյուրները։ Ձայնագրություններ փայտե տախտակների վրա, կեչու կեղև*, պապիրուս*, քար, կավ, թուղթ: Գիտության և տեխնիկայի զարգացումը հանգեցրել է ձայնագրությունների, ֆոտո և կինոփաստաթղթերի առաջացմանը։

 Պատմական աղբյուրները կոչվում են նաև հուշարձաններ։ «Հուշարձան» բառը հայտնի է բոլորին. Սա քանդակագործական խումբ է, արձան, կիսանդրի, սյուն, տապանաքար, հաղթակամար։ Դրանք նախատեսված են հավերժացնելու համար պատմական իրադարձություններ, անցյալի հերոսներ. Կանցնեն շատ տարիներ, և հուշարձանը կհիշեցնի սերունդներին իրենց նախնիների փառավոր գործերը։ Հուշարձանը անցյալի հիշեցում է. Ուստի գիտության մեջ անցյալի ցանկացած կտոր, որը հասել է մեզ, կոչվում է հուշարձան։ Եկեղեցու մնացորդներ, հողի մեջ հայտնաբերված զարդանախշ, հին նկար, հնագույն ձեռագիր, արձանագրություն քարի վրա, հնագույն լեգենդներ անցյալի մեզ հասած հուշարձաններն են։ Անցյալի հատկապես արժեքավոր և նշանակալի հուշարձանները պաշտպանված են օրենքով։

Գիտնականները փորձում են պահպանել անցյալի հուշարձանները, որոնք հասել են մեր ժամանակներին։ Դրա համար ստեղծվում են հատուկ հաստատություններ։ Փաստաթղթերը պահվում ենարխիվներ . Բառը գալիս է հունարեն archeion-ից, որը նշանակում է «հաստատություն»:

Рубрики
Պատմություն 2023

ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԸ

1․ Նկարագրե՛ք Առաջին Աշխարհամարտի գլխավոր ճակատամարտերը։

Առաջին համաշխարհային պատերազմում գլխավոր երկու ռազմաճակատ է առանձնացվում։ Մեկը արևմտյան ռազմաճակատն էր՝ Եվրոպայում, որտեղ մարտնճում էին ֆրանսիական և գերմանական զորքերը։ Սա Առաջին համաշխարհային պատերազմի գլխավոր թատերաբեմն էր։ Մյուս ճակատը արևելյանն էր, որտեղ միմյանց դեմ կանգնած էին ռուսական և գերմանական, ավստրիական զորքերը։ Ֆրանսիայի ու Ռուսաստանի դեմ երկու ճակատով պատերազմող Գերմանիան նպատակ է ունեցել իր հիմնական ուժերը կենտրոնացնել Արևմտյան ճակատում, որպեսզի հաղթի Ֆրանսիային չորս շաբաթվա ընթացքում, ինչից հետո ուժերը կտեղափոխվեին Արևելյան ճակատ, նախքան Ռուսաստանը կհասցներ կատարել լրիվ զորահավաք. հետագայում այն հայտնի է դարձել որպես Շլիֆենի նախագիծ։

 1914 թ-ին, երբ Օսմանական կայսրությունը մտավ պատերազմի մեջ, բացվեց Կովկասյան ճակատը։ Պատերազմական գործողությունները այս դեպքում ընթանում էին Արևմտյան Հայաստանի տարածքում։

Պատերազմի հենց սկզբից 1914 թվականի օգոստոսին Գերմանական բանակը բացեց Արևմտյան ռազմաճակատը` ներխուժելով Լյուքսեմբուրգ և Բելգիա, որից հետո իր վերահսկողության տակ առավ Ֆրանսիայի կարևոր արդյունաբերական տարածաշրջաններ։ Նրանց առաջխաղացումը կանգնեցվեց Մառնի ճակատամարտի արդյունքում։ Դրան հաջորդեց Վազք դեպի ծովը և երկու կողմերը սկսեցին ամրացնել իրենց պաշտպանության գծերը խրամատներով, որոնք ձգվում էին Հյուսիսային ծովից Ֆրանսիայի և Շվեյցարիայի սահման, որը միայն փոքր փոփոխություններ կրեց մինչև 1917 և 1918 թվականները։

1915-ից 1917 թվականներին այս ռազմաճակատում տեղի ունեցան մի շարք գրոհներ։ Գրոհները ուղեկցվում էին լայնամասշտաբ հրետանային ռմբակոծություններով և հետևակի գրոհով։ Փշալարերը, թնդանոթները և հրետանին բերում էին մեծ կորուստներ հարձակվողների և հակահարձակվողների մոտ և դրա պատճառով մեծ ձեռքբերումների չէին լինում։ Ամենաարյունալի հարձակումներից էր 1916 թվականի Վերդենի ճակատամարտը, որի ժամանակ սպանվեցին 700.000 մարդ, նույն 1916 թվականի Սոմի ճակատամարտը, որում զոհվածների թիվը հասնում էր մեկ միլիոնի և 1917 թվականի Պաշենդեյլի ճակատամարտը, որտեղ զոհվեց 487.000 մարդ։

Օսմանյան կայսրությունը միցավ Կենտրոնական ուժերին 1914 թվականի օգոստոսին Օսմանա-Գերմանական դաշնության գաղտնի պայմանագրով։ Օսմանցիները հավակնում էին ռուսներից գրավել Կովկասը, իսկ բրիտանացիներից Սուեզի ջրանցքը։

Երբ պատերազմը սկսվեց, Օսմանյան կայսրությունը օգտվելով առիթից, որ Եվրոպական տերությունները զբաղված են պատերազմով սկսեց քրիստոնյա փոքրամասնությունների էթնիկ զտումը։ Սկսվեցին հայերի, հույների և ասորիների ջարդերը, որոնք հայտնի են որպես, Ասորիների ցեղասպանություն, Հույների ցեղասպանություն և Հայոց ցեղասպանություն։

Բրիտանացիները և ֆրանսիացիները բացեցին ծովափնյա ռազմաճակատներ Գալիպոլիում (1915 թվական) և Միջագետքում (1914 թվական)։ Գալիպոլիում օսմանյան բանակը հաջողությամբ նահանջի մատնեց դաշնակիցների զորքերին։ Միջագետքում ծանր մարտերից հետո բրիտանական բանակը զավթեց Բաղդադը 1917 թվականի մարտին։ Բրիտանացիներին Միջագետքում օգնում էին արաբ և ասորի ժողովուրդները, մինչդեռ օսմանցիներին օգնում էին քրդերը և թուրքմենները։ Պատերազմի ընթացքում ակնհայտ երևաց 1914 թվականի օսմանյան վիճակագրության կեղծ լինելը՝ մուսուլմանների գերակշռության և քրիստոնյաների խիստ փոքրաթիվ հանգամանքի հետ կապված։

Արևմուտքում հերոսաբար պաշտպանվում էր Սուեզի Ջրանցքը գերմանական և օսմանյան զորքերի հարձակումներից։ Օսմանցիները և գերմանացիները Ռոմանի ճակատամարտում պարտություն կրեցին եգիպտացիներից և Անտանտից։ Հաղթանակից ոգեշնչված եգիպտացիները դուրս մղեցին օսմանցիներին Սինայի թերակղզուց։

Բրիտանական էքսպիդիցիոն ուժերի քարտեր, որտեղ նշված են նրանց առաջադրանքները, Բասրա, 1917 թվական:

Ռուսական բանակը հիմնականում հաջող էր կռվում Կովկասում։ Օսմանյան զորքերի գլխավոր հրամանատար Էնվեր Փաշան ցանկանում էր տիրանալ Միջին Ասիայի այն հատվածին, որը գտնվում էր Ռուսաստանի տիրապետության տակ։ Սակայն նա թույլ հրամանատար էր։ Նա հարձակվեց ռուսների վրա 1914 թվականի դեկտեմբերին 100.000 զորքով, գլխավոր հարձակումը լեռնային տարածքների վրա էր։ Նա կորցրեց իր զորքի 86%-ը Սարիղամիշի ճակատամարտում։

1914 թվականին Օսմանյան կայսրությունը Գերմանիայի օգնությամբ ներխուժեց Պարսկաստան (ժամանակակից Իրան), որպեսզի կտրի ռուսներին և բրիտանացիներին մերձկասպյան նավթային հատվածից։ Պարսկաստանը թվում էր թե չեզոք է, բայց գտնվում էր Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի ազդեցության տակ։ Օսմանցիներին սատարում էին քրդերը, ազերիները և մեծ թվով իրանյան ցեղեր, այդ թվում քաշքայները, տանգեստանցիները, լուրերը և ղեմշեները, մինչդեռ ռուսներին և բրիտանացիներին սատարում էին ասորական և հայկական զորքերը։ Պարսկական արշավանքը տևեց մինչև 1918 թվականը և ավարտվեց Օսմանյան կայսրության ձախողմամբ, չնայած որ ռուսները դուրս եկան պատերազմից 1917 թվականին և տարածքը թողեցին հայկական զորքերին, որոնք ծանր հարվածներ էին հասցնում օսմանյան զորքերին և օգնեցին բրիտանացներին պահպանել իրենց ելակետային դիրքերը։

Գեներալ Նիկոլայ Յուդենիչը, ով ռուսական զորքերի հրամանատարն էր 1915-ից 1916 թվականներին, թուրքերից գրավեց Հարավային Կովկասի մեծ մասը և մի քանի փայլուն հաղթանակներ տարավ, ինչպիսիններից է Էրզրումի ճակատամարտը։ 1917 թվականին կովկասյան ճակատի հրամանատարությունը ստանձնեց Նիկոլայ Ռոմանով Կրտսերը։ Ծրագրվում էր նաև Վրաստանի գրավված տարածքներում կառուցել երկաթգիծ և նոր հարձակումներ էին պատրաստվում Օսմանյան բանակի վրա, սակայն 1917 թվականի փետրվարին Ռուսաստանում սկսվեց հեղափոխություն, ինչի արդյունքում ռուսական զորքը հետ կանչվեց։

Բրիտանացիների օգնությամբ 1916 թվականի հունիսին Մեքքայի ճակատամարտով սկսվեց արաբական ապստամբությունը, որը գլխավորեց Շերիֆ Հուսեյնը Մեքքայից և ավարտվեց օսմանցիների ջախջախմամբ Դամասկոսում։ Մադինայի օսմանյան հրամանատարը շարունամում էր դիմադրել մինչև 1919 թվականի հունվարին հանձնվելը։

Թուրքերից խրախուսվող ու զինված Իտալական Լիբիայի և Բրիտանական Եգիպտոսի սահմանին գտնվող սինուսիտներ ցեղը պարտիզանական գործողություններով պայքարում էր դաշնակից ուժերի դեմ։ Բրիտանացիները ստիպված էին 12000 զինվոր ուղարկել նրանց դեմ առերեսվելու համար։ Սինուսիտների ապստամբությունը վերջնականապես ճնշվեց 1916 թվականի կեսերին։

Անտանտի կորուստները Օսմանյան ճակատներում կազմեցին մոտ 650.000 մարդ։ Օսմանցիների կորուստները կազմեցին 725.000 մարդ (325.000 մահացած և 400.000 անհետ կորած) ։

2 Ներկայացրե՛ք Առաջին Աշխարհամարտի հետևանքները։

Առաջին աշխարհամարտը բերեց նրան, որ չորս կայսրություններ վերացան աշխարհի քարտեզից որպես միապետություններ՝ Գերմանական, Ավստրո-Հունգարական, Օսմանյան և Ռուսական: Շատ ազգեր վերականգնեցին իրենց անկախությունը, բացի այդ ձևավորվեցին նոր պետություններ: Չորս արքայատոհմեր ոչնչացվեցին պատերազմից հետո. Հոհենցոլերները, Հաբսբուրգները և Օսմանցիները: Բելգիան և Սերբիան ավերվեցին, ֆրանսիացի 1,4 միլիոն զինվոր սպանվեցին, չհաշված մյուս կորուստները: Գերմանիան և Ռուսաստանը նույնպես մեծ կորուստներ ունեցան: Անգլիան և Ֆրանսիան պահպանեցին և ուժեղացրեցին իրանց դիրքերը։ ԱՄՆ-ը դարձավ միջազգային հարաբերությունների նոր և ուժեղ գործոն։

Առաջին աշխարհամարտի հետևանքները հայ ժողովրդի համար

 Առաջին համաշխարհային պատերազմը հսկայական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի պատմության համար, որն ունեցավ սարսափելի աղետներ, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանությունը, որի արդյունքում հայ ազգի մեծ մասը ենթարկվեց եղեռնի, բռնի տեղահանության, բռնի կրոնափոխության ու բռնի ուրացման, իսկ պատմական Հայաստանի՝ Հայքի մեծագույն մասը անցավ օտարերկրյա տիրապետության ներքո, այդ թվում՝ Մեծ Հայքի մեծ մասը, Փոքր Հայքը, Կիլիկիա-Սիսվանը, Հայոց Միջագետքն ու Գամիրքը՝ ամբողջությամբ։

3 Թվարկե՛ք հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը

Հայերր գործուն մասնակցություն են ունեցել ինչպես Առաջին Համաշխարհային, այնպես էլ նրա ավարտից Հետո մինչև 1920 թ. վերջերը պատերազմական տարբեր ռազմաբեմերում տեղի ունեցած մարտական գործողություններին։ Միայն 1914—1915 թթ. Թուրքիայում բնակվող շուրջ 3 միլիոն հայերից բանակ զորակոչվեցին ավելի քան 300 հազար հայ երիտասարդներ, որոնք նախ` օգտագործվեցին աշխատանքային գումարտակներում, ապա` համարյա ամբողջովին ոչնչացվեցին թուրքերի կողմից։

Առաջին աշխարհամարտում մասնակցած հայկական ջոկատները և հրամանատարները

Սալմաստի I ջոկատ — Անդրանիկ

Իգդիրի II ջոկատ – Դրո

Կաղզվանի III ջոկատ — Համազասպ

Սարաղամիշի IV ջոկտ — Քեռի

V ջոկատ- Վարդան

Կարսի VI ջոկատ — Աղանիկ Ջանփոլադյան և Հայկ Բժշկյանց

VII ջոկատ — Հովսեփ Արղության

VIII ջոկատ — Նիկոլ Աղբալյան