Рубрики
Պատմություն 2023

Հայկական քաղաքակրթության ձևավորումն ու զարգացումը

1. Ընտրե՛ք Մեծ Հայքի նահանգներից մեկը և, օգտվելով տարբեր աղբյուրներից, պատրաստե՛ք նյութ տվյալ նահանգի մասին:
Մեծ Հայքը ունեցել է 15 նահանգ. Աղձնիք, Այրարատ, Արցախ, Բարձր Հայք, Գուգարք, Ծոփք, Կորճայք, Մոկք, Պարսկահայք, Սյունիք, Տայք, Տուրուբերան, Ուտիք, Վասպուրական,  Փայտակարան։

ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ

Մեծ Հայքի ութերորդ նահանգը։ Հյուսիսից սահմանակից էր Այրարատ, հյուսիս-արևելքից՝ Սյունիք, արևելքից՝ Փայտակարան և Պարսկահայք, հարավից՝ Կորճայք, Մոկք և Աղձնիք, արևմուտքից՝ Տուրուբերան նահանգներին։ Կենտրոնական նահանգներից և ամենամեծը իր տարածությամբ: Նահանգը գրականության մեջ հիշատակվում է սկսած 6-րդ դարից:
Ք.ա. 9-րդ դարից Վասպուրականը Վանի թագավորության կենտրոնական տարածքն էր։ Այն ուներ զարգացած արհեստագործություն և երկրագործություն։ Ք.ա. 6-րդ դարից սկսած, երբ վերացել էր ուրարտական թագավորությունը, և նրա փլատակների վրա ստեղծվել էր Երվանդունիների թագավորությունը, Վասպուրականը շարունակում է մնալ կենտրոնական նահանգ: Ք.ա. 189 թվականին Արտաշես Ա թագավորը հիմնադրում է Արտաշեսյանների արքայատոհմը։ 66 թ. նրան փոխարինելու է գալիս պարթևական ծագում ունեցող Արշակունիների դինաստիան։ Այս ամբողջ ժամանակահատվածում Վասպուրականը մնում է հայոց թագավորության սահմաններում: 387թ. Հայաստանի առաջին բաժանումից և 428 թվականին մարզպանական Հայաստանի (428-642) հիմնումից հետո Վասպուրականը՝ որպես Արծրունի իշխանական տան կալվածք, շարունակում է մնալ Հայաստանի կազմում։
7-րդ դարում Վասպուրականը դարձել է արաբա-բյուզանդական ընդհարումների ռազմաբեմ։ Վասպուրականի նախարարները հարել են Թեոդորոս Ռշտունու գլխավորած ազատագրական շարժմանը և պահպանել իրենց ինքնավարությունը։
9-րդ դարի կեսին Արաբական խալիֆայությունը փորձել է ոչնչացնել Վասպուրականի իշխանությունը, ժամանակավորապես բռնագրավել նահանգի զգալի մասը, աքսորել շատ իշխանների։ Սակայն նվաճողները շուտով ծանր պարտություն են կրել Բագրատունիների և Արծրունիների միացյալ հայկական զորքից։ Ավելի ուշ՝ 908 թվականին, Գագիկ Արծրունին հիմնադրում է Վասպուրականի թագավորությունը (908-1021)։
Մանազկերտի ճակատամարտ 1071թ. սելջուկյան թուրքերից բյուզանդական զորքի ծանր պարտությունից հետո նահանգն ընկել է սելջուկյան թուրքերի տիրապետության տակ։ Վասպուրականի որոշ շրջաններում կիսանկախ վիճակում պահպանվել են Արծրունյաց տոհմի շառավիղները։
16-րդ դարում Վասպուրականը դարձել է իրանա–թուրքական պատերազմների ռազմաբեմ։ 1639 թվականին Սեֆյան Իրանի և օսմանյան Թուրքիայի միջև կնքված Կասրե Շիրինի հաշտությամբ Վասպուրականի հիմնական մասը բռնակցվել է Թուրքիայի։ 16-19-րդ դարերում Վասպուրականում շարունակել են գոյատևել հայ, քուրդ, ասորի ժողովուրդների ինքնավար իշխանություններ ու համայնքներ։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականի հայ բնակչության զգալի մասը ռուսական զորքի հետ գաղթեց Արևելյան Հայաստան: Վասպուրական նահանգը բաժանվում էր 35 նահանգների:

2. Գավառներ

Վասպուրական նահանգն ուներ 35 գավառ: Դրանք են`

NԳավառՊատմաաշխարհագրական նկարագրություն
1ԱկեԱնունը ծագել է Ակեացի ցեղից: Այլ տեղեկատվություն գավառի վերաբերյալ պահպանված չէ:
2ԱղանդռոտԽեթական աղբյուրներում նշված է որպես «Ալլանդա»։ Հայտնի է Աղանդռոտ գետը։ Այլ տեղեկատվություն գավառի վերաբերյալ պահպանված չէ:
3Աղբակ ՄեծԱյժմ՝ Բաշկալե: Ակե գավառից դեպի հյուսիս: Արծրունյաց նախարարական տոհմի բնագավառը: Այստեղ է գտնվել Ադամակերտ ամրոցը:
4ԱղովիտԱյժմ՝ Բադնոց: Այլ տեղեկատվություն գավառի վերաբերյալ պահպանված չէ:
5Անձախի ձորԱյժմ՝ Կոդուր: Սահմանակից է Պարսկահայքի Հեր գավառին: Գավառի կենտրոնն էր Կոտոր բերդը:
6ԱնձևացիքՏարածվում էր Արևելյան Տիգրիսի վտակ Ջերմաջուր գետի ակունքների դժվարամատչելի լեռնաստանում։ Ի սկզբանե, Անձևացիքը հանդիսանում էր հայ Անձևացի (Անձաւացի) իշխանական տոհմի տիրույթը. տոհմական ոստանը՝ Կանգուար։ Մեծ Հայքի 387 թ. բաժանման ժամանակ գավառն անցավ Սասանյան Պարսկաստանին, իսկ 7-րդ դարի կեսերին նվաճեցին արաբները։ 885 թ. գավառը մտավ Բագրատունիների թագավորության կազմի մեջ, իսկ 908 թ.՝ Վասպուրականի թագավորության մեջ: 1021 թվականին գավառը Վասպուրականի թագավորության հետ ընկավ Բյուզանդիայի  գերիշխանության տակ։ Սկսած 4-րդ դարից` գավառն ուներ իր եպիսկոպոսությունը։ Այս գավառում է գործել Բարդուղիմեոս առաքյալը։ 10-րդ դարում գավառի եպիսկոպոսն էր Գրիգոր Նարեկացու հայրը` Խոսրով Անձևացին։ Անձևացյաց գավառում հայտնի էին Կանգավար (Կանգուար) և Նորաբերդ ամրոցները, Դարբնացքար կամ Ագռավաքար վայրը՝ Արևելյան Տիգրիսի ափին, որտեղ հետագայում հիմնվել է Հոգեաց վանքը։
7ԱռբերանիԱյժմ՝ Բերկրի: Այս գավառին են պատկանել Լիմ և Կտուց կղզիները, որոնցում մինչև հիմա էլ կիսավեր վիճակում պահպանվել են միջնադարյան համանուն հայտնի վանական համալիրները: Այստեղ է գտնվել Բերկրի ամրոցը՝ համանուն քաղաքով:
8ԱռնոյոտնՀայտնի է նաև Առնոհոտն անվամբ: Այլ տեղեկատվություն գավառի վերաբերյալ պահպանված չէ:
9Արճիշա-կովիտԱյն համապատասխանում է այժմյա Արճեշի շրջանին: Այստեղ է գտնվել Սուրբ Գևորգ վանքը, Այրի ձորի վանքը՝ կազմված է 3 եկեղեցիներից, Ասպիսակ գյուղի մոտ գտնվող Սուրբ Հարություն վանքը և այլն:
10ԱրտազԳավառի ավելի հին անունն է Շավարշան կամ Շավարշական: Եղել է Ամատունիների նախարարական տոհմի ժառանգական տիրույթը։ Տարածքով մոտավորապես համապատասխանում է ներկայիս Իրանի  Մակու գավառին։ Արտազ է անվանվել Ալանանց երկրի Արտազ (Արդոզ, Արդոզական) գավառի անունով, երբ Արտաշես Ա-ն այնտեղ բնակեցրել է ալան գերիներով։ 8-րդ դարի 2-րդ կեսից Արտազը դարձել է Արծրունիների սեփականությունը, 885 թվականից մտել է Բագրատունիների, 908 թվականից՝ Վասպուրականի թագավորության մեջ։ Արտազում հիշատակվում են Շավարշավան (այժմ՝ Մակու) գյուղաքաղաքը, նշանավոր ուխտատեղի Սուրբ Թադևոս վանքը, դպրոցով ու գրչության կենտրոնով հռչակված Ծործորի վանքը։
11Արտաշիս-յան (Արտա-վանյան)Գավառը եղել է Արտաշիսյան կամ Արտավանյան ավանի տաճարական տիրույթը, համընկել է Արտամետ ավանի շրջակայքին։ Հիշատակվում է «Աշխարհացույց»-ում։
12Բաքրան (Մարան)Գավառի կենտրոնը եղել է Մարանդ քաղաքը։ Գավառի կազմում եղել է նաև Բակուրակերտ հեթանոսական կենտրոնը։ Թավրիզի հյուսիս-արևմտյան կողմում է: Հին ստուգաբանությունը ասում էր, թե Մարնդ նշանակում է մայր անդ, որովհետև, իբր թե, այստեղ է թաղված Նոյի կինը՝ Նոյեմզարը:
13ԲոգունիքԱյժմ՝ Համուկ: Այլ տեղեկատվություն գավառի վերաբերյալ պահպանված չէ:
14ԲուժունիքԱյժմ՝ Նորդուզ: Բոհտան-սու կամ արևելյան Տիգրիս գետի վերին մասերում: Այլ տեղեկթյուն գավառի վերաբերյալ պահպանված չէ:
15Բուն Մար-դաստանԳավառի մասին այլ տեղեկություններ չեն պահպանվել:
16ԳաբիթյանԿապուտան լճից հյուսիս-արևմուտք, Կոտուրի լեռնաշղթայից արևելք, Զարեվանդ և Շավարշավան գավառների սահմանակցությամբ: Ք.ա․ 8-րդ դարում ասորեստանական սեպագիր արձանագրություններում հիշատակվել Է որպես Ուրարտուի արքունական տիրույթ և ռազմատնտեսական խոշոր հենակետ։ Ասորեստանի Սարգոն II թագավորն իր արձանագրություններում պատմում է, որ Ք․ա․ 714 թվականին ավերել է այդ գավառի բազմաթիվ բնակավայրեր, ինչպես նաև Սարդուրի Բ և Ռուսա Ա արքաների ջանքերով ստեղծված տնտեսական և ռազմական համալիրներ։
17ԳազրիկյանՏեղադրվում է Տարոնո գետի ակունքների շրջանում։ Կենտրոնն էր Գազրիկ ավանը։ Գավառի մասին այլ տեղեկություններ չեն պահպանվել:
18ԳառնիԱյժմ՝ Բայազետ: Տարածվում էր Առեստ գետի վերին ավազանում և Աբաղայի դաշտում։ Միջին դարերում Առբերանի գավառի հետ միասին կազմել է մեկ գավառ՝ Քաջբերունիք անունով։
19ԳողթնԳավառ Վասպուրական նահանգի հյուսիսարևելյան կողմում, Արաքս  գետից ձախ։ Գողթնը հին ու միջին դարերում կազմում էր առանձին նախարարություն, որը երբեմն մտնում էր նաև Սյունիք աշխարհի կազմի մեջ։ Ուներ լեռնային ռելիեֆ։ Սյունյաց լեռնաշղթայից եկող լեռնաճյուղերը գավառը մասնատում էին մոտ 10 առանձին ձորահովիտների։ Գողթնի մեջ, հին ու միջին դարերում, երբեմն մտնում էր նաև Սյունիք աշխարհի Երնջակ գավառը։ Գավառը հիշատակվում է Պտղոմեոսի «Աշխարհագրության» մեջ։ Գողթնի բնիկ տերը՝ Հայկ Նահապետից սերած Գողթնեցի իշխանական տոհմն էր, որը կազմում էր առանձին նախարարություն. Հայոց արքունիքում գրավել է 16-րդ գահը և, ըստ Զորանամակի, տվել 500 հեծյալ։ Հնուց ի վեր Գողթնը հռչակված էր իր ժողովրդական երգիչներով՝ գուսաններով։ 8-րդ դարում Գողթնը մտել է Սյունիքի կազմի մեջ։ 10-րդ դարում Գողթնին բռնի տիրացել են արաբները։ 990-ական թթ. Գողթնը գրավվել է Հայոց թագավոր Գագիկ Ա-ի կողմից։ 11-րդ դարի կեսից Գողթնը ընկել է սելջուկների, ապա մոնղոլների գերիշխանության տակ։ 16-րդ դարի սկզբին Գողթնը եղել է Սեֆյան Պարսկաստանի կազմի մեջ։ 1604 թվականին Գողթնի բնակչությունը բռնի գաղթեցվել է Պարսկաստան։ Գողթնում նշանավոր էին Շոռոթի Ս. Հակոբ գմբեթավոր բազիլիկը, Վերին Ագուլիսի Ս. Թովմա Առաքյալի վանքը, Ցղնայի Ս. Աստվածածին եկեղեցին, Մսրվանիս գյուղի Ս. Մեսրոպ Վանքը։
20ԳուկանքԱյլ անվանումն է Գոկան: Գավառի մասին այլ տեղեկություններ չեն պահպանվել:
21ԹոռնավանԱնձախաձոր գավառից դեպի արևելք: Այստեղ են գտնվել Նկան  (այժմ՝ Նագան) և Սևան (այժմ՝ Սեյվան-Կալա) ամրոցները:
22ԿրճունիքԳավառի մասին այլ տեղեկություններ չեն պահպանվել:
23Կուղանո-վիտԳավառի մասին այլ տեղեկություններ չեն պահպանվել:
24Երվանդու-նիք (Հայոց Ձոր)Տեղակայված է նահանգի արևմուտքում՝ Վանա լճից հարավ-արևելք, Հայոց ձոր գետի ընդարձակ հովտում։ Վանա լճի հարավ-արևելյան եզերքից տարածվում է մինչև Հայկական Տավրոսի  լեռնաշղթան։ Անունը ծագել է Երվանդունի արքայատոհմի անունից։ Երվանդունիքում էր գտնվում Հայք ամրոցը, որի անունը կապվում է առավելապես Հայկ նահապետի հետ։ Այստեղ, ըստ Մովսես Խորենացու, Հայկը սպանել է Տիտանյան Բելին։ Միջին դարերում մտել է Վասպուրականի իշխանության, ապա՝ թագավորության մեջ։ Մինչև 19 դարի վերջը գավառը եղել է գրեթե միատարր՝ հայաբնակ։ Քրդական ցեղերն այնտեղ հաստատվեցին 1896թ. հայկական կոտորածներից հետո։ Հայոց ձորի շուրջ 10000-ի հասնող հայերը բնաջնջվեցին, իսկ փրկվածները տեղահանվեցին 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ:
25ՃվաշռոտՏեղակայված է համանուն (այժմ՝ Աղ-չայ) գետի հովտում։ Արծրունիք թագավորների ձմեռանոցն ու զբոսատեղին: Գետս ավանը Արաքսի վրա այքայական որսատեղին էր. այդտեղ, Արաքսի շամբերում, առատ էին երեները, վայրի խոզերը, կային նաև առյուծներ: Հիշատակվում է Թովմա Արծրունու պատմության մեջ՝ Ճվաշ անունով։
26Մարդաս-տանՏեղադրված է Մակու քաղաքից դեպի արևմուտք, Կոտուրի լեռների արևելյան ստորոտներում։ Ըստ երևույթին գավառը Մարդաստան է կոչվել այնտեղ բնակված Մարդ ցեղի անունով։ Մինչև 5-րդ դարը մտել է Մարդպետունիների տոհմի տիրույթների մեջ, ապա անցել է Արծրունիներին՝ պահպանելով նաև Մարդպետական անունը։ 1021թ՝ Վասպուրականի թագավորության անկումից հետո, Մարդաստանը դարձել է սելջուկ-թուրքական, մոմղոլ-թաթարական և թուրքմենական ցեղերի ասպատակությունների թատերաբեմ։ 1502 թվականից մտել է Սեֆյան Իրանի կազմի մեջ։
27ՄեծնունիքՄարմետ գետի միջին ավազանում: Միջին դարերում մտել է Վասպուրականի Արծրունյաց իշխանության (908 թվականից՝ թագավորություն) կազմի մեջ։ 1021 թվականին՝ Վասպուրականի թագավորության անկումից հետո, Մեծնունիքը ենթարկվել է սելջուկ-թուրքական, մոնղոլ-թաթարական և թուրքմենական ցեղերի գերիշխանությանը։ 1502 թվականից մտել է Սեֆյան Իրանի կազմի մեջ։
28Նախճա-վանԳավառը հիմնականում գտնվում է Նախճավան գետի հոսանքն ի վեր և Արաքս գետի մերձակա հարթություններում։ Դեռևս նոր քարի դարի շրջանից սկսած Նախճավան-Նախիջևան քաղաքի մերձակայքում օգտագործվել է աղի հանքը։ Հայտնի են Քյուլ Թափա պղնձաքարի դարաշրջանի (էնեոլիթի) բազմաշերտ բնակատեղին, Աստապատ գյուղաքաղաքի հնավայր բնակատեղին և այլ նշանավոր պատմական վայրերը: Ըստ Աստվածաշնչի առասպելի՝ Նախիջևան անվանումը կապված է Նոյի իջևանած առաջին վայրի («Նախ իջևան») հետ։ Նախճավան գավառը հնում գտնվում էր Մարդպետունիների իշխանության ներքո։ Այս իշխանական տունը հայոց արքունիքում արքունի գանձերի ու կանանոցի պատասխանատուն էր։ Նախճավանն իր աշխարհագրական հարմարավետ դիրքով ու տնտեսական արժանիքների շնորհիվ Սյունաց և Վասպուրականի իշխանների համար դարձել էր կռվախնձոր։ Այդ է պատճառը, որ 705 թվականից հետո մինչև 10-րդ դարի սկզբները այս գավառը վարչականորեն մեկ գտնվել է Վասպուրականի, մեկ՝ Սյունիքի կազմի մեջ։ Հետագայում Նախճավանը, հարևան մյուս գավառների նման, մինչև 1828 թվականը գտնվել է սելջուկների ու թաթար մոնղոլների, պարսիկների ու թուրքերի տիրապետությունների տակ և ենթարկվել է բազում հրկիզումների ու ավերումների։
29ՊալունիքՊալունիքը գտնվում է Արճիշակ և Վանա լճերի միջև, Մարմետ գետի միջին հոսանքի շրջանում։ Գավառը եղել է Պալունիների նախարարության տիրույթը։ Կենտրոնը Պղուանք ավանն է (հետագայում՝ գ. Պողանց)։ Հիշատակվում է միայն «Աշխարհացույց»-ում։
30Պարսպա-տունիքԵնթադրվում է, որ Արտաշես Ա-ն Փայտակարանի հետ Պարսպատունիքը միացրել է Մեծ Հայքին:  Արշակունիների  ժամանակաշրջանում Պարսպատունիքը եղել է Մեծ Հայքի կազմում՝ ստանալով Մարդպետական անվանումը։ Հայաստանի 387 և 581 թվականների բաժանումից հետո Պարսպատունիքի մի մասը կցվել է Սասանյան Իրանին։ Բագրատունիների անկումից հետո Պարսպատունիքը զավթել են սելջուկյան թուրքերը, մոնղոլ-թաթարները, պարսիկները և այլ զանազան ցեղեր։ Ըստ 1555 թվականի Ամասիայի պայմանագրի՝ Պարսպատունիքի զգալի մասը անցել է Սեֆյան Պարսկաստանին։ Պարսպատունիքի տարածքը այժմ գտնվում է Ուրմիա լճի հյուսիսային և հյուսիսարևելյան կողմում, ներկայիս Իրանի տարածքում է։ Այժմ Պարսպատունիքում ապրում են շատ հայեր։ Կենտրոնը Հեր (այժմ՝ Խոյ) քաղաքն էր։
31ՌշտունիքՏարածվում էր Վանա լճի հարավային առափնյա շրջանում, նրա մեջ էին մտնում նաև Աղթամար ու Առտեր կղզիները։ Ենթադրվում է, որ Ռշտունիք անունը Ուրարտու (Ուրաշտու) անվան հայկական ձևերից մեկն է։ Մինչև 8-րդ դարը պատկանում էր Ռշտունի նախարարական տներին, իսկ 9-րդ դարում անցնում է Արծրունիներին։ Ռշտունիքի պատմական վայրերից ուշադրության են արժանի Ոստան ավանը, Նարեկավանքը, Աղթամարը, Մանակերտ բերդը։ Այս գավառի մեջ է մտել հին Ընձաքյարս սարը, որը այժմ կոչվում է Կապուտկող: Ոստան բերդը ամրացրեց և շինություններով զարդարեց Գագիկ Արծրունի թագավորը 10-րդ դարում:
32Վարաժնու-նիքՀիշատակվում է «Աշխարհացույց»-ում։ Տեղադրությունն անորոշ է: Գավառի մասին այլ տեղեկություններ չեն պահպանվել:
33ՏայգրյանԳավառի մասին այլ տեղեկություններ չեն պահպանվել:
34ՏոսպՏարածվում էր Վան քաղաքի շրջակայքում՝ համապատասխանելով ուրարտական Բիայնա երկրի կենտրոնական շրջանին։ Ուներ արգավանդ հողեր, որոնք ոռոգվում էին Վանի թագավոր Մենուայի կողմից կառուցված ջրանցքով (հայկական ավանդությունները ջրանցքի կառուցումը վերագրում են Շամիրամին)։ Գավառի պատմական վայրերից են Վան  քաղաքը, Առեստ ավանը, Վարագավանքը։ Տոսպ անունն առաջացել է ուրարտական Տուշպա մայրաքաղաքի անունից:
35Տրպատու-նիքՏեղադրությունը ենթադրական է․ Սուրեն Երեմյանը զետեղում է Արևելյան Տիգրիսի (Ջերմ) Շահբուր վտակի հովտում։ Տրպատունիքը եղել է համանուն նախարարության ժառանգական տիրույթը։ Ըստ Զորանամակի՝ Տրպատունիք նախարարությունը հայկական բանակին տվել է 100 հեծյալ մարտիկ։ Եղիշե պատմիչը վկայում է, որ Տրպատունիքի զորաջոկատը մասնակցել է Վարդանանց պատերազմին՝ ընդդեմ պարսկական նվաճողների։ 6-րդ դարում Տրպատունիքի տերերից Սեբեոսը հիշատակում է Թեոդորոսին և Սարգսին։ Հետագա աղբյուրներում Տրպատունիքի մասին տեղեկություններ չեն հանդիպում։

2. Պատմական աղբյուրներ

Այն ամենը, ինչ մենք պահում ենք, և որի շնորհիվ մենք սովորում ենք անցյալի մասին, կոչվում է պատմական աղբյուր։ Ցանկացած գիտության մեջ գիտնականները ձգտում են տեղեկատվությունը կարգի բերել։ Պատմական գիտությունը բացառություն չէ։ Պատմաբաններն իրենց եզրակացությունները անում են միայն պատմական աղբյուրների հիման վրա։ Ամենից հաճախ աղբյուրները բաժանվում ենխմբեր՝ բանավոր, իրական, գրավոր:

Բանավոր աղբյուրները լեգենդներ են, էպոսներ, ասացվածքներ, երգեր: Դրանք փոխանցվում են մի սերնդից մյուսին: Նրանց ուսումնասիրությունը թույլ է տալիս սովորել սովորույթներ, ծեսեր, վարքագծի կանոններ և շատ ավելին:

Նյութական աղբյուրները ներառում են շենքեր, կենցաղային իրեր, զենքեր, զարդեր, այսինքն՝ մարդու կողմից երբևէ ստեղծված իրերի (կամ դրանց բեկորների) լայն տեսականի:

Գրության գալուստով առաջացել են գրավոր աղբյուրները։ Ձայնագրություններ փայտե տախտակների վրա, կեչու կեղև*, պապիրուս*, քար, կավ, թուղթ: Գիտության և տեխնիկայի զարգացումը հանգեցրել է ձայնագրությունների, ֆոտո և կինոփաստաթղթերի առաջացմանը։

 Պատմական աղբյուրները կոչվում են նաև հուշարձաններ։ «Հուշարձան» բառը հայտնի է բոլորին. Սա քանդակագործական խումբ է, արձան, կիսանդրի, սյուն, տապանաքար, հաղթակամար։ Դրանք նախատեսված են հավերժացնելու համար պատմական իրադարձություններ, անցյալի հերոսներ. Կանցնեն շատ տարիներ, և հուշարձանը կհիշեցնի սերունդներին իրենց նախնիների փառավոր գործերը։ Հուշարձանը անցյալի հիշեցում է. Ուստի գիտության մեջ անցյալի ցանկացած կտոր, որը հասել է մեզ, կոչվում է հուշարձան։ Եկեղեցու մնացորդներ, հողի մեջ հայտնաբերված զարդանախշ, հին նկար, հնագույն ձեռագիր, արձանագրություն քարի վրա, հնագույն լեգենդներ անցյալի մեզ հասած հուշարձաններն են։ Անցյալի հատկապես արժեքավոր և նշանակալի հուշարձանները պաշտպանված են օրենքով։

Գիտնականները փորձում են պահպանել անցյալի հուշարձանները, որոնք հասել են մեր ժամանակներին։ Դրա համար ստեղծվում են հատուկ հաստատություններ։ Փաստաթղթերը պահվում ենարխիվներ . Բառը գալիս է հունարեն archeion-ից, որը նշանակում է «հաստատություն»:

Оставьте комментарий