Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում Մոգերի ընծաներ
Իր պատմության մեջ Օ. Հենրին չի պատմում, թե ինչու է հենց այդպես անվանել իր աշխատանքը։ Անունը խորը իմաստ ունի: Երբ հեղինակը խոսում է նվերների մասին, նա հասկացնում է, որ ոչ թե նյութական նվերներն են կարևոր, այլ ոչ նյութական. ամենաարժեքավոր նվերը սերն է, որը ամուսինները տալիս են միմյանց։ Նրանք նույնիսկ չեն էլ մտածում սեփական երջանկության մասին, զոհում են իրենց համար ամենաթանկ բաները՝ սիրելիին ուրախացնելու համար։ Այդ պատճառով նրանց նվերները իմաստուն են, Օ. Հենրին զուգահեռ է անցկացնում Սուրբ ծննդյան տոնի հետ՝ հիշելով մոգերին: Ահա թե ինչու է այս պատմությունը կոչվում «Մոգերի ընծաները»:
2. Ո՞րն է ստեղծագործության հիմնական գաղափարը
Ինչպես արդեն նշեցի, հերոսներից յուրաքանչյուրը տալիս է իր համար ամենաթանկը մյուսին արժեքավոր նվեր մատուցելու համար։ Կինը իր երկար և գեղեցիկ մազերն է զոհում, ամուսինը՝ իր ժամացույցը: Եվ չնայած նրանք ստիպված էին մի կողմ դնել իրենց նվերները, նրանք ձեռք բերեցին շատ ավելին:
3. Ստեղծագործությունը կոչվում է նովել․ հիմնավոր պատասխանի որոնումը փնտրեք համացանցում, առանձնացրե՛ք կարևորը
Նովելը զգալի երկարության և որոշակի բարդության հորինված արձակ պատմվածք է, որը պատկերավոր կերպով նկարագրում է մարդկային փորձը, սովորաբար իրադարձությունների հարակից հաջորդականության միջոցով, որոնք ներգրավում են մի խումբ մարդկանց որոշակի միջավայրում: Իր լայն շրջանակներում վեպի ժանրը ընդգրկել է տեսակների և ոճերի լայն տեսականի ՝ խաբեբայական, էպիստոլյար, գոթական, ռոմանտիկ, իրատեսական, Պատմական, մի քանի ամենակարևորները նշելու համար: ՛
4. Գրե՛ք տեքստ (\շարադրություն) տրված վերնագրերից մեկով՝
Ամանորյա հեքիաթ Հեքիաթը դեռ գոյություն ունի մեր կյանքում: Ամանորի գիշերը տարվա ամենակախարդական ժամանակն է: Ես հավատում էմ , որ եթե հրաշքներ գոյություն ունեն, ապա դրանք տեղի են ունենում հենց ամանորի գիշերը, երբ տոնածառը զարդարվում է, լույսերը վառվում են, նվերները փաթեթավորվում են, ձյան փաթիլները պար են բռնում, հնչում է տոնական երաժշտությունը, երկինքը լուսավառվում է ամանորյա հրավառությամբ:
Ահա այսպես մտածում էի ես տարիներ առաջ և դա իսկապես հրաշալի էր: Տարիքի հետ մարդիկ ավելի իրատես են դառնում, դադարում են հավատալ հրաշքներին: Ամանորը ինձ համար ոչ թե հեքիաթ է այլ նոր սկիզբ, ընտանիք, ջերմություն, Սուրբ Ծննդյան խորուրդ, Հանրապետության հրապարակ, բլինչիկ, օլիվյե, նվերներ, ձմեռային արձաքուրդներ ու պարզապես լավ տրամադրություն:
1. Ընտրե՛ք Մեծ Հայքի նահանգներից մեկը և, օգտվելով տարբեր աղբյուրներից, պատրաստե՛ք նյութ տվյալ նահանգի մասին: Մեծ Հայքը ունեցել է 15 նահանգ. Աղձնիք, Այրարատ, Արցախ, Բարձր Հայք, Գուգարք, Ծոփք, Կորճայք, Մոկք, Պարսկահայք, Սյունիք, Տայք, Տուրուբերան, Ուտիք, Վասպուրական, Փայտակարան։
ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ
Մեծ Հայքի ութերորդ նահանգը։ Հյուսիսից սահմանակից էր Այրարատ, հյուսիս-արևելքից՝ Սյունիք, արևելքից՝ Փայտակարան և Պարսկահայք, հարավից՝ Կորճայք, Մոկք և Աղձնիք, արևմուտքից՝ Տուրուբերան նահանգներին։ Կենտրոնական նահանգներից և ամենամեծը իր տարածությամբ: Նահանգը գրականության մեջ հիշատակվում է սկսած 6-րդ դարից: Ք.ա. 9-րդ դարից Վասպուրականը Վանի թագավորության կենտրոնական տարածքն էր։ Այն ուներ զարգացած արհեստագործություն և երկրագործություն։ Ք.ա. 6-րդ դարից սկսած, երբ վերացել էր ուրարտական թագավորությունը, և նրա փլատակների վրա ստեղծվել էր Երվանդունիների թագավորությունը, Վասպուրականը շարունակում է մնալ կենտրոնական նահանգ: Ք.ա. 189 թվականին Արտաշես Ա թագավորը հիմնադրում է Արտաշեսյանների արքայատոհմը։ 66 թ. նրան փոխարինելու է գալիս պարթևական ծագում ունեցող Արշակունիների դինաստիան։ Այս ամբողջ ժամանակահատվածում Վասպուրականը մնում է հայոց թագավորության սահմաններում: 387թ. Հայաստանի առաջին բաժանումից և 428 թվականին մարզպանական Հայաստանի (428-642) հիմնումից հետո Վասպուրականը՝ որպես Արծրունի իշխանական տան կալվածք, շարունակում է մնալ Հայաստանի կազմում։ 7-րդ դարում Վասպուրականը դարձել է արաբա-բյուզանդական ընդհարումների ռազմաբեմ։ Վասպուրականի նախարարները հարել են Թեոդորոս Ռշտունու գլխավորած ազատագրական շարժմանը և պահպանել իրենց ինքնավարությունը։ 9-րդ դարի կեսին Արաբական խալիֆայությունը փորձել է ոչնչացնել Վասպուրականի իշխանությունը, ժամանակավորապես բռնագրավել նահանգի զգալի մասը, աքսորել շատ իշխանների։ Սակայն նվաճողները շուտով ծանր պարտություն են կրել Բագրատունիների և Արծրունիների միացյալ հայկական զորքից։ Ավելի ուշ՝ 908 թվականին, Գագիկ Արծրունին հիմնադրում է Վասպուրականի թագավորությունը (908-1021)։ Մանազկերտի ճակատամարտ 1071թ. սելջուկյան թուրքերից բյուզանդական զորքի ծանր պարտությունից հետո նահանգն ընկել է սելջուկյան թուրքերի տիրապետության տակ։ Վասպուրականի որոշ շրջաններում կիսանկախ վիճակում պահպանվել են Արծրունյաց տոհմի շառավիղները։ 16-րդ դարում Վասպուրականը դարձել է իրանա–թուրքական պատերազմների ռազմաբեմ։ 1639 թվականին Սեֆյան Իրանի և օսմանյան Թուրքիայի միջև կնքված Կասրե Շիրինի հաշտությամբ Վասպուրականի հիմնական մասը բռնակցվել է Թուրքիայի։ 16-19-րդ դարերում Վասպուրականում շարունակել են գոյատևել հայ, քուրդ, ասորի ժողովուրդների ինքնավար իշխանություններ ու համայնքներ։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականի հայ բնակչության զգալի մասը ռուսական զորքի հետ գաղթեց Արևելյան Հայաստան: Վասպուրական նահանգը բաժանվում էր 35 նահանգների:
2. Գավառներ
Վասպուրական նահանգն ուներ 35 գավառ: Դրանք են`
N
Գավառ
Պատմաաշխարհագրական նկարագրություն
1
Ակե
Անունը ծագել է Ակեացի ցեղից: Այլ տեղեկատվություն գավառի վերաբերյալ պահպանված չէ:
2
Աղանդռոտ
Խեթական աղբյուրներում նշված է որպես «Ալլանդա»։ Հայտնի է Աղանդռոտ գետը։ Այլ տեղեկատվություն գավառի վերաբերյալ պահպանված չէ:
3
Աղբակ Մեծ
Այժմ՝ Բաշկալե: Ակե գավառից դեպի հյուսիս: Արծրունյաց նախարարական տոհմի բնագավառը: Այստեղ է գտնվել Ադամակերտ ամրոցը:
4
Աղովիտ
Այժմ՝ Բադնոց: Այլ տեղեկատվություն գավառի վերաբերյալ պահպանված չէ:
5
Անձախի ձոր
Այժմ՝ Կոդուր: Սահմանակից է Պարսկահայքի Հեր գավառին: Գավառի կենտրոնն էր Կոտոր բերդը:
6
Անձևացիք
Տարածվում էր Արևելյան Տիգրիսի վտակ Ջերմաջուր գետի ակունքների դժվարամատչելի լեռնաստանում։ Ի սկզբանե, Անձևացիքը հանդիսանում էր հայ Անձևացի (Անձաւացի) իշխանական տոհմի տիրույթը. տոհմական ոստանը՝ Կանգուար։ Մեծ Հայքի 387 թ. բաժանման ժամանակ գավառն անցավ Սասանյան Պարսկաստանին, իսկ 7-րդ դարի կեսերին նվաճեցին արաբները։ 885 թ. գավառը մտավ Բագրատունիների թագավորության կազմի մեջ, իսկ 908 թ.՝ Վասպուրականի թագավորության մեջ: 1021 թվականին գավառը Վասպուրականի թագավորության հետ ընկավ Բյուզանդիայի գերիշխանության տակ։ Սկսած 4-րդ դարից` գավառն ուներ իր եպիսկոպոսությունը։ Այս գավառում է գործել Բարդուղիմեոս առաքյալը։ 10-րդ դարում գավառի եպիսկոպոսն էր Գրիգոր Նարեկացու հայրը` Խոսրով Անձևացին։ Անձևացյաց գավառում հայտնի էին Կանգավար (Կանգուար) և Նորաբերդ ամրոցները, Դարբնացքար կամ Ագռավաքար վայրը՝ Արևելյան Տիգրիսի ափին, որտեղ հետագայում հիմնվել է Հոգեաց վանքը։
7
Առբերանի
Այժմ՝ Բերկրի: Այս գավառին են պատկանել Լիմ և Կտուց կղզիները, որոնցում մինչև հիմա էլ կիսավեր վիճակում պահպանվել են միջնադարյան համանուն հայտնի վանական համալիրները: Այստեղ է գտնվել Բերկրի ամրոցը՝ համանուն քաղաքով:
8
Առնոյոտն
Հայտնի է նաև Առնոհոտն անվամբ: Այլ տեղեկատվություն գավառի վերաբերյալ պահպանված չէ:
9
Արճիշա-կովիտ
Այն համապատասխանում է այժմյա Արճեշի շրջանին: Այստեղ է գտնվել Սուրբ Գևորգ վանքը, Այրի ձորի վանքը՝ կազմված է 3 եկեղեցիներից, Ասպիսակ գյուղի մոտ գտնվող Սուրբ Հարություն վանքը և այլն:
10
Արտազ
Գավառի ավելի հին անունն է Շավարշան կամ Շավարշական: Եղել է Ամատունիների նախարարական տոհմի ժառանգական տիրույթը։ Տարածքով մոտավորապես համապատասխանում է ներկայիս Իրանի Մակու գավառին։ Արտազ է անվանվել Ալանանց երկրի Արտազ (Արդոզ, Արդոզական) գավառի անունով, երբ Արտաշես Ա-ն այնտեղ բնակեցրել է ալան գերիներով։ 8-րդ դարի 2-րդ կեսից Արտազը դարձել է Արծրունիների սեփականությունը, 885 թվականից մտել է Բագրատունիների, 908 թվականից՝ Վասպուրականի թագավորության մեջ։ Արտազում հիշատակվում են Շավարշավան (այժմ՝ Մակու) գյուղաքաղաքը, նշանավոր ուխտատեղի Սուրբ Թադևոս վանքը, դպրոցով ու գրչության կենտրոնով հռչակված Ծործորի վանքը։
11
Արտաշիս-յան (Արտա-վանյան)
Գավառը եղել է Արտաշիսյան կամ Արտավանյան ավանի տաճարական տիրույթը, համընկել է Արտամետ ավանի շրջակայքին։ Հիշատակվում է «Աշխարհացույց»-ում։
12
Բաքրան (Մարան)
Գավառի կենտրոնը եղել է Մարանդ քաղաքը։ Գավառի կազմում եղել է նաև Բակուրակերտ հեթանոսական կենտրոնը։ Թավրիզի հյուսիս-արևմտյան կողմում է: Հին ստուգաբանությունը ասում էր, թե Մարնդ նշանակում է մայրանդ, որովհետև, իբր թե, այստեղ է թաղված Նոյի կինը՝ Նոյեմզարը:
13
Բոգունիք
Այժմ՝ Համուկ: Այլ տեղեկատվություն գավառի վերաբերյալ պահպանված չէ:
14
Բուժունիք
Այժմ՝ Նորդուզ: Բոհտան-սու կամ արևելյան Տիգրիս գետի վերին մասերում: Այլ տեղեկթյուն գավառի վերաբերյալ պահպանված չէ:
15
Բուն Մար-դաստան
Գավառի մասին այլ տեղեկություններ չեն պահպանվել:
16
Գաբիթյան
Կապուտան լճից հյուսիս-արևմուտք, Կոտուրի լեռնաշղթայից արևելք, Զարեվանդ և Շավարշավան գավառների սահմանակցությամբ: Ք.ա․ 8-րդ դարում ասորեստանական սեպագիր արձանագրություններում հիշատակվել Է որպես Ուրարտուի արքունական տիրույթ և ռազմատնտեսական խոշոր հենակետ։ Ասորեստանի Սարգոն II թագավորն իր արձանագրություններում պատմում է, որ Ք․ա․ 714 թվականին ավերել է այդ գավառի բազմաթիվ բնակավայրեր, ինչպես նաև Սարդուրի Բ և Ռուսա Ա արքաների ջանքերով ստեղծված տնտեսական և ռազմական համալիրներ։
17
Գազրիկյան
Տեղադրվում է Տարոնո գետի ակունքների շրջանում։ Կենտրոնն էր Գազրիկ ավանը։ Գավառի մասին այլ տեղեկություններ չեն պահպանվել:
18
Գառնի
Այժմ՝ Բայազետ: Տարածվում էր Առեստ գետի վերին ավազանում և Աբաղայի դաշտում։ Միջին դարերում Առբերանի գավառի հետ միասին կազմել է մեկ գավառ՝ Քաջբերունիք անունով։
19
Գողթն
Գավառ Վասպուրական նահանգի հյուսիսարևելյան կողմում, Արաքս գետից ձախ։ Գողթնը հին ու միջին դարերում կազմում էր առանձին նախարարություն, որը երբեմն մտնում էր նաև Սյունիք աշխարհի կազմի մեջ։ Ուներ լեռնային ռելիեֆ։ Սյունյաց լեռնաշղթայից եկող լեռնաճյուղերը գավառը մասնատում էին մոտ 10 առանձին ձորահովիտների։ Գողթնի մեջ, հին ու միջին դարերում, երբեմն մտնում էր նաև Սյունիք աշխարհի Երնջակ գավառը։ Գավառը հիշատակվում է Պտղոմեոսի «Աշխարհագրության» մեջ։ Գողթնի բնիկ տերը՝ Հայկ Նահապետից սերած Գողթնեցի իշխանական տոհմն էր, որը կազմում էր առանձին նախարարություն. Հայոց արքունիքում գրավել է 16-րդ գահը և, ըստ Զորանամակի, տվել 500 հեծյալ։ Հնուց ի վեր Գողթնը հռչակված էր իր ժողովրդական երգիչներով՝ գուսաններով։ 8-րդ դարում Գողթնը մտել է Սյունիքի կազմի մեջ։ 10-րդ դարում Գողթնին բռնի տիրացել են արաբները։ 990-ական թթ. Գողթնը գրավվել է Հայոց թագավոր Գագիկ Ա-ի կողմից։ 11-րդ դարի կեսից Գողթնը ընկել է սելջուկների, ապա մոնղոլների գերիշխանության տակ։ 16-րդ դարի սկզբին Գողթնը եղել է Սեֆյան Պարսկաստանի կազմի մեջ։ 1604 թվականին Գողթնի բնակչությունը բռնի գաղթեցվել է Պարսկաստան։ Գողթնում նշանավոր էին Շոռոթի Ս. Հակոբ գմբեթավոր բազիլիկը, Վերին Ագուլիսի Ս. Թովմա Առաքյալի վանքը, Ցղնայի Ս. Աստվածածին եկեղեցին, Մսրվանիս գյուղի Ս. Մեսրոպ Վանքը։
20
Գուկանք
Այլ անվանումն է Գոկան: Գավառի մասին այլ տեղեկություններ չեն պահպանվել:
21
Թոռնավան
Անձախաձոր գավառից դեպի արևելք: Այստեղ են գտնվել Նկան (այժմ՝ Նագան) և Սևան (այժմ՝ Սեյվան-Կալա) ամրոցները:
22
Կրճունիք
Գավառի մասին այլ տեղեկություններ չեն պահպանվել:
23
Կուղանո-վիտ
Գավառի մասին այլ տեղեկություններ չեն պահպանվել:
24
Երվանդու-նիք (Հայոց Ձոր)
Տեղակայված է նահանգի արևմուտքում՝ Վանա լճից հարավ-արևելք, Հայոց ձոր գետի ընդարձակ հովտում։ Վանա լճի հարավ-արևելյան եզերքից տարածվում է մինչև Հայկական Տավրոսի լեռնաշղթան։ Անունը ծագել է Երվանդունի արքայատոհմի անունից։ Երվանդունիքում էր գտնվում Հայք ամրոցը, որի անունը կապվում է առավելապես Հայկ նահապետի հետ։ Այստեղ, ըստ Մովսես Խորենացու, Հայկը սպանել է Տիտանյան Բելին։ Միջին դարերում մտել է Վասպուրականի իշխանության, ապա՝ թագավորության մեջ։ Մինչև 19 դարի վերջը գավառը եղել է գրեթե միատարր՝ հայաբնակ։ Քրդական ցեղերն այնտեղ հաստատվեցին 1896թ. հայկական կոտորածներից հետո։ Հայոց ձորի շուրջ 10000-ի հասնող հայերը բնաջնջվեցին, իսկ փրկվածները տեղահանվեցին 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ:
25
Ճվաշռոտ
Տեղակայված է համանուն (այժմ՝ Աղ-չայ) գետի հովտում։ Արծրունիք թագավորների ձմեռանոցն ու զբոսատեղին: Գետս ավանը Արաքսի վրա այքայական որսատեղին էր. այդտեղ, Արաքսի շամբերում, առատ էին երեները, վայրի խոզերը, կային նաև առյուծներ: Հիշատակվում է Թովմա Արծրունու պատմության մեջ՝ Ճվաշ անունով։
26
Մարդաս-տան
Տեղադրված է Մակու քաղաքից դեպի արևմուտք, Կոտուրի լեռների արևելյան ստորոտներում։ Ըստ երևույթին գավառը Մարդաստան է կոչվել այնտեղ բնակված Մարդ ցեղի անունով։ Մինչև 5-րդ դարը մտել է Մարդպետունիների տոհմի տիրույթների մեջ, ապա անցել է Արծրունիներին՝ պահպանելով նաև Մարդպետական անունը։ 1021թ՝ Վասպուրականի թագավորության անկումից հետո, Մարդաստանը դարձել է սելջուկ-թուրքական, մոմղոլ-թաթարական և թուրքմենական ցեղերի ասպատակությունների թատերաբեմ։ 1502 թվականից մտել է Սեֆյան Իրանի կազմի մեջ։
27
Մեծնունիք
Մարմետ գետի միջին ավազանում: Միջին դարերում մտել է Վասպուրականի Արծրունյաց իշխանության (908 թվականից՝ թագավորություն) կազմի մեջ։ 1021 թվականին՝ Վասպուրականի թագավորության անկումից հետո, Մեծնունիքը ենթարկվել է սելջուկ-թուրքական, մոնղոլ-թաթարական և թուրքմենական ցեղերի գերիշխանությանը։ 1502 թվականից մտել է Սեֆյան Իրանի կազմի մեջ։
28
Նախճա-վան
Գավառը հիմնականում գտնվում է Նախճավան գետի հոսանքն ի վեր և Արաքս գետի մերձակա հարթություններում։ Դեռևս նոր քարի դարի շրջանից սկսած Նախճավան-Նախիջևան քաղաքի մերձակայքում օգտագործվել է աղի հանքը։ Հայտնի են Քյուլ Թափա պղնձաքարի դարաշրջանի (էնեոլիթի) բազմաշերտ բնակատեղին, Աստապատ գյուղաքաղաքի հնավայր բնակատեղին և այլ նշանավոր պատմական վայրերը: Ըստ Աստվածաշնչի առասպելի՝ Նախիջևան անվանումը կապված է Նոյի իջևանած առաջին վայրի («Նախ իջևան») հետ։ Նախճավան գավառը հնում գտնվում էր Մարդպետունիների իշխանության ներքո։ Այս իշխանական տունը հայոց արքունիքում արքունի գանձերի ու կանանոցի պատասխանատուն էր։ Նախճավանն իր աշխարհագրական հարմարավետ դիրքով ու տնտեսական արժանիքների շնորհիվ Սյունաց և Վասպուրականի իշխանների համար դարձել էր կռվախնձոր։ Այդ է պատճառը, որ 705 թվականից հետո մինչև 10-րդ դարի սկզբները այս գավառը վարչականորեն մեկ գտնվել է Վասպուրականի, մեկ՝ Սյունիքի կազմի մեջ։ Հետագայում Նախճավանը, հարևան մյուս գավառների նման, մինչև 1828 թվականը գտնվել է սելջուկների ու թաթար մոնղոլների, պարսիկների ու թուրքերի տիրապետությունների տակ և ենթարկվել է բազում հրկիզումների ու ավերումների։
29
Պալունիք
Պալունիքը գտնվում է Արճիշակ և Վանա լճերի միջև, Մարմետ գետի միջին հոսանքի շրջանում։ Գավառը եղել է Պալունիների նախարարության տիրույթը։ Կենտրոնը Պղուանք ավանն է (հետագայում՝ գ. Պողանց)։ Հիշատակվում է միայն «Աշխարհացույց»-ում։
30
Պարսպա-տունիք
Ենթադրվում է, որ Արտաշես Ա-ն Փայտակարանի հետ Պարսպատունիքը միացրել է Մեծ Հայքին: Արշակունիների ժամանակաշրջանում Պարսպատունիքը եղել է Մեծ Հայքի կազմում՝ ստանալով Մարդպետական անվանումը։ Հայաստանի 387 և 581 թվականների բաժանումից հետո Պարսպատունիքի մի մասը կցվել է Սասանյան Իրանին։ Բագրատունիների անկումից հետո Պարսպատունիքը զավթել են սելջուկյան թուրքերը, մոնղոլ-թաթարները, պարսիկները և այլ զանազան ցեղեր։ Ըստ 1555 թվականի Ամասիայի պայմանագրի՝ Պարսպատունիքի զգալի մասը անցել է Սեֆյան Պարսկաստանին։ Պարսպատունիքի տարածքը այժմ գտնվում է Ուրմիա լճի հյուսիսային և հյուսիսարևելյան կողմում, ներկայիս Իրանի տարածքում է։ Այժմ Պարսպատունիքում ապրում են շատ հայեր։ Կենտրոնը Հեր (այժմ՝ Խոյ) քաղաքն էր։
31
Ռշտունիք
Տարածվում էր Վանա լճի հարավային առափնյա շրջանում, նրա մեջ էին մտնում նաև Աղթամար ու Առտեր կղզիները։ Ենթադրվում է, որ Ռշտունիք անունը Ուրարտու (Ուրաշտու) անվան հայկական ձևերից մեկն է։ Մինչև 8-րդ դարը պատկանում էր Ռշտունի նախարարական տներին, իսկ 9-րդ դարում անցնում է Արծրունիներին։ Ռշտունիքի պատմական վայրերից ուշադրության են արժանի Ոստան ավանը, Նարեկավանքը, Աղթամարը, Մանակերտ բերդը։ Այս գավառի մեջ է մտել հին Ընձաքյարս սարը, որը այժմ կոչվում է Կապուտկող: Ոստան բերդը ամրացրեց և շինություններով զարդարեց Գագիկ Արծրունի թագավորը 10-րդ դարում:
32
Վարաժնու-նիք
Հիշատակվում է «Աշխարհացույց»-ում։ Տեղադրությունն անորոշ է: Գավառի մասին այլ տեղեկություններ չեն պահպանվել:
33
Տայգրյան
Գավառի մասին այլ տեղեկություններ չեն պահպանվել:
34
Տոսպ
Տարածվում էր Վան քաղաքի շրջակայքում՝ համապատասխանելով ուրարտական Բիայնա երկրի կենտրոնական շրջանին։ Ուներ արգավանդ հողեր, որոնք ոռոգվում էին Վանի թագավոր Մենուայի կողմից կառուցված ջրանցքով (հայկական ավանդությունները ջրանցքի կառուցումը վերագրում են Շամիրամին)։ Գավառի պատմական վայրերից են Վան քաղաքը, Առեստ ավանը, Վարագավանքը։ Տոսպ անունն առաջացել է ուրարտական Տուշպա մայրաքաղաքի անունից:
35
Տրպատու-նիք
Տեղադրությունը ենթադրական է․ Սուրեն Երեմյանը զետեղում է Արևելյան Տիգրիսի (Ջերմ) Շահբուր վտակի հովտում։ Տրպատունիքը եղել է համանուն նախարարության ժառանգական տիրույթը։ Ըստ Զորանամակի՝ Տրպատունիք նախարարությունը հայկական բանակին տվել է 100 հեծյալ մարտիկ։ Եղիշե պատմիչը վկայում է, որ Տրպատունիքի զորաջոկատը մասնակցել է Վարդանանց պատերազմին՝ ընդդեմ պարսկական նվաճողների։ 6-րդ դարում Տրպատունիքի տերերից Սեբեոսը հիշատակում է Թեոդորոսին և Սարգսին։ Հետագա աղբյուրներում Տրպատունիքի մասին տեղեկություններ չեն հանդիպում։
2. Պատմական աղբյուրներ
Այն ամենը, ինչ մենք պահում ենք, և որի շնորհիվ մենք սովորում ենք անցյալի մասին, կոչվում է պատմական աղբյուր։ Ցանկացած գիտության մեջ գիտնականները ձգտում են տեղեկատվությունը կարգի բերել։ Պատմական գիտությունը բացառություն չէ։ Պատմաբաններն իրենց եզրակացությունները անում են միայն պատմական աղբյուրների հիման վրա։ Ամենից հաճախ աղբյուրները բաժանվում ենխմբեր՝ բանավոր, իրական, գրավոր:
Բանավոր աղբյուրները լեգենդներ են, էպոսներ, ասացվածքներ, երգեր: Դրանք փոխանցվում են մի սերնդից մյուսին: Նրանց ուսումնասիրությունը թույլ է տալիս սովորել սովորույթներ, ծեսեր, վարքագծի կանոններ և շատ ավելին:
Նյութական աղբյուրները ներառում են շենքեր, կենցաղային իրեր, զենքեր, զարդեր, այսինքն՝ մարդու կողմից երբևէ ստեղծված իրերի (կամ դրանց բեկորների) լայն տեսականի:
Գրության գալուստով առաջացել են գրավոր աղբյուրները։ Ձայնագրություններ փայտե տախտակների վրա, կեչու կեղև*, պապիրուս*, քար, կավ, թուղթ: Գիտության և տեխնիկայի զարգացումը հանգեցրել է ձայնագրությունների, ֆոտո և կինոփաստաթղթերի առաջացմանը։
Պատմական աղբյուրները կոչվում են նաև հուշարձաններ։ «Հուշարձան» բառը հայտնի է բոլորին. Սա քանդակագործական խումբ է, արձան, կիսանդրի, սյուն, տապանաքար, հաղթակամար։ Դրանք նախատեսված են հավերժացնելու համար պատմական իրադարձություններ, անցյալի հերոսներ. Կանցնեն շատ տարիներ, և հուշարձանը կհիշեցնի սերունդներին իրենց նախնիների փառավոր գործերը։ Հուշարձանը անցյալի հիշեցում է. Ուստի գիտության մեջ անցյալի ցանկացած կտոր, որը հասել է մեզ, կոչվում է հուշարձան։ Եկեղեցու մնացորդներ, հողի մեջ հայտնաբերված զարդանախշ, հին նկար, հնագույն ձեռագիր, արձանագրություն քարի վրա, հնագույն լեգենդներ անցյալի մեզ հասած հուշարձաններն են։ Անցյալի հատկապես արժեքավոր և նշանակալի հուշարձանները պաշտպանված են օրենքով։
Գիտնականները փորձում են պահպանել անցյալի հուշարձանները, որոնք հասել են մեր ժամանակներին։ Դրա համար ստեղծվում են հատուկ հաստատություններ։ Փաստաթղթերը պահվում ենարխիվներ . Բառը գալիս է հունարեն archeion-ից, որը նշանակում է «հաստատություն»:
1․ Բացատրեք հետևյալ արտահայտությունները երկու ասպեկտով՝ ․ անձնական և գիտական
Անձ
Անհատականություն
Մենք սովորաբար հասկանում ենք այս հասկացությունները որպես հոմանիշներ։ Այսինքն մեր ընկալման մեջ դրանք նույնական են։ Բայց այս հասկացությունների գիտական բովանդակությունը ուրիշ է։
Գիտական մեկնաբանությունները։ Նախ հարկավոր է զանազանել»մարդ»,»անհատ»,»անձ»և»անհատականություն»հասկացությունը:
Ինչպես արդեն ասացի, առօրյա կյանքում մենք հաճախ ենք օգտագործում այդ հասկացությունները հիմնականում որպես նույնիմաստ բառեր: Սակայն հոգեբանության մեջ դրանք տարբեր բնութագրեր ունեն:
Նախ «մարդ» հասկացությունն առավել ընդհանրական է և իր մեջ ամփոփում է «անհատ»,»անձ» և «անհատականություն» հասկացությունները:
Անհատ ասելով մենք հասկանում ենք մարդկային ցեղին պատկանալու փաստը: Այս տեսակետից բոլոր մարդիկ անհատներ են: Այն կենսաբանական օրգանիզմ է, որն իր մեջ կրում է մարդկային տեսակի ժառանգական հատկությունները: Անհատ է և՛ հասուն մարդը, անհատ է և՛ նախնադարյան մարդը,և՛ քաղաքակիրթ աշխարհի կրթված բնակիչը:
Սակայն ճիշտ չի լինի անձին դիտարկել որպես միայն սոցիալական միջավայրի պասիվ արդյունք և նրա մեջ չտեսնել ակտիվ գործչին: Չէ՞ որ անձի կողմից մարդկային փորձի յուրացման գործընթացն իրագործվում է նրա ներաշխարհի միջոցով: Անձը դրսևորում է վերաբերմունք այն ամենի նկատմամբ, ինչ ինքն է կատարում, և ինչ կատարում է իր հետ և իր շուրջը: Սոցիալական միջավայրում անձը կատարում է բազմաթիվ դերեր,ստանձնում է պարտականություններ ու իրավունքներ,կարգաորում և վերահսկում է իր վարքը և պատասխանատվություն է կրում արարքնելի համար:
Այսպիսով՝ «անձ»է համարվում մարդկային փորձի ակտիվ յուրացման շնորհիվ հոգեկան զարգացման որոշակի մարկարդակի հասած մարդը:
«ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»-ը մարդկանց միմյանցից տարբերվելու հնարավորությունն է: Այն թույլ է տալիս, օրինակ, տարբերվել մեր ընկերներից, համադասարանցիներից, մնացած մարդկանցից: Այն անձի հոգեբանական առանձնահատկությունների անկրկնելի միացություն է,որի մեջ մտնում են բնաորույունը, խառվածքը, ձևավորված ընդունակոոթյունները: Այնպես, ինչպես միևնույն ծառի վրա չկա երկու նույնանման տերև, չկա նաև հոգեբանական առանձնահատկությունների միևնույն ամբողջությունն ունեցող երկու մարդ:Մարդու անձնաորությունն անկրկնեի է իր անհատականության մեջ:
Այսպիսով՝փորձենք բանաձևել՝
ՄԱՐԴ = ԱՆՀԱՏ + ԱՆՁ + ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ,
որտեղ մարդ ծնվում են,անձ դառնում են,անհատականությունը՝պաշտպանում:
2․Ըստ ամերիկացի հոգեբան Մասլուի պահանջմունքների ․ աստիճանական դասավնորմավության, նշեք, թե որոնք են գտնվում բուրգի ներքևում, որոնք ամենավերևում
Անձի կառուցվածքի համար կարևոր նշանակություն ունեն դրդապատճառների համակարգը։ Դրանք ամերիկացի հոգեբան Մասլուն դասակարգել է հետևյալ կերպ՝
1․ Առաջին, ստորին մակարդակում ֆիզիոլոգիական, գոյատևման պահանջմունքներն են
2․ Երկրորդ մակարդակում են պաշտպանվածության, անվտանգության պահանջմունքները
3․ Երրորդ մակարդակում պատկանելիության և սիրո պահանջմունքներն են
4․ Չորրորդ մակարդակում սեփական արժանապատվության գիտակցման և հարգանքի պահանջմունքներն են
5․ Բուրգի ամենաբարձր հինգերորդ մակարդակում ինքնադրսևորման, ինքնաիրականացման պահանջմունքներն են։
3․Դուրս հանեք Յունգի, Էրիքսոնի, Հոլլի, Վիգոտսկու առաջարկած դրույթները, ըստ աղյուսակի։
Անջի ձևավորման գործընթացը բաղկացած է անջի հոգեբանական զարգացման փուլերից։ Համադրելով Յունգի, Էրիքսոնի, Հոլլի, Վիգոտսկիի մոտեցումները, անձի զարգացման փուլերը դասակարգվում են հետևյալ կերպ․
4․Որ փուլում եք դուք՝
վաղ պատանեկության
Մանկության
Նկարագրեք ձեր տարիքին բնորոշ 4 հատուկ գիծ։ <պատմեք ձեր մասին>
Ես իմ զարգացման վաղ պատանեկության փուլում եմ։ Փորձեմ հիմնավորել, թե ինչու։ Նախ ես արդեն ունեմ որոշակի ֆիզիկական և հոգևոր հասունություն։ Իմ ձայնը կոշտացել է, ես արդեն սափրվում եմ, զարգանում են իմ մկանները, ես ծանր քաշերով պարապում եմ ամեն օր։ Այսինքն իմ ֆիզիկական հասությությունը արդեն խոսում է նրա մասին, որ ես արդեն մանկության փուլից դուրս եմ եկել։ Բայց դա դեռ քիչա։ Ես նաև հոգևոր ու գաղափարական հասունություն եմ ստացել։ Ավելի լուրջ եմ սկսել վերաբերվել իմ կյանքին, իմ ապագայի մասին եմ մտածում, օրինակ որոշել եմ, որ մաթեմատիկայի և ժամանակակից տեխնոլոգիաների գծով պետք է կրթություն ստանամ դպրոցից հետո։ Գիտեմ արդեն ինչով եմ զբաղվելու, գիտեմ որտեղ կուզեի սովորել։ Ունեմ հետաքրքրություններ, զբաղվում եմ գրաֆիկական դիզայնով, նկարում եմ։ Եթե դասագրքի նկարագրություններով ասեմ, սա երևի ինքնագիտակցության զարգացման մասին է, որը հենց վաղ պատանեկության փուլում է լինում։ Հիմա արդեն ուրիշ հայացքով եմ նայում ամեն ինչին, մանկության տարիքում իմ պատկերացումները լրիվ ուրիշ էին։ Բայց ես հասկանում եմ, որ հաջորդ փուլին անցնելու համար դեռ ինչ որ բաներ պետքա փոխվեն։ Օրինակ ինձ պետք է մի քիչ ավելի շատ պատասխանատվություն, պետք է հասակակիցներից հետ շփման հարցում որոշ բաներ շտկեմ ու մի շարք ուրիշ բաներ։ Այս իմաստով, ինձ թվում է, որ ֆիզիկական, հոգևոր, գաղափարական առումով, ինքնագիտակցության զարգացման առումով ես վաղ պատանեկության փուլում եմ, բայց հուզական, զգացմունքային փոփոխությունների մասով, պատասխանատվության զգացումով մի քիչ հետ եմ մնում։
Մոդայի գեղագիտական տարրի և ազգային հագուստի մասին իմ նախագծում ես կնորկայացնեմ ճապոնական նորաձևության և հագուստի պատմությունը։ Կներկայացնեմ ազգային հագուստի առանձնահատկությունները և կփորձեմ ներկայացնել դրա էվոլյուցիան ըստ ժամանակաշրջանների։
Հագուստը (իֆուկու) Ճապոնիայում բաժանվում է երկու տեսակի` վաֆուկու (ճապոնական ոճով հագուստ) և յոֆուկու (արևմտյան ոճով հագուստ): «Կիմոնո» այժմ ասում են այն խալաթատիպ հագուստին որը գոտիով կապված է իրանի հատվածում, սակայն անցյալ դարերում այս հագուստը կոչվել է «կոսոդե» (կիմոնո կարող է նշանակել նաև ճապոնական հագուստը ընդհանրապես):
Ճապոնական ավանդական հագուստի պատմությունը ինչ-որ չափով կոսոդեի զարգացման պատմությունն է: Բուդդիզմի և կառավարման չինական համակարգի Ճապոնիա ներթափանցման արդյունքում ընդունվեցին կանոններ արիստոկրատների և արքունական պաշտոնյաների հանդերձանքի մասին, իսկ հագուստը դասակարգվեց որպես ծիսական, արքունական և աշխատանքային:
Հեյան դարաշրջանում (782—806 թթ.) հագուստները հասարակ, բայց բազմաշերտ էին: Արիստոկրատի հագուստը պաշտոնական իրադարձությունների ժամանակ բաղկացած էր լայն տաբատից, որի տակ կար, այսպես կոչված, բաժանված կիսաշրջազգեստ, իսկ վերնամասը զարդարված էր բազմաշերտ երկար և լայն հագուստով: Պակաս պաշտոնական դեպքերում տղամարդիկ որպես տաբատ հագնում էին սասինուկի (քուղակապով երկար տաբատ): Հեյան դարաշրջանի կանանց հանդերձանքը կարագինումոն էր (16-րդ դարից այն հայտնի է որպես 12 շերտանի հագուստ): Դրա ամենկարևոր տարրը ուծիկին էր` 5, 10 կամ ավելի շերտերով զգեստ, ընդ որում ամեն հաջորդ շերտը նախորդից ավելի երկար էր և հաշվի էր առնվում գունային համադրությունը: Որպես ամենօրյա հագուստ կանայք հագնում էին ուծիկիի պարզեցված տեսակը: Գնացքներում կրում էին ծղոտից քողավոր գլխարկ կամ առանց աստառի գլխաշոր: Ոչ ազնվատոհմ կանայք կրում էին ավելի հասարակ հագուստ, օրինակ` կարճ, անթև զգեստ:
Կամակուրա դարաշրջանում (1185-1333 թթ.), որը նշանավորվեց կայսերական արքունիքի հեղինակության անկմամբ, նրբագեղ մետաքսյա հագուստն իր տեղը զիջեց զինվորական խիստ հագուստին: Որպես ամենօրյա հագուստ կրում էին լայն օձիքով հիտատարե, որի ծայրերը մտցնում էին տաբատի մեջ: Կանայք այս շրջանում նախընտրում էին ուծիկի և հակամա (տաբատ կամ կիսաշրջազգեստ), բայց հետագայում ուծիկիին փոխարինեց կոսոդեն` կարճաթև զգեստ:
Մուրոմաչի դարաշրջանում (1336-1573 թթ.) ավելացան միայն ժակետները, որոնք հագնում էին կոսոդեի վրայից:
Աձուծի-Մոմոյամա դարաշրջանում (1568/1573-1600/1603 թթ.) ռազամական-քաղաքական առաջնորդներ Օդա Նոբունագայի և Տոյոտոմի Հիդեյոշիի ազդեցությամբ, ովքեր քարոզում էին վառ, դեկորատիվ ոճը, ինչպես նաև Արևմուտքի և Չինաստանի հետ կապի ամրապնդման արդյունքում արիստոկրատների հագուստներն ավելի ճոխացան:
Էդո դարաշրջանում (1603-1868 թթ.) կանանց և տղամարդկանց կոսոդեները ավելի ճոխացան, ինչը պայմանավորված էր կտորի ներկման նոր տեխնոլոգիայի յուրացման հետ: Պետությունը կանոնակարգեց հասարակ մարդկանց և զինվորականների հագուստի տեսակները, գույները կտորները: Զինվորականները սկսեցին կրել կոսոդե:
Մեյձիի վերականգնումից հետո (1868-1889 թթ.) սկսվեց ճապոնական հագուստի վեստերնիզացման դանդաղ ընթացքը, ընդ որում առաջնայինը տղամարդկանց հագուստն էր: Միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արևմտյան հագուստ կրելը դարձավ սովորական երևույթ հասարակության բոլոր խավերի համար:
Այժմ ճապոնական հագուստը ամենատարբեր ոճերի և ուղղությունների խանուրդ է: Դասական եվրոպական կոստյումների և ճապոնական ավանդական կիմոնոների պեդանտությունից մինչև խելագառ էկլեկտիկա` ամեն ինչի կհանդիպես Ճապոնիայի մեգապոլիսներում: Ճապոնացիները այն քչերից են, որ պահպանում են իրենց ավանդույթները, բայց չեն վախենում նորարարություններից:
Ժամանակակից ճապոնական նորաձևության ամենատարօրինակ յոթ ոճերը
Այն որ ճապոնացիները ամենաառաջադեմ ժողովուրդն են, գաղտնիք չէ: Ծագող արեւի երկիրը նաեւ նորաձեւության խելահեղ միտումների հայրենիքն է:
Խարաձյուկու
Խարաձյուկուն Տոկիոյի թաղամասերից մեկի անվանումն է, որը գտնվում է մետրոյի համանուն կայարանի մոտ: Այդ վայրը դարձել է ամենանորաձեւ ճապոնացիների խորհրդանիշը: Խարաձյուկու բնորոշումը պոպուլյար է դարձրել Գվեն Ստեֆանին՝ 2004 թ թողարկելով Harajuku Girls հիթը:
Այսօր այդ տերմինը նշանակում է ոճ, որը տարբերվում է գույների, հյուսվածքների ու նորաձեւության դարաշրջանների անհավանական համադրությամբ, իսկ ավելի էկլեկտիկ հագնված մարդկանց, քան Տոկիոյի այս թաղամասում են, դու հաստատ աշխարհում ուրիշ ոչ մի վայրում չես տեսնի:
Կիգուրումի
Կիգուրումին հագուստի ճապոնական ոճ է, որի երկրպագուները նախընտրում են ոչ թե սովորական հագուստ կրել, այլ զանազան՝ այդ թվում հորինված կենդանիների կոստյումներ: Սկզբում կիգուրումին հանրահայտ էր միայն ճապոնիայում, բայց հետո երկրպագուներ ձեռք բերեց ամբողջ աշխարհում:
Visual Kei
Visual Kei-ն ընդամենը երաժշտական ոճի անվանում էր J-Rockа–ի ու գլեմի խառնուրդ, բայց ժամանակի ընթացքում այս բնորոշումը սկսեց ավելի շատ նորաձեւության հետ ասոցացվել, քան երաժշտության:
Visual Kei -ի երկրպագուները նախընտրում են մռայլ գեղագիտության կերպարներ, ինչը երբեմն նույնիսկ կարող է ցնցել այս միտումի մասին ոչինչ չիմացողներին:
Գոթիկական Լոլիտա
«Գոթիկական լոլիտա» ոճը Visual Kei–ի ուղղություններից մեկն էր, որը հետո առանձին ենթամշակույթ ու ուղղություն է դարձել:
Այս ոճը նախընտրող աղջիկները հիշեցնում են վիկտորիանական դարաշրջանից կենդանացած մռայլ տիկնիկներ: Գոթիկական լոլիտայի կերպարի կարեւոր տարրերից են գունատ մաշկն ու դա շեշտող շպարը:
Գանգուրո ու յամամբա
Գանգուրո ոճը ծագել է նորաձեւության «գյարու» հոսանքից, այդպես էին Ճապոնիայում անվանում գլամուրային աղջիկներին, որոնք սիրում են բացահայտ հագուստներ, մուգ արեւայրուք ու վառ շպար:
Բայց եթե գյարուն կարող է չափավոր տեսք ունենալ, ապա գանգուրո ու յամամբա ոճերի հոմանիշը չափազանցությունն է: Գանգուրո ու առավել եւս յամամբա աղջիկը կարող է պարզապես վախեցնել անցորդներին իր գրեթե շագանակագույն արեւայրուքով, նաեւ վառ գույնի մազերով:
Օտակու
Օտակու ոճի հետնորդները զանազան անիմեների երկրպագուներն են ու միեւնույն ժամանակ մեր ներկայացրած միտումներից ամենաանվտանգը:
Օտակու ոճով հանգնվող աղջիկները ձգտում են շեշտել իրենց աչքերը, դրանք դարձնելով հսկայական, ինչպես անիմեի սերիալներում ու կրկնում են իրենց սիրելի հերոսուհիների հանդերձանքը:
Вagel-head
Вagel-head կամ բառացի՝ «փքաբլիթ գլուխ» ոճը նորաձեւության ամենասարսափելի միտումներից է: Դրա իմաստն այն է, որ մարդու ճակատի մասում հատուկ լուծույթ է ներարկվում, որը մաշկի տակ ստեղծում է ուռուցիկ մաս՝ մեջտեղում փոսիկով, ինչը փքաբլիթ է հիշեցնում:
Մեկ օրից այդ լուծույթը ներծծվում է, փքաբլիթն էլ անհետանում, սակայն այդ մեկ օրում այս ոճի սիրահարները կարող են նկարահանվել սարսափ -ֆիլմերում, քանի որ նրանց կերպարանքն իրոք շատ տարօրինակ ու տհաճ է:
1․ Նկարագրե՛ք Առաջին Աշխարհամարտի գլխավոր ճակատամարտերը։
Առաջին համաշխարհային պատերազմում գլխավոր երկու ռազմաճակատ է առանձնացվում։ Մեկը արևմտյան ռազմաճակատն էր՝ Եվրոպայում, որտեղ մարտնճում էին ֆրանսիական և գերմանական զորքերը։ Սա Առաջին համաշխարհային պատերազմի գլխավոր թատերաբեմն էր։ Մյուս ճակատը արևելյանն էր, որտեղ միմյանց դեմ կանգնած էին ռուսական և գերմանական, ավստրիական զորքերը։ Ֆրանսիայի ու Ռուսաստանի դեմ երկու ճակատով պատերազմող Գերմանիան նպատակ է ունեցել իր հիմնական ուժերը կենտրոնացնել Արևմտյան ճակատում, որպեսզի հաղթի Ֆրանսիային չորս շաբաթվա ընթացքում, ինչից հետո ուժերը կտեղափոխվեին Արևելյան ճակատ, նախքան Ռուսաստանը կհասցներ կատարել լրիվ զորահավաք. հետագայում այն հայտնի է դարձել որպես Շլիֆենի նախագիծ։
1914 թ-ին, երբ Օսմանական կայսրությունը մտավ պատերազմի մեջ, բացվեց Կովկասյան ճակատը։ Պատերազմական գործողությունները այս դեպքում ընթանում էին Արևմտյան Հայաստանի տարածքում։
Պատերազմի հենց սկզբից 1914 թվականի օգոստոսին Գերմանական բանակը բացեց Արևմտյան ռազմաճակատը` ներխուժելով Լյուքսեմբուրգ և Բելգիա, որից հետո իր վերահսկողության տակ առավ Ֆրանսիայի կարևոր արդյունաբերական տարածաշրջաններ։ Նրանց առաջխաղացումը կանգնեցվեց Մառնի ճակատամարտի արդյունքում։ Դրան հաջորդեց Վազք դեպի ծովը և երկու կողմերը սկսեցին ամրացնել իրենց պաշտպանության գծերը խրամատներով, որոնք ձգվում էին Հյուսիսային ծովից Ֆրանսիայի և Շվեյցարիայի սահման, որը միայն փոքր փոփոխություններ կրեց մինչև 1917 և 1918 թվականները։
1915-ից 1917 թվականներին այս ռազմաճակատում տեղի ունեցան մի շարք գրոհներ։ Գրոհները ուղեկցվում էին լայնամասշտաբ հրետանային ռմբակոծություններով և հետևակի գրոհով։ Փշալարերը, թնդանոթները և հրետանին բերում էին մեծ կորուստներ հարձակվողների և հակահարձակվողների մոտ և դրա պատճառով մեծ ձեռքբերումների չէին լինում։ Ամենաարյունալի հարձակումներից էր 1916 թվականի Վերդենի ճակատամարտը, որի ժամանակ սպանվեցին 700.000 մարդ, նույն 1916 թվականի Սոմի ճակատամարտը, որում զոհվածների թիվը հասնում էր մեկ միլիոնի և 1917 թվականի Պաշենդեյլի ճակատամարտը, որտեղ զոհվեց 487.000 մարդ։
Օսմանյան կայսրությունը միցավ Կենտրոնական ուժերին 1914 թվականի օգոստոսին Օսմանա-Գերմանական դաշնության գաղտնի պայմանագրով։ Օսմանցիները հավակնում էին ռուսներից գրավել Կովկասը, իսկ բրիտանացիներից Սուեզի ջրանցքը։
Երբ պատերազմը սկսվեց, Օսմանյան կայսրությունը օգտվելով առիթից, որ Եվրոպական տերությունները զբաղված են պատերազմով սկսեց քրիստոնյա փոքրամասնությունների էթնիկ զտումը։ Սկսվեցին հայերի, հույների և ասորիների ջարդերը, որոնք հայտնի են որպես, Ասորիների ցեղասպանություն, Հույների ցեղասպանություն և Հայոց ցեղասպանություն։
Բրիտանացիները և ֆրանսիացիները բացեցին ծովափնյա ռազմաճակատներ Գալիպոլիում (1915 թվական) և Միջագետքում (1914 թվական)։ Գալիպոլիում օսմանյան բանակը հաջողությամբ նահանջի մատնեց դաշնակիցների զորքերին։ Միջագետքում ծանր մարտերից հետո բրիտանական բանակը զավթեց Բաղդադը 1917 թվականի մարտին։ Բրիտանացիներին Միջագետքում օգնում էին արաբ և ասորի ժողովուրդները, մինչդեռ օսմանցիներին օգնում էին քրդերը և թուրքմենները։ Պատերազմի ընթացքում ակնհայտ երևաց 1914 թվականի օսմանյան վիճակագրության կեղծ լինելը՝ մուսուլմանների գերակշռության և քրիստոնյաների խիստ փոքրաթիվ հանգամանքի հետ կապված։
Արևմուտքում հերոսաբար պաշտպանվում էր Սուեզի Ջրանցքը գերմանական և օսմանյան զորքերի հարձակումներից։ Օսմանցիները և գերմանացիները Ռոմանի ճակատամարտում պարտություն կրեցին եգիպտացիներից և Անտանտից։ Հաղթանակից ոգեշնչված եգիպտացիները դուրս մղեցին օսմանցիներին Սինայի թերակղզուց։
Բրիտանական էքսպիդիցիոն ուժերի քարտեր, որտեղ նշված են նրանց առաջադրանքները, Բասրա, 1917 թվական:
Ռուսական բանակը հիմնականում հաջող էր կռվում Կովկասում։ Օսմանյան զորքերի գլխավոր հրամանատար Էնվեր Փաշան ցանկանում էր տիրանալ Միջին Ասիայի այն հատվածին, որը գտնվում էր Ռուսաստանի տիրապետության տակ։ Սակայն նա թույլ հրամանատար էր։ Նա հարձակվեց ռուսների վրա 1914 թվականի դեկտեմբերին 100.000 զորքով, գլխավոր հարձակումը լեռնային տարածքների վրա էր։ Նա կորցրեց իր զորքի 86%-ը Սարիղամիշի ճակատամարտում։
1914 թվականին Օսմանյան կայսրությունը Գերմանիայի օգնությամբ ներխուժեց Պարսկաստան (ժամանակակից Իրան), որպեսզի կտրի ռուսներին և բրիտանացիներին մերձկասպյան նավթային հատվածից։ Պարսկաստանը թվում էր թե չեզոք է, բայց գտնվում էր Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի ազդեցության տակ։ Օսմանցիներին սատարում էին քրդերը, ազերիները և մեծ թվով իրանյան ցեղեր, այդ թվում քաշքայները, տանգեստանցիները, լուրերը և ղեմշեները, մինչդեռ ռուսներին և բրիտանացիներին սատարում էին ասորական և հայկական զորքերը։ Պարսկական արշավանքը տևեց մինչև 1918 թվականը և ավարտվեց Օսմանյան կայսրության ձախողմամբ, չնայած որ ռուսները դուրս եկան պատերազմից 1917 թվականին և տարածքը թողեցին հայկական զորքերին, որոնք ծանր հարվածներ էին հասցնում օսմանյան զորքերին և օգնեցին բրիտանացներին պահպանել իրենց ելակետային դիրքերը։
Գեներալ Նիկոլայ Յուդենիչը, ով ռուսական զորքերի հրամանատարն էր 1915-ից 1916 թվականներին, թուրքերից գրավեց Հարավային Կովկասի մեծ մասը և մի քանի փայլուն հաղթանակներ տարավ, ինչպիսիններից է Էրզրումի ճակատամարտը։ 1917 թվականին կովկասյան ճակատի հրամանատարությունը ստանձնեց Նիկոլայ Ռոմանով Կրտսերը։ Ծրագրվում էր նաև Վրաստանի գրավված տարածքներում կառուցել երկաթգիծ և նոր հարձակումներ էին պատրաստվում Օսմանյան բանակի վրա, սակայն 1917 թվականի փետրվարին Ռուսաստանում սկսվեց հեղափոխություն, ինչի արդյունքում ռուսական զորքը հետ կանչվեց։
Բրիտանացիների օգնությամբ 1916 թվականի հունիսին Մեքքայի ճակատամարտով սկսվեց արաբական ապստամբությունը, որը գլխավորեց Շերիֆ Հուսեյնը Մեքքայից և ավարտվեց օսմանցիների ջախջախմամբ Դամասկոսում։ Մադինայի օսմանյան հրամանատարը շարունամում էր դիմադրել մինչև 1919 թվականի հունվարին հանձնվելը։
Թուրքերից խրախուսվող ու զինված Իտալական Լիբիայի և Բրիտանական Եգիպտոսի սահմանին գտնվող սինուսիտներ ցեղը պարտիզանական գործողություններով պայքարում էր դաշնակից ուժերի դեմ։ Բրիտանացիները ստիպված էին 12000 զինվոր ուղարկել նրանց դեմ առերեսվելու համար։ Սինուսիտների ապստամբությունը վերջնականապես ճնշվեց 1916 թվականի կեսերին։
Անտանտի կորուստները Օսմանյան ճակատներում կազմեցին մոտ 650.000 մարդ։ Օսմանցիների կորուստները կազմեցին 725.000 մարդ (325.000 մահացած և 400.000 անհետ կորած) ։
2․ Ներկայացրե՛ք Առաջին Աշխարհամարտի հետևանքները։
Առաջին աշխարհամարտը բերեց նրան, որ չորս կայսրություններ վերացան աշխարհի քարտեզից որպես միապետություններ՝ Գերմանական, Ավստրո-Հունգարական, Օսմանյան և Ռուսական: Շատ ազգեր վերականգնեցին իրենց անկախությունը, բացի այդ ձևավորվեցին նոր պետություններ: Չորս արքայատոհմեր ոչնչացվեցին պատերազմից հետո. Հոհենցոլերները, Հաբսբուրգները և Օսմանցիները: Բելգիան և Սերբիան ավերվեցին, ֆրանսիացի 1,4 միլիոն զինվոր սպանվեցին, չհաշված մյուս կորուստները: Գերմանիան և Ռուսաստանը նույնպես մեծ կորուստներ ունեցան: Անգլիան և Ֆրանսիան պահպանեցին և ուժեղացրեցին իրանց դիրքերը։ ԱՄՆ-ը դարձավ միջազգային հարաբերությունների նոր և ուժեղ գործոն։
Առաջին աշխարհամարտի հետևանքները հայ ժողովրդի համար
Առաջին համաշխարհային պատերազմը հսկայական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի պատմության համար, որն ունեցավ սարսափելի աղետներ, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանությունը, որի արդյունքում հայ ազգի մեծ մասը ենթարկվեց եղեռնի, բռնի տեղահանության, բռնի կրոնափոխության ու բռնի ուրացման, իսկ պատմական Հայաստանի՝ Հայքի մեծագույն մասը անցավ օտարերկրյա տիրապետության ներքո, այդ թվում՝ Մեծ Հայքի մեծ մասը, Փոքր Հայքը, Կիլիկիա-Սիսվանը, Հայոց Միջագետքն ու Գամիրքը՝ ամբողջությամբ։
3․ Թվարկե՛ք հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը
Հայերր գործուն մասնակցություն են ունեցել ինչպես Առաջին Համաշխարհային, այնպես էլ նրա ավարտից Հետո մինչև 1920 թ. վերջերը պատերազմական տարբեր ռազմաբեմերում տեղի ունեցած մարտական գործողություններին։ Միայն 1914—1915 թթ. Թուրքիայում բնակվող շուրջ 3 միլիոն հայերից բանակ զորակոչվեցին ավելի քան 300 հազար հայ երիտասարդներ, որոնք նախ` օգտագործվեցին աշխատանքային գումարտակներում, ապա` համարյա ամբողջովին ոչնչացվեցին թուրքերի կողմից։
Առաջին աշխարհամարտում մասնակցած հայկական ջոկատները և հրամանատարները
Սալմաստի I ջոկատ — Անդրանիկ
Իգդիրի II ջոկատ – Դրո
Կաղզվանի III ջոկատ — Համազասպ
Սարաղամիշի IV ջոկտ — Քեռի
V ջոկատ- Վարդան
Կարսի VI ջոկատ — Աղանիկ Ջանփոլադյան և Հայկ Բժշկյանց