




1․ Բացատրեք հետևյալ արտահայտությունները երկու ասպեկտով՝ ․ անձնական և գիտական

Մենք սովորաբար հասկանում ենք այս հասկացությունները որպես հոմանիշներ։ Այսինքն մեր ընկալման մեջ դրանք նույնական են։ Բայց այս հասկացությունների գիտական բովանդակությունը ուրիշ է։
Գիտական մեկնաբանությունները։ Նախ հարկավոր է զանազանել»մարդ»,»անհատ»,»անձ»և»անհատականություն»հասկացությունը:
Ինչպես արդեն ասացի, առօրյա կյանքում մենք հաճախ ենք օգտագործում այդ հասկացությունները հիմնականում որպես նույնիմաստ բառեր: Սակայն հոգեբանության մեջ դրանք տարբեր բնութագրեր ունեն:
Նախ «մարդ» հասկացությունն առավել ընդհանրական է և իր մեջ ամփոփում է «անհատ»,»անձ» և «անհատականություն» հասկացությունները:
Անհատ ասելով մենք հասկանում ենք մարդկային ցեղին պատկանալու փաստը: Այս տեսակետից բոլոր մարդիկ անհատներ են: Այն կենսաբանական օրգանիզմ է, որն իր մեջ կրում է մարդկային տեսակի ժառանգական հատկությունները: Անհատ է և՛ հասուն մարդը, անհատ է և՛ նախնադարյան մարդը,և՛ քաղաքակիրթ աշխարհի կրթված բնակիչը:
Սակայն ճիշտ չի լինի անձին դիտարկել որպես միայն սոցիալական միջավայրի պասիվ արդյունք և նրա մեջ չտեսնել ակտիվ գործչին: Չէ՞ որ անձի կողմից մարդկային փորձի յուրացման գործընթացն իրագործվում է նրա ներաշխարհի միջոցով: Անձը դրսևորում է վերաբերմունք այն ամենի նկատմամբ, ինչ ինքն է կատարում, և ինչ կատարում է իր հետ և իր շուրջը: Սոցիալական միջավայրում անձը կատարում է բազմաթիվ դերեր,ստանձնում է պարտականություններ ու իրավունքներ,կարգաորում և վերահսկում է իր վարքը և պատասխանատվություն է կրում արարքնելի համար:
Այսպիսով՝ «անձ»է համարվում մարդկային փորձի ակտիվ յուրացման շնորհիվ հոգեկան զարգացման որոշակի մարկարդակի հասած մարդը:
«ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»-ը մարդկանց միմյանցից տարբերվելու հնարավորությունն է: Այն թույլ է տալիս, օրինակ, տարբերվել մեր ընկերներից, համադասարանցիներից, մնացած մարդկանցից: Այն անձի հոգեբանական առանձնահատկությունների անկրկնելի միացություն է,որի մեջ մտնում են բնաորույունը, խառվածքը, ձևավորված ընդունակոոթյունները: Այնպես, ինչպես միևնույն ծառի վրա չկա երկու նույնանման տերև, չկա նաև հոգեբանական առանձնահատկությունների միևնույն ամբողջությունն ունեցող երկու մարդ:Մարդու անձնաորությունն անկրկնեի է իր անհատականության մեջ:
Այսպիսով՝փորձենք բանաձևել՝
ՄԱՐԴ = ԱՆՀԱՏ + ԱՆՁ + ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ,
որտեղ մարդ ծնվում են,անձ դառնում են,անհատականությունը՝պաշտպանում:
2․Ըստ ամերիկացի հոգեբան Մասլուի պահանջմունքների ․ աստիճանական դասավնորմավության, նշեք, թե որոնք են գտնվում բուրգի ներքևում, որոնք ամենավերևում

Անձի կառուցվածքի համար կարևոր նշանակություն ունեն դրդապատճառների համակարգը։ Դրանք ամերիկացի հոգեբան Մասլուն դասակարգել է հետևյալ կերպ՝
1․ Առաջին, ստորին մակարդակում ֆիզիոլոգիական, գոյատևման պահանջմունքներն են
2․ Երկրորդ մակարդակում են պաշտպանվածության, անվտանգության պահանջմունքները
3․ Երրորդ մակարդակում պատկանելիության և սիրո պահանջմունքներն են
4․ Չորրորդ մակարդակում սեփական արժանապատվության գիտակցման և հարգանքի պահանջմունքներն են
5․ Բուրգի ամենաբարձր հինգերորդ մակարդակում ինքնադրսևորման, ինքնաիրականացման պահանջմունքներն են։

3․Դուրս հանեք Յունգի, Էրիքսոնի, Հոլլի, Վիգոտսկու առաջարկած դրույթները, ըստ աղյուսակի։
Անջի ձևավորման գործընթացը բաղկացած է անջի հոգեբանական զարգացման փուլերից։ Համադրելով Յունգի, Էրիքսոնի, Հոլլի, Վիգոտսկիի մոտեցումները, անձի զարգացման փուլերը դասակարգվում են հետևյալ կերպ․

4․Որ փուլում եք դուք՝
Նկարագրեք ձեր տարիքին բնորոշ 4 հատուկ գիծ։ <պատմեք ձեր մասին>

Ես իմ զարգացման վաղ պատանեկության փուլում եմ։ Փորձեմ հիմնավորել, թե ինչու։ Նախ ես արդեն ունեմ որոշակի ֆիզիկական և հոգևոր հասունություն։ Իմ ձայնը կոշտացել է, ես արդեն սափրվում եմ, զարգանում են իմ մկանները, ես ծանր քաշերով պարապում եմ ամեն օր։ Այսինքն իմ ֆիզիկական հասությությունը արդեն խոսում է նրա մասին, որ ես արդեն մանկության փուլից դուրս եմ եկել։ Բայց դա դեռ քիչա։ Ես նաև հոգևոր ու գաղափարական հասունություն եմ ստացել։ Ավելի լուրջ եմ սկսել վերաբերվել իմ կյանքին, իմ ապագայի մասին եմ մտածում, օրինակ որոշել եմ, որ մաթեմատիկայի և ժամանակակից տեխնոլոգիաների գծով պետք է կրթություն ստանամ դպրոցից հետո։ Գիտեմ արդեն ինչով եմ զբաղվելու, գիտեմ որտեղ կուզեի սովորել։ Ունեմ հետաքրքրություններ, զբաղվում եմ գրաֆիկական դիզայնով, նկարում եմ։ Եթե դասագրքի նկարագրություններով ասեմ, սա երևի ինքնագիտակցության զարգացման մասին է, որը հենց վաղ պատանեկության փուլում է լինում։ Հիմա արդեն ուրիշ հայացքով եմ նայում ամեն ինչին, մանկության տարիքում իմ պատկերացումները լրիվ ուրիշ էին։ Բայց ես հասկանում եմ, որ հաջորդ փուլին անցնելու համար դեռ ինչ որ բաներ պետքա փոխվեն։ Օրինակ ինձ պետք է մի քիչ ավելի շատ պատասխանատվություն, պետք է հասակակիցներից հետ շփման հարցում որոշ բաներ շտկեմ ու մի շարք ուրիշ բաներ։ Այս իմաստով, ինձ թվում է, որ ֆիզիկական, հոգևոր, գաղափարական առումով, ինքնագիտակցության զարգացման առումով ես վաղ պատանեկության փուլում եմ, բայց հուզական, զգացմունքային փոփոխությունների մասով, պատասխանատվության զգացումով մի քիչ հետ եմ մնում։
Նախագծային աշխատանք։
Ճապոնական հագուստի պատմություն
Մոդայի գեղագիտական տարրի և ազգային հագուստի մասին իմ նախագծում ես կնորկայացնեմ ճապոնական նորաձևության և հագուստի պատմությունը։ Կներկայացնեմ ազգային հագուստի առանձնահատկությունները և կփորձեմ ներկայացնել դրա էվոլյուցիան ըստ ժամանակաշրջանների։

Հագուստը (իֆուկու) Ճապոնիայում բաժանվում է երկու տեսակի` վաֆուկու (ճապոնական ոճով հագուստ) և յոֆուկու (արևմտյան ոճով հագուստ): «Կիմոնո» այժմ ասում են այն խալաթատիպ հագուստին որը գոտիով կապված է իրանի հատվածում, սակայն անցյալ դարերում այս հագուստը կոչվել է «կոսոդե» (կիմոնո կարող է նշանակել նաև ճապոնական հագուստը ընդհանրապես):
Ճապոնական ավանդական հագուստի պատմությունը ինչ-որ չափով կոսոդեի զարգացման պատմությունն է: Բուդդիզմի և կառավարման չինական համակարգի Ճապոնիա ներթափանցման արդյունքում ընդունվեցին կանոններ արիստոկրատների և արքունական պաշտոնյաների հանդերձանքի մասին, իսկ հագուստը դասակարգվեց որպես ծիսական, արքունական և աշխատանքային:
Հեյան դարաշրջանում (782—806 թթ.) հագուստները հասարակ, բայց բազմաշերտ էին: Արիստոկրատի հագուստը պաշտոնական իրադարձությունների ժամանակ բաղկացած էր լայն տաբատից, որի տակ կար, այսպես կոչված, բաժանված կիսաշրջազգեստ, իսկ վերնամասը զարդարված էր բազմաշերտ երկար և լայն հագուստով: Պակաս պաշտոնական դեպքերում տղամարդիկ որպես տաբատ հագնում էին սասինուկի (քուղակապով երկար տաբատ): Հեյան դարաշրջանի կանանց հանդերձանքը կարագինումոն էր (16-րդ դարից այն հայտնի է որպես 12 շերտանի հագուստ): Դրա ամենկարևոր տարրը ուծիկին էր` 5, 10 կամ ավելի շերտերով զգեստ, ընդ որում ամեն հաջորդ շերտը նախորդից ավելի երկար էր և հաշվի էր առնվում գունային համադրությունը: Որպես ամենօրյա հագուստ կանայք հագնում էին ուծիկիի պարզեցված տեսակը: Գնացքներում կրում էին ծղոտից քողավոր գլխարկ կամ առանց աստառի գլխաշոր: Ոչ ազնվատոհմ կանայք կրում էին ավելի հասարակ հագուստ, օրինակ` կարճ, անթև զգեստ:
Կամակուրա դարաշրջանում (1185-1333 թթ.), որը նշանավորվեց կայսերական արքունիքի հեղինակության անկմամբ, նրբագեղ մետաքսյա հագուստն իր տեղը զիջեց զինվորական խիստ հագուստին: Որպես ամենօրյա հագուստ կրում էին լայն օձիքով հիտատարե, որի ծայրերը մտցնում էին տաբատի մեջ: Կանայք այս շրջանում նախընտրում էին ուծիկի և հակամա (տաբատ կամ կիսաշրջազգեստ), բայց հետագայում ուծիկիին փոխարինեց կոսոդեն` կարճաթև զգեստ:

Մուրոմաչի դարաշրջանում (1336-1573 թթ.) ավելացան միայն ժակետները, որոնք հագնում էին կոսոդեի վրայից:
Աձուծի-Մոմոյամա դարաշրջանում (1568/1573-1600/1603 թթ.) ռազամական-քաղաքական առաջնորդներ Օդա Նոբունագայի և Տոյոտոմի Հիդեյոշիի ազդեցությամբ, ովքեր քարոզում էին վառ, դեկորատիվ ոճը, ինչպես նաև Արևմուտքի և Չինաստանի հետ կապի ամրապնդման արդյունքում արիստոկրատների հագուստներն ավելի ճոխացան:

Էդո դարաշրջանում (1603-1868 թթ.) կանանց և տղամարդկանց կոսոդեները ավելի ճոխացան, ինչը պայմանավորված էր կտորի ներկման նոր տեխնոլոգիայի յուրացման հետ: Պետությունը կանոնակարգեց հասարակ մարդկանց և զինվորականների հագուստի տեսակները, գույները կտորները: Զինվորականները սկսեցին կրել կոսոդե:
Մեյձիի վերականգնումից հետո (1868-1889 թթ.) սկսվեց ճապոնական հագուստի վեստերնիզացման դանդաղ ընթացքը, ընդ որում առաջնայինը տղամարդկանց հագուստն էր: Միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արևմտյան հագուստ կրելը դարձավ սովորական երևույթ հասարակության բոլոր խավերի համար:
Այժմ ճապոնական հագուստը ամենատարբեր ոճերի և ուղղությունների խանուրդ է: Դասական եվրոպական կոստյումների և ճապոնական ավանդական կիմոնոների պեդանտությունից մինչև խելագառ էկլեկտիկա` ամեն ինչի կհանդիպես Ճապոնիայի մեգապոլիսներում: Ճապոնացիները այն քչերից են, որ պահպանում են իրենց ավանդույթները, բայց չեն վախենում նորարարություններից:
Ժամանակակից ճապոնական նորաձևության ամենատարօրինակ յոթ ոճերը

Այն որ ճապոնացիները ամենաառաջադեմ ժողովուրդն են, գաղտնիք չէ: Ծագող արեւի երկիրը նաեւ նորաձեւության խելահեղ միտումների հայրենիքն է:
Խարաձյուկու

Խարաձյուկուն Տոկիոյի թաղամասերից մեկի անվանումն է, որը գտնվում է մետրոյի համանուն կայարանի մոտ: Այդ վայրը դարձել է ամենանորաձեւ ճապոնացիների խորհրդանիշը: Խարաձյուկու բնորոշումը պոպուլյար է դարձրել Գվեն Ստեֆանին՝ 2004 թ թողարկելով Harajuku Girls հիթը:

Այսօր այդ տերմինը նշանակում է ոճ, որը տարբերվում է գույների, հյուսվածքների ու նորաձեւության դարաշրջանների անհավանական համադրությամբ, իսկ ավելի էկլեկտիկ հագնված մարդկանց, քան Տոկիոյի այս թաղամասում են, դու հաստատ աշխարհում ուրիշ ոչ մի վայրում չես տեսնի:
Կիգուրումի

Կիգուրումին հագուստի ճապոնական ոճ է, որի երկրպագուները նախընտրում են ոչ թե սովորական հագուստ կրել, այլ զանազան՝ այդ թվում հորինված կենդանիների կոստյումներ: Սկզբում կիգուրումին հանրահայտ էր միայն ճապոնիայում, բայց հետո երկրպագուներ ձեռք բերեց ամբողջ աշխարհում:
Visual Kei

Visual Kei-ն ընդամենը երաժշտական ոճի անվանում էր J-Rockа–ի ու գլեմի խառնուրդ, բայց ժամանակի ընթացքում այս բնորոշումը սկսեց ավելի շատ նորաձեւության հետ ասոցացվել, քան երաժշտության:
Visual Kei -ի երկրպագուները նախընտրում են մռայլ գեղագիտության կերպարներ, ինչը երբեմն նույնիսկ կարող է ցնցել այս միտումի մասին ոչինչ չիմացողներին:
Գոթիկական Լոլիտա

«Գոթիկական լոլիտա» ոճը Visual Kei–ի ուղղություններից մեկն էր, որը հետո առանձին ենթամշակույթ ու ուղղություն է դարձել:
Այս ոճը նախընտրող աղջիկները հիշեցնում են վիկտորիանական դարաշրջանից կենդանացած մռայլ տիկնիկներ: Գոթիկական լոլիտայի կերպարի կարեւոր տարրերից են գունատ մաշկն ու դա շեշտող շպարը:
Գանգուրո ու յամամբա

Գանգուրո ոճը ծագել է նորաձեւության «գյարու» հոսանքից, այդպես էին Ճապոնիայում անվանում գլամուրային աղջիկներին, որոնք սիրում են բացահայտ հագուստներ, մուգ արեւայրուք ու վառ շպար:
Բայց եթե գյարուն կարող է չափավոր տեսք ունենալ, ապա գանգուրո ու յամամբա ոճերի հոմանիշը չափազանցությունն է: Գանգուրո ու առավել եւս յամամբա աղջիկը կարող է պարզապես վախեցնել անցորդներին իր գրեթե շագանակագույն արեւայրուքով, նաեւ վառ գույնի մազերով:
Օտակու

Օտակու ոճի հետնորդները զանազան անիմեների երկրպագուներն են ու միեւնույն ժամանակ մեր ներկայացրած միտումներից ամենաանվտանգը:
Օտակու ոճով հանգնվող աղջիկները ձգտում են շեշտել իրենց աչքերը, դրանք դարձնելով հսկայական, ինչպես անիմեի սերիալներում ու կրկնում են իրենց սիրելի հերոսուհիների հանդերձանքը:
Вagel-head

Вagel-head կամ բառացի՝ «փքաբլիթ գլուխ» ոճը նորաձեւության ամենասարսափելի միտումներից է: Դրա իմաստն այն է, որ մարդու ճակատի մասում հատուկ լուծույթ է ներարկվում, որը մաշկի տակ ստեղծում է ուռուցիկ մաս՝ մեջտեղում փոսիկով, ինչը փքաբլիթ է հիշեցնում:
Մեկ օրից այդ լուծույթը ներծծվում է, փքաբլիթն էլ անհետանում, սակայն այդ մեկ օրում այս ոճի սիրահարները կարող են նկարահանվել սարսափ -ֆիլմերում, քանի որ նրանց կերպարանքն իրոք շատ տարօրինակ ու տհաճ է:
1․ Նկարագրե՛ք Առաջին Աշխարհամարտի գլխավոր ճակատամարտերը։

Առաջին համաշխարհային պատերազմում գլխավոր երկու ռազմաճակատ է առանձնացվում։ Մեկը արևմտյան ռազմաճակատն էր՝ Եվրոպայում, որտեղ մարտնճում էին ֆրանսիական և գերմանական զորքերը։ Սա Առաջին համաշխարհային պատերազմի գլխավոր թատերաբեմն էր։ Մյուս ճակատը արևելյանն էր, որտեղ միմյանց դեմ կանգնած էին ռուսական և գերմանական, ավստրիական զորքերը։ Ֆրանսիայի ու Ռուսաստանի դեմ երկու ճակատով պատերազմող Գերմանիան նպատակ է ունեցել իր հիմնական ուժերը կենտրոնացնել Արևմտյան ճակատում, որպեսզի հաղթի Ֆրանսիային չորս շաբաթվա ընթացքում, ինչից հետո ուժերը կտեղափոխվեին Արևելյան ճակատ, նախքան Ռուսաստանը կհասցներ կատարել լրիվ զորահավաք. հետագայում այն հայտնի է դարձել որպես Շլիֆենի նախագիծ։
1914 թ-ին, երբ Օսմանական կայսրությունը մտավ պատերազմի մեջ, բացվեց Կովկասյան ճակատը։ Պատերազմական գործողությունները այս դեպքում ընթանում էին Արևմտյան Հայաստանի տարածքում։
Պատերազմի հենց սկզբից 1914 թվականի օգոստոսին Գերմանական բանակը բացեց Արևմտյան ռազմաճակատը` ներխուժելով Լյուքսեմբուրգ և Բելգիա, որից հետո իր վերահսկողության տակ առավ Ֆրանսիայի կարևոր արդյունաբերական տարածաշրջաններ։ Նրանց առաջխաղացումը կանգնեցվեց Մառնի ճակատամարտի արդյունքում։ Դրան հաջորդեց Վազք դեպի ծովը և երկու կողմերը սկսեցին ամրացնել իրենց պաշտպանության գծերը խրամատներով, որոնք ձգվում էին Հյուսիսային ծովից Ֆրանսիայի և Շվեյցարիայի սահման, որը միայն փոքր փոփոխություններ կրեց մինչև 1917 և 1918 թվականները։
1915-ից 1917 թվականներին այս ռազմաճակատում տեղի ունեցան մի շարք գրոհներ։ Գրոհները ուղեկցվում էին լայնամասշտաբ հրետանային ռմբակոծություններով և հետևակի գրոհով։ Փշալարերը, թնդանոթները և հրետանին բերում էին մեծ կորուստներ հարձակվողների և հակահարձակվողների մոտ և դրա պատճառով մեծ ձեռքբերումների չէին լինում։ Ամենաարյունալի հարձակումներից էր 1916 թվականի Վերդենի ճակատամարտը, որի ժամանակ սպանվեցին 700.000 մարդ, նույն 1916 թվականի Սոմի ճակատամարտը, որում զոհվածների թիվը հասնում էր մեկ միլիոնի և 1917 թվականի Պաշենդեյլի ճակատամարտը, որտեղ զոհվեց 487.000 մարդ։
Օսմանյան կայսրությունը միցավ Կենտրոնական ուժերին 1914 թվականի օգոստոսին Օսմանա-Գերմանական դաշնության գաղտնի պայմանագրով։ Օսմանցիները հավակնում էին ռուսներից գրավել Կովկասը, իսկ բրիտանացիներից Սուեզի ջրանցքը։
Երբ պատերազմը սկսվեց, Օսմանյան կայսրությունը օգտվելով առիթից, որ Եվրոպական տերությունները զբաղված են պատերազմով սկսեց քրիստոնյա փոքրամասնությունների էթնիկ զտումը։ Սկսվեցին հայերի, հույների և ասորիների ջարդերը, որոնք հայտնի են որպես, Ասորիների ցեղասպանություն, Հույների ցեղասպանություն և Հայոց ցեղասպանություն։
Բրիտանացիները և ֆրանսիացիները բացեցին ծովափնյա ռազմաճակատներ Գալիպոլիում (1915 թվական) և Միջագետքում (1914 թվական)։ Գալիպոլիում օսմանյան բանակը հաջողությամբ նահանջի մատնեց դաշնակիցների զորքերին։ Միջագետքում ծանր մարտերից հետո բրիտանական բանակը զավթեց Բաղդադը 1917 թվականի մարտին։ Բրիտանացիներին Միջագետքում օգնում էին արաբ և ասորի ժողովուրդները, մինչդեռ օսմանցիներին օգնում էին քրդերը և թուրքմենները։ Պատերազմի ընթացքում ակնհայտ երևաց 1914 թվականի օսմանյան վիճակագրության կեղծ լինելը՝ մուսուլմանների գերակշռության և քրիստոնյաների խիստ փոքրաթիվ հանգամանքի հետ կապված։
Արևմուտքում հերոսաբար պաշտպանվում էր Սուեզի Ջրանցքը գերմանական և օսմանյան զորքերի հարձակումներից։ Օսմանցիները և գերմանացիները Ռոմանի ճակատամարտում պարտություն կրեցին եգիպտացիներից և Անտանտից։ Հաղթանակից ոգեշնչված եգիպտացիները դուրս մղեցին օսմանցիներին Սինայի թերակղզուց։
Բրիտանական էքսպիդիցիոն ուժերի քարտեր, որտեղ նշված են նրանց առաջադրանքները, Բասրա, 1917 թվական:
Ռուսական բանակը հիմնականում հաջող էր կռվում Կովկասում։ Օսմանյան զորքերի գլխավոր հրամանատար Էնվեր Փաշան ցանկանում էր տիրանալ Միջին Ասիայի այն հատվածին, որը գտնվում էր Ռուսաստանի տիրապետության տակ։ Սակայն նա թույլ հրամանատար էր։ Նա հարձակվեց ռուսների վրա 1914 թվականի դեկտեմբերին 100.000 զորքով, գլխավոր հարձակումը լեռնային տարածքների վրա էր։ Նա կորցրեց իր զորքի 86%-ը Սարիղամիշի ճակատամարտում։
1914 թվականին Օսմանյան կայսրությունը Գերմանիայի օգնությամբ ներխուժեց Պարսկաստան (ժամանակակից Իրան), որպեսզի կտրի ռուսներին և բրիտանացիներին մերձկասպյան նավթային հատվածից։ Պարսկաստանը թվում էր թե չեզոք է, բայց գտնվում էր Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի ազդեցության տակ։ Օսմանցիներին սատարում էին քրդերը, ազերիները և մեծ թվով իրանյան ցեղեր, այդ թվում քաշքայները, տանգեստանցիները, լուրերը և ղեմշեները, մինչդեռ ռուսներին և բրիտանացիներին սատարում էին ասորական և հայկական զորքերը։ Պարսկական արշավանքը տևեց մինչև 1918 թվականը և ավարտվեց Օսմանյան կայսրության ձախողմամբ, չնայած որ ռուսները դուրս եկան պատերազմից 1917 թվականին և տարածքը թողեցին հայկական զորքերին, որոնք ծանր հարվածներ էին հասցնում օսմանյան զորքերին և օգնեցին բրիտանացներին պահպանել իրենց ելակետային դիրքերը։
Գեներալ Նիկոլայ Յուդենիչը, ով ռուսական զորքերի հրամանատարն էր 1915-ից 1916 թվականներին, թուրքերից գրավեց Հարավային Կովկասի մեծ մասը և մի քանի փայլուն հաղթանակներ տարավ, ինչպիսիններից է Էրզրումի ճակատամարտը։ 1917 թվականին կովկասյան ճակատի հրամանատարությունը ստանձնեց Նիկոլայ Ռոմանով Կրտսերը։ Ծրագրվում էր նաև Վրաստանի գրավված տարածքներում կառուցել երկաթգիծ և նոր հարձակումներ էին պատրաստվում Օսմանյան բանակի վրա, սակայն 1917 թվականի փետրվարին Ռուսաստանում սկսվեց հեղափոխություն, ինչի արդյունքում ռուսական զորքը հետ կանչվեց։
Բրիտանացիների օգնությամբ 1916 թվականի հունիսին Մեքքայի ճակատամարտով սկսվեց արաբական ապստամբությունը, որը գլխավորեց Շերիֆ Հուսեյնը Մեքքայից և ավարտվեց օսմանցիների ջախջախմամբ Դամասկոսում։ Մադինայի օսմանյան հրամանատարը շարունամում էր դիմադրել մինչև 1919 թվականի հունվարին հանձնվելը։
Թուրքերից խրախուսվող ու զինված Իտալական Լիբիայի և Բրիտանական Եգիպտոսի սահմանին գտնվող սինուսիտներ ցեղը պարտիզանական գործողություններով պայքարում էր դաշնակից ուժերի դեմ։ Բրիտանացիները ստիպված էին 12000 զինվոր ուղարկել նրանց դեմ առերեսվելու համար։ Սինուսիտների ապստամբությունը վերջնականապես ճնշվեց 1916 թվականի կեսերին։
Անտանտի կորուստները Օսմանյան ճակատներում կազմեցին մոտ 650.000 մարդ։ Օսմանցիների կորուստները կազմեցին 725.000 մարդ (325.000 մահացած և 400.000 անհետ կորած) ։
2․ Ներկայացրե՛ք Առաջին Աշխարհամարտի հետևանքները։
Առաջին աշխարհամարտը բերեց նրան, որ չորս կայսրություններ վերացան աշխարհի քարտեզից որպես միապետություններ՝ Գերմանական, Ավստրո-Հունգարական, Օսմանյան և Ռուսական: Շատ ազգեր վերականգնեցին իրենց անկախությունը, բացի այդ ձևավորվեցին նոր պետություններ: Չորս արքայատոհմեր ոչնչացվեցին պատերազմից հետո. Հոհենցոլերները, Հաբսբուրգները և Օսմանցիները: Բելգիան և Սերբիան ավերվեցին, ֆրանսիացի 1,4 միլիոն զինվոր սպանվեցին, չհաշված մյուս կորուստները: Գերմանիան և Ռուսաստանը նույնպես մեծ կորուստներ ունեցան: Անգլիան և Ֆրանսիան պահպանեցին և ուժեղացրեցին իրանց դիրքերը։ ԱՄՆ-ը դարձավ միջազգային հարաբերությունների նոր և ուժեղ գործոն։
Առաջին աշխարհամարտի հետևանքները հայ ժողովրդի համար
Առաջին համաշխարհային պատերազմը հսկայական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի պատմության համար, որն ունեցավ սարսափելի աղետներ, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանությունը, որի արդյունքում հայ ազգի մեծ մասը ենթարկվեց եղեռնի, բռնի տեղահանության, բռնի կրոնափոխության ու բռնի ուրացման, իսկ պատմական Հայաստանի՝ Հայքի մեծագույն մասը անցավ օտարերկրյա տիրապետության ներքո, այդ թվում՝ Մեծ Հայքի մեծ մասը, Փոքր Հայքը, Կիլիկիա-Սիսվանը, Հայոց Միջագետքն ու Գամիրքը՝ ամբողջությամբ։
3․ Թվարկե՛ք հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը
Հայերր գործուն մասնակցություն են ունեցել ինչպես Առաջին Համաշխարհային, այնպես էլ նրա ավարտից Հետո մինչև 1920 թ. վերջերը պատերազմական տարբեր ռազմաբեմերում տեղի ունեցած մարտական գործողություններին։ Միայն 1914—1915 թթ. Թուրքիայում բնակվող շուրջ 3 միլիոն հայերից բանակ զորակոչվեցին ավելի քան 300 հազար հայ երիտասարդներ, որոնք նախ` օգտագործվեցին աշխատանքային գումարտակներում, ապա` համարյա ամբողջովին ոչնչացվեցին թուրքերի կողմից։
Առաջին աշխարհամարտում մասնակցած հայկական ջոկատները և հրամանատարները
Սալմաստի I ջոկատ — Անդրանիկ

Իգդիրի II ջոկատ – Դրո

Կաղզվանի III ջոկատ — Համազասպ

Սարաղամիշի IV ջոկտ — Քեռի

V ջոկատ- Վարդան
Կարսի VI ջոկատ — Աղանիկ Ջանփոլադյան և Հայկ Բժշկյանց

VII ջոկատ — Հովսեփ Արղության

VIII ջոկատ — Նիկոլ Աղբալյան




Կարդացեք գեղեցիկի մասին այստեղ
Կարդացեք հարցերը, պատասխանեք դրանց՝ կարևորելով ձեր կարծիքը։
Գեղեցիկը շատ հարաբերական և բազմիմաստ հասկացություն է։ Շատ դժվար է միանշանակ պատասխանել այս հարցին։ Որ երևա գեղեցիկը, պետք է երևա նաև տգեղը։ Այսինքն ես մտածում եմ որ, գեղեցիկը ինչոր բացարձակ մի բան չէ, այլ տեսանելի է դառնում միայն տգեղի հետ հարաբերակցության մեջ։ Գեղեցիկը և այն է, ինչ տեսնում ենք և այն է, ինչ լսում ենք։ Գեղեցիկը ամեն ինչի մեջ կարող ենք տեսնել, եթե ուզենանք տեսնել։ Սա երևի ամենակարևորն է, եթե ուզենաս ցանկացած բանի մեջ տեսնել գեղեցիկը, կտեսնես։ Ինչ վերաբերվում է երկրորդ հարցին, կարող եմ հստակ ասել, որ անձամբ իմ կարծիքով գեղեցիկը այն է, ինչ ինձ է դուր գալիս։ Իհարկե ես հասկանում եմ, որ ընդհանուր պատկերացումները գեղեցիկի մասին կարող են ազդել իմ սեփական վերաբերմունքի վրա, որ իմ կարծիքը դա միայն իմ կարծիքը չի, որ իմ կարծիքը ևս ձևավորվել է ընդհանուր պատկերացումների ազդեցությամբ, բայց բոլոր դեպքերում ես ունեմ իմ սեփական պատկերացումները և եթե դրանք տարբերվում են ընդունված կարծիքներից, դա չի նշանակում, որ ես կսկսեմ կասկածել կամ կփոխեմ մոտեցումս։
Գեղեցիկի չափանիշները շատ տարբեր են և փոփոխական։ Գեղեցիկի մասին պատկերացումները տարբեր են տարբեր մշակույթներում, խմբերում։ Ժամանակի ընթացքում այդ չափանիշները փոփոխվում են և դա անխուսափելի և հասկանալի գործընթաց է։ Մարդկությունը զարգանում է, զարգանում է տնտեսությունը, արվեստը, գիտությունը, նորաձևությունը և դա իհարկե ազդում է նաև գեղեցիկի չափանիշների վրա, որոնք անընդհատ փոխվում են։ Դա անխուսափելի ու բնաական է։
Հետազոտական աշխատանք ։
Կան ապացույցներ, որ մարդիկ սկսել են հագուստ կրել 100,000-500,000 տարի առաջ։
Քարի դար
Եվրոպայում երկար ժամանակ սառցակալման շրջան էր տիրում. անցել էին մեղմ արևադարձային կլիմայի թագավորության ժամանակները, երբ մարդիկ ավելի շատ մտածում էին զարդերի, քան հագուստի մասին։
Փղերին, ռնգեղջյուրներին և բեգեմոտներին փոխարինել են հյուսիսային եղջերուն, արջը և առյուծը, որոնց մորթեղենը և մաշկը, որոնք կարված էին ջիլերով և մազերով, տաք հագուստի դեր էին տանում։ Կենդանիների թաթերը դառնում էին ժապավեններ, իսկ պոչերով եղջյուրները դառնում էին կիսաշրջազգեստ։ Տղամարդիկ ավելի համեստ էին հագնվում, քան կանայք, տղամարդիկ գոտիներ չունեին, նրանք կենդանիների կաշիները աջ ուսի վրա էին կապում։
Կենդանիների ժանիքները և ոսկորները, քարերը, յանտարը ծառայում էին որպես զարդեր։
Հին քաղաքակրթություններ
Նախտը սհենթիով, նրա կինը` Թաուին, կալասիրիսով, գլխարկով և վզնոցով։ Մ.թ.ա. 15-րդ դարի գերեզման
Հին Եգիպտոս
Հին Եգիպտոսում սպիտակեղենի գործվածքների արտադրությունը սկսվել է մ.թ.ա. 5500 թվականից։ Կտավատի մշակումը, եղեգի մանրաթելերը և պապիրուսը օգտագործվել են միայնակ կամ սպիտակեղենի հետ միասին՝ ճոպաններ և գործվածքների այլ տեսակներ պատրաստելու համար։ Այս ժամանակահատվածում Եգիպտոսում բրդի արտադրության մասին տվյալները սակավ են։ Տղամարդկանց համար ավանդական հագուստը «սհենթի» վերնազգեստն էր, իսկ կանանց համար լայն ժապավեններով զգեստները`«կալազիրիսը»։ Իրենց երկարատև պատմության ընթացքում հին եգիպտացիների զգեստները շատ քիչ են փոփոխության ենթարկվել, ավելացել են միայն գլխարկներ և աքսեսուարներ՝ բավարարելով հասարակության կարիքները և կլիմայական փոփոխություններին։
Այսօր հայտնի է ամենահին հագուստը (անգլերեն` «Tarkhan dress»), որը գտնվել է Եգիպտոսի Թարխան քաղաքում, 1913 թվականին և թվագրվել է մ.թ.ա. 3482 — 3102 թվականներով։
Անտիկ աշխարհ
Հին հույները հագել են բրդյա կամ սպիտակեղենի գործվածքներից ուղղանկյուն կտորներ` դրանք ուսերին ամրացնելով երկու ամրակով՝ ֆիբուլաներով, իսկ գոտկատեղին` գոտիով։
Խիտոնները հագուստներ էին, որոնք ավելի փոքր էին և թեթև։ Երիտասարդ տղամարդկանց համար խիտոնը ծառայել է որպես մինչ ծնկները հասնող վերնաշապիկ։ Վերնամասում կրում էին կարճ թիկնոց, որը կոճկվում էր մի ուսի վրա միայն և կոչվում էր խլամիդա։ Թիկնոցի մեկ այլ տեսակ` հիմատին, կարող էր ծառայել որպես գիշերային վարագույր։
Էտրուսկները ձևափոխել են հունական թիկնոցը՝ կտրելով այն կիսաշրջանի ձևով։ Սա ապագա հռոմեական տոգան է։ Այն շատ մեծ էր՝ մինչև յոթ մետր, այնքան ծանր էր, որ օգնություն էր հարկավոր այն զարդարելու համար։ Օրենքն ասում է. «Պաշտոնյաները հագել են սպիտակ տոգաներ, հաղթական գեներալները` մանուշակագույն կամ ոսկեգույն։ Կանայք ընտրել են ըստ իրենց ճաշակի»։
Հին Չինաստան
«Մետաքս պատրաստող տիկնայք», 12-րդ դարի նկար, նկարիչ կայսր Հուեյ-Ցզուն (բնօրինակը նկարվել է 8-րդ դարում Չժան Սուանի կողմից), պատկերում է մետաքսե գործվածքների արտադրությունը Չինաստանում
Չինաստանում մետաքսի արտադրության ամենավաղ ապացույցը հայտնաբերվել է Յանշաոյիի մշակութային վայրերում։ Այդ մասին է վկայում կտրված մետաքսե ճիճվի կոկոնը, որը թվագրվել է մ.թ.ա 5000- 3000 թվականներով։ Պրիմիտիվ հյուսվածքներ` մ.թ.ա. 4000 թվականին վերագրվող, հայտնաբերվել են Յույաոյում գտնվող Հեմուդու մշակութային վայրում։ Մ.թ.ա. 2700 թվականի Մետաքսի կտորներ հայտնաբերվել են Լյանչժոույում` Ցյանշանյանում, Խուչժոույում և Չժեցզյանում։
Երկաթի դարը Եվրոպայում
Երկաթի դարը, ընդհանուր առմամբ, սահմանվել է որպես բրոնզե դարաշրջանի ավարտից (մ.թ.ա. 1200 թվական) մինչև միջնադարի սկիզբ (մ.թ. 500): Եվրոպայի այս շրջանի ժողովուրդների հագուստը կարելի է դատել միայն մնացած գերեզմանների միջոցով։ Ժամանակակից Դանիայի տարածքում ուսումնասիրված հագուստները մատնանշել են մորթիներով զգեստներ, տոնիկաներ և կիսաշրջազգեստներ։ Նման հագուստները մնացել են անփոփոխ և ամրացվում էին կաշվե գոտիներով, մետաղական բրոշներով կամ կապիչներով։ Հագուստը երբեմն ասեղնագործվում էր հակապատկերային նախշերով, հաճախ՝ եզրերի երկայնքով։ Տղամարդիկ հագնում էին տաբատներ։ Մարդիկ տաքանում էին բրդյա գլխարկներով և կենդանիների կաշիներով, որոնք, հավանաբար, ներսից մորթով էին պատված։ Մազերը հյուսում էին կամ հավաքու։
Միջնադար
Հուստինիանոս Ա-ն իր պալատականների հետ։ Խճանկար Սան-վիտալեում (Իտալիա)
Բյուզանդիա
Հատկապես առանձնացել են բյուզանդական զգեստները իրենց շքեղությամբ։ Հնաոճ տոգան վերածվել է ոսկե գործվածքներով թիկնոցի, որը հագել են տունիկայի հետ` ասեղնագործված նախշերով և մարգարիտների հյուսվածքներով։ Կանանց համար երկար կտորը ծածկել է գլուխը, իսկ մազերի համար զարդեր են օգտագործվել։ Տղամարդկանց բարակ տաբատները զարդարվել են ցրված ծաղիկներով։
Վաղ միջնադար
Եվրոպացիները հագել են տունիկաներ և տաբատներ` բրե (հագուստ), սաղավարտներ և շղթայական փոստեր, քանի որ լավ էին մետաղ մշակում։ Գոթերը, գերմանացիները, բուրգունդացիները չեն ունեցել հավասարը մետաղի ձևավորման, էմալի և այլ ներդիրների արվեստի մեջ։
Բարձր միջնադար և նորաձևության գագաթնակետ
12-րդ և 13-րդ դարերում Եվրոպայում հագուստը մնացել է պարզ և միատեսակ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար։ Գոյատևել է կարճ տունիկայի ավանդական համադրությունը աշխատավոր դասի տղամարդկանց և երկար տունիկան վերին դասի կանանց և տղամարդկանց համար։ Սովորական մարդկանց հագուստը գործնականում չի փոխվել 300-400 տարվա ընթացքում։ 13-րդ դարում մեծ առաջընթաց է գրանցվել բրդի ներկման և վերամշակման գործընթացում, որն օգտագործվել է արտաքին հագուստի համար։ Սպիտակեղենի գործվածքները օգտագործվել են ներքնաշորեր կարելու համար։
Ռոգեր վան դեր Վեյդեն, նկարազարդում Ենոյի տարեգրությունից
Մետաքսը Հյուսիսային Եվրոպա ներմուծվում էր դրսից և համարվում էր շատ թանկ շքեղություն։ Հարուստ մարդիկ կարող էին իրենց թույլ տալ կրել Իտալիայից կամ այլ տեղերից բերված դիպակներ։ Իտալական նորաձև մետաքսը զարդարված էր շրջանակների և կենդանիների նախշերով և գնում էին Օսմանյան Բուրսայից, որտեղ այն բերվել է Չինաստանից Յուան դինաստիայի օրոք երկայնքով Մետաքսի մեծ ճանապարհի երկայնքով։
Կանանց զգեստի (կոտտ) թևերը պետք է այնքան ամուր լիներ, որ ամեն անգամ հագնելուց հետո կարել են։
14-րդ դարի կեսերը նշանավորվել է Եվրոպայում «նորաձևության» ի հայտ գալով։ Այս ժամանակահատվածից ի վեր եվրոպական նորաձևությունը զգալիորեն փոխվել է և ձեռք բերել վառ տարբերակիչ առանձնահատկություններ այլ քաղաքակրթությունների և ժամանակաշրջանների նկատմամբ։ Հայտնվում է նոր կտրվածք, որը լրացվում է ժապավեններով և կոճակներով։ Տղամարդկանց համար մոդայիկ դարձավ Միպարտի հագուստը, որը կարված էր երկու հակապատկերային կտորներից։
14-15-րդ դարերի հայտնի կոշիկը, որը Արևելքից էր բերվել, եղել է «կրակովը»` երկար ու նեղ գուլպաներով։ Որքան երկար է եղել կոշիկի գուլպան, այնքան ավելի հարուստ և ազնիվ է համարվել նրա տերը։ Երբեմն գուլպաների երկարությունը հասել է այնպիսի չափի, որ պետք էր կապել այնպես, որ չխանգարեր քայլելուն։
Վերածնունդ
Յան Վան Էյկ, «Առնոլֆինի զույգի դիմանկարը»։ Ազգային թանգարան, Լոնդոն
1520 թվականի նկարազարդում Մ. Շվարցի «Զգեստների գրքից», նորաձևության վերաբերյալ առաջին գրքերից մեկը
Վաղ նոր ժամանակներ
Ֆրանսիայում տղամարդկանց հագուստի մեջ նույնպես ընդունված են եղել դեկոլտե կտրվածքները։ Կամզոլի լայն թևերը և դագոլինները (հագուստի մաս) պատրաստվել են կտրվածքներով։ Շոսսիի ներքևի մաս ծառայել են երկար զուգագուլպաները` մետաքսե տրիկոյից, իսկ վերևի մաս` կարճ անդրավարտիքը` գուլֆիկի հետ(հագուստի մաս)։
Հայտնվել են կոշիկներ` լայն, քառակուսի գուլպաներով` «Արջի թաթ»։
Լոնդոնի կանանց կոստյումներ։ Ջրաներկ «Հին և ժամանակակից նորաձևության համաշխարհային թատրոնից»։ Շուրջ 1575 թվական
Վերածննդի ժամանակաշրջանում երկար ժամանակ օծանելիքը փոխարինել է մաքրությանը։ Հասարակական բաղնիքների վատ հեղինակությունը և եկեղեցական Ռեֆորմացիայի խիստ դեղատոմսերը սպանել են հաճախակի լողանալու միջնադարյան սովորությունը։
13-րդ դար
Բարոկկո ոճի նորաձևությանը փոխարինելու է եկել ռոկոկո ոճի նորաձևությունըՖրանսիական թագուհի Մարի Անտուանետան Ֆրանսիայի ամենաէլեգանտ կինն էր։ Թագավորի անմիջական հպատակները հետևել են նրա օրինակին։ Նա նորաձևության մեջ մտցրել է վերնաշապիկով ծածկված զգեստը։ Մոդել Ռոզա Բերտենին թագուհին պաշտոնապես թույլ է տվել բոլորի համար կարել։ Արդյունքում՝ բացվել է նորաձևության «Մեծ մոգոլ» խանութը։ Թագավորական արքունիքում անցկացվող խղճուկ փառատոների ժամանակ հանդիպել են հնարամիտ սարքավորումներ։ Օրինակ, պանյե` կիսաշրջազգեստի շրջանակն է, որը հեշտությամբ բարձրանում և նեղանում է, ինչը հնարավորություն է տալիս ազատորեն անցնել դռների արանքով։ Կամ գլխաշորերը պտուտակների վրա։ Բայց մեխանիկան չի թողել, որ ժանյակը մոռացվի. դրանք ամենուր էին։
Քաղաքում նորաձև էր փոքր չափսերի արտաքին հագուստը. կանանց համար կազակինը` նեղ բաճկոնը մինչև կոնքերը և տղամարդկանց կարճ բաճկոնը։ Բոլորը կրել են մեծ գլխարկներ` անգլիացիների օրինակով։
1796 թվականի նորաձևությունը: Դիրեկտորիայի ժամանակաշրջան (ֆրանսիական հեղափոխություն)
19-րդ դար
1818 թվականի նորաձևությունը
Ֆրանսիայից տարածվել է ամպիրային ոճը, որը անտիկ նմուշների ընդօրինակությունն էր։ Զ
Նապոլեոնյան պատերազմների ավարտից հետո երկար լռություն է սկսվել, որը Գերմանիայում և Ավստրիայում կոչվել է Բիդերմայերի դարաշրջան։ Այս ժամանակահատվածում տղամարդկանց նորաձևության մեջ գերակշռել է ռեդինգոտը, բաճկոնը և գլխարկը, ձեռնափայտը, նեղ տաբատը, վերնաշապիկը` ֆատերմորդեր օձիքով։ Կանայք հագնում էին նեղ իրանով, լայն պարանոցով զգեստներ, զանգակաձև կիսաշրջազգեստներ և գլխարկներ։
Կ.Պ.Բրյուլով, «Շիշմարյովա քույրերի դիմանկարը» (1839): Ռուսական Պետական Թանգարան
Փայլել են եվրոպական նորաձևության տները. Worth, Doucet, Paquin, Cheruit, Rouff, Poiret, Fortuny:
20-րդ դար
Նորաձևություն է եկել կարճ վերարկուն` գլխարկով — զինվորականների նախկին հագուստը։
Տաբատը լուրջ նվաճում էր կանանց համար, ովքեր իրավունք ունեին դրանք կրել բոլոր առիթներով՝ առանց նախատինքներ առաջացնելու։ Այնուամենայնիվ տարօրինակ էր. չի թույլատրվել այն կանանց տղամարդկանց նման հագնվել, ովքեր զբաղվել են դահուկային և հեծանվային սպորտաձևով։
Նորաձևության մեջ է մտել ընտրության ազատությունը. սանրվածքներ՝ գանգուր շինյոնով կամ կարճ սանրվածքներ, բազմաշերտ ֆրու-ֆրու վերնազգեստներ կամ արծաթափայլ «տիեզերական կոստյումներ»։
Նորաձև են դարձել նաև բալետի կոշիկները։
Հաբի գլխարկ հագած մոդելը, 1966 թվական ԳԴՀ
1990-ականներին առաջացավ Unisex ոճի նորաձևություն` մինիմալիզմի, «էկոլոգիական ոճի» համար։