1.Բացատրեք, թե ինչպես է տեղի ունենում ջերմափոխանակումը մթնոլորտի ստորին՝ տաք, և վերին՝ սառը, շերտրրի միջև: Ձեզ հայտնի որ օրենքի վրա է հիմնված այդ ջերմափոխանակումը:
Տաքանալիս օդն ընդարձակվում է և նրա խտությունը փոքրանում է շրջապատող սառը օդի խտությունից:Այդ դեպքում տաք օդի վրա ազդող արքիմեդյան ուժը գերազանցում է նրա կշիռը և ստիպում ,որ այն բարձրանա վեր,իսկ ավելի մեծ խտությամբ սառն օդն իջնումի ներքև:Տեղի է ունենում օդի տաք և սառը շերտերի մեխանիկական խառնում,որն ուղեկցվում է ջերմափոխանակմամբ:
2.Ջերմահաղորդման որ եղանակն են անվանում կոնվեկցիա: Որն է կոնվեկցիայի և ջերմահաղորդականության երևույթի հիմնական տարբերությունը:
Կոնվեկցիա են անվանում հեղուկի կամ գազի հոսանքների միջոցով կատարվող ջերմահաղորդումը, որը հետևանք է հեղուկի կամ գազի շերտերի անհավասարաչափ տաքացմամբ:
Կոնվեկցիայի դեպքում ջերմության փոխանցումը անհավասարաչափ է,իսկ ջերմահաղորդականության ժամանակ հավասարաչափ:
3.Նկարագրեք օդում կոնվեկցիան ցուցադրող փորձը:
Ողղաձիգ դրված ապակե խողովակը լցնենք ծխով:Ծուխը սովորաբար երկար է մնում խողովակում:Բայց եթե ներքևից խողովակին մոտեցնենք վառվող սպիրտայրոցը, ապա տաքացած օդը կոնվեկցիայի շնորհիվ կբարձրանա վեր՝ բարձրացնելով նաև ծխի քուլաները, որոնք դուրս կգան խողովակի վերին ծայրից:
4.Նկարագրեք ջրում կոնվեկցիան ցուցադրող փորձը:
Ապակե անոթի մեջ ջուր լցնենք:անոթի հատակին դնենք կալումի պերմանգանատի մի քանի բյուրեղիկ:Հատակի մոտ ջուրը կգունավորվի մանուշակագույն,անոթը դնենք վառվող գազօջախի կամ պահենք սպիրտայրոցի բոցի վրա:Կնկատենք ,թե ինչպես են գունավորված ջրի ներքևի տաք շերտերը, արտամղվելով սառը ջրից բարձրանում վեր:Իսկ սառը պատերի մոտ ջուրն իջնում է ներքև : Առաջանում է ջրի անընդհատ շրջապտույտ , որն ուղեկցվում է ջերմության տեղափոփոխմամբ:Դա հենց կոնվեկցիան է ,որի շնորհիվ ջուրը տաքանում է հավասարաչափ:
5.Ինչպես է գոյանում ամպը:
Պարզ եղանակին արևը տաքացնում է գետինը, նաև մթնոլորտի երկրամերձ շերտը:Կոնվեկցիայի շնորհիվ տաքացած օդի այն զանգվածը բարձրանում է վեր:Բարձրանալու զուգնթաց՝տաք օդն ընդարձակվում է,ընդ որում, բավականաչափ արագ, քանի որ վեր է բարձրանում մեծ արագությամբ:Արագ ընդարձագվածնելիս օդը աշխատանք է կատարում իր ներքին էներգիայի հաշվին:Օդի այդ զանգվածի ջերմաստիճանը նվազում է:Վեր բարձրացող օդը սկսում է սառչել,և եթե այն խոնավ է ապա գոլորշու խտացման հետևանքով առաջանում են ջրի մանրիկ կաթիլներ և գոյանում է ամպ:
6.Ինչպես է առաջանում քամին:
Ցերեկը արևի ճառագայթները գետինն ավելի արագ են տաքացնում, քան ծովի կամ լճի ջուրը,այդ պատճառով էլ ցամաքի ջերմաստիճանը ավելի բարձր է, քան ջրինը:Բարձր է նաև ցամաքի վրա օդի շերտի ջերմաստիճանը:Իսկ տաք օդն ընդարձակվելով բարձրանում է վեր:Նրա տեղը զբաղացնում է ծովից եկող սառը օդային զանգվածը:Այդպես առաջանում է քամին:
7.Հնարավոր է արդյոք կոնվեկցիան պինդ մարմիններում?
NEIN!!! (Ոչ)
8.Ինչ է էլեկտրամագնիսական դաշտը: Ինչ վիճակներում կարող է գոյություն ունենալ:
Էլեկտրամագնիսական դաշտը դա մատերիայի մի տեսակ է,Օր.լույսը, ռադիոալիքները:
Էլեկտրամագնիսական դաշտը կարող է գոյություն ունենալ և նյութական միջավայրում և տարածության մեջ:
9.Ինչ է էլեկտրամագնիսական ալիքը:
Էլեկտրամագնիսական դաշտը, երբ որ նյութից առանձնանալով տեղափոխվում է տարածության մեջ դառում է էլեկտրամագնիսական ալիք:
10.Ջերմահաղորդման որ եղանակն են անվանում ճառագայթային ջերմափոխանակում: Բերեք մի քանի օրինակ:
Էլեկտրամագնիսական ալիքները կարող են կլանվել,անդրադառնալ,անցնել մարմնի միջով:Երբ կլանվում են իրենց էներգիան փոխակերպվում է մարմնի ներքին էներգիայի և մարմինը տաքանում է:Այս Էլեկտրամագնիսական ճառագայթումն անվանում են ջերմային ճառագայթում:
11.Որ մարմինն է ավելի լավ կլանում ջերմային ճառագայթումը՝սև, թե սպիտակ:
Սև
12.Ինչու են օդապարիկները, ինքնաթիռի թևերը ներկում արծաթագույն, իսկ Երկրի արհեստական արբանյակներում տեղակայված որոշ սարքեր՝ մուգ գույնով:
Օդապարիկները, ինքնաթիռի թևերը ներկում արծաթագույն,որպեսզի արևի ճառագայթները անդրադառնան և ավելորդ ջերմություն չհաղորդեն իսկ երկրի արհեստական արբանյակներում տեղակայված որոշ սարքեր ներկում են մուգ գույներով արևից էներգիա ստանալու համար