
Իմ կարծիքով Վնանո Սիրադեղյանի ստեղծագործության գլխավոր մտքերը սրանք են:
«… Երբ Լոռվա սարերից իջել, Կիրովականով դուրս էի գալիս դեպի Երևան, հիշեցի, որ չորս օր առաջ Կիրովական մտնելիս մոռացել էի այդ օրերին իմ մտքերին իշխող պատմությունը: Խանգարեցին հիշել: Եվ խանգարողը դհոլչին էր, որի նմանները միշտ են ջլատել մեր միտքն ու վիժեցրել են մեր միաբանությունը»:
«Մեծ արագությունների երկիր չէ Հայաստանը: Արագությունը փոքրացնում է երկիրը: Հանդարտ ընթացքի դեպքում Հայաստանը մեծ հայրենիք է: Հայաստանը ինքը հանդարտ ընթացք է թելադրում: Որքան գետնի երեսը, տասն այդքան գետնի տակ է Հայաստանը, և տողերս գրելու հուլիսի այս օրերին հնագետ ընկերոջս հետ Արարատյան դաշտի ղռերում երեք հազար տարվա դամբարան պեղելիս ժամանակը ինձ պատկերանում է ուղղահայաց ընթացքով: Ինձ համար մարդկության քաղաքակրթությունը ծլում է երկրի ընդերքից և ճառագում տիեզերք… Գուցեև սպառվելու միտումով»:
«Հայաստանը իր խորությամբ է երկիր: Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ՝ տասը կյանք էլ չես սպառի: Միայն թե շտապելու հարկ չկա: Առավել ևս համեմատելու կարիք չկա: Քարտեզը երկրի ու հայրենիքի մասին գաղափար չի տալիս, մասշտաբայնությունը հանգստություն չի բերում բնակչի հոգուն, որովհետև մեծը դեռ համարժեք չէ, նաև մեծից մեծը միշտ կա»:
Ես երկու օր գնում-գալիս էի Արաքսի ափով և պղտոր, ժանգի գույնի ջուրը իմ լսած, կարդացած, երգածս Արաքսի պատկերին չէր բռնում: Ամեն ժողովուրդ իր մայր գետն ունի, բայց հայը միակն է գուցե, որի համար մայր գետը մնում է գրքերում հոսող, երգերում շառաչող երգ: Այդպե՞ս էլ մայր գետ լինի, պղտոր ժամանակների միջով պղտոր հոսում է, անցնում է երկրիդ կողը քերելով և երևում է ասես ապակու միջից… Մեծ ակվարիումի հոսող ջուր է մայր Արաքսը:
Արաքսի ջրի գույնն ունեն Մեղրու լեռները: Եվ պղտոր ջրի ափին, ժանգոտ լեռների մեջ՝ առափի քարին նստած լողացող գեղեցկուհու է նման Մեղրի քաղաքը: Իրեն հասանելիք արդյունաբերական աղտն ու տենդը Ագարակին տված Մեղրին տեսնելով՝ ես առաջին անգամ հպարտություն զգացի հայ քաղաքաբնակի համար և առանց կասկածի որոշեցի, որ այդպիսի քաղաք է եղել Վանը:
Ինչու՞ եմ հենց այս մտքերը առանձնացնել: Կարծում եմ, որ ստեղծագործությունը պարունակում է ոչ միայն բազմաթիվ և հանգամանալից նկարագրություններ, որոնք թույլ են տալիս աչքի առաջ պատկերացնել հայաստանի տարբեր մարզերը, քաղաքների, բնություն, սահմանները այլև պարունակում են մի քանի շատ կարևոր և շատ հետաքրքիր փիլիսոփայական մտքեր, որոնք ես առանձնարնել եմ: Անրադառնամ հերթով:
Առաջին միտքը շատ հետաքրքիր է որովհետև ստիպում է մտածել հայ ազգի միաբանության և պառաքտման երկնըտրանքի մասին: Պատմությունը ցույց է տալիս որ հայ ազգը կարողացել է գոյատևել միաբանության, միասնության և ընթանուր ոգու շնորհիվ: Միևնույն ժամանակ նույն պատմությունը վկայում են որ հայ ժողովրդի բոլոր կորուստները եղել են ներքին պառակտումնեի արդյունքում և հաճախ մենք զրկվել ենք միաբանության և արյան շնորհիվ ունեցած ձեռքբերումներից: Երկրորդ ու երրորդ միտքը վերաբերվում են հայրենիքի մեծության ընկալմանը: Հեղինակը փորձում է բացատռել որ հայաստանի մեծությունը աշխհարագրությամբ չի որ պետք է չափվի: Հայաստանը դանդաղ երկիր է և ուրեմն մեծ է հայաստանը ոչ միայն դանդաղ է այլև խորը, մանրամասն սիրելու երկիր է այս միտքը նույնպես փիլիսոփայական խորը իմաստ ունի մի կողմից հայաստանը զարգացած արագ մոբիլ երկիր չէ և սա պետք է հասկանալ որպես որոշակի քննադատական գնահատական բայց հեղինակին հաողվել է այս քննադատությունը վերածել առավելությա: Այո մեր հայրենիքը արագ չէ բայց խորն է և մեծ:
Չորորդ մտքում ևս երկընտրանք եմ տեսնում հայրենիքի մասին իդեալների և իրատեսական գնահատականներից միջև: Այս երկնտրանքը նկարագրվում է մայր գետ Արաքսի օրինակով մի կողմից այն պատմությունների, երգերի, հիշողությունների կարևոր մասն է, մեր Հայաստանի խորհրդանիշներից մեկն է բայց մյուս երբ մոտիկից ես նայում տեսնում ես ժանգոտ ջուրը :