- Մայր մտնող արևի ճառագայթները ոսկևորել են ամեն ինչ, և մի կախարդող
տեսարան են ստեղծել, որով հիանում են հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։
(հիանալ, ոսկևորել, ստեղծել) - Արդեն բացվել են պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս թվում է, թե մի նախշուն
գորգ ծածկել է պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել) - Ցանկապատի հետևում երևում է մի տուն. նրա բակում արևածաղիկներ էին աճել,
որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես ժպտում են անցորդներին։
(ժպտալ, երևալ, աճել) - Մենք մեքենայի միջից անշարժ նայում էինք ճամփեզրի մոտակա սյունին նստած
արագիլին, մինչև որ նա տեղից պոկվեց և թևերը ծանր-ծանր թափահարելով՝ թռավ դեպի
մոտակա ճահիճները։ (թռչել, պոկել, նայել) - Առաջարկը միաձայն ընդունվեց, և հաջորդ օրվանից բոլորը սկսեցին աշխատանքի գալ
մեկ ժամ շուտ, որպեսզի կարողանան ժամանակին ավարտել պատվերի կատարումը։
(սկսել, ընդունել, կարողանալ) - Ընթացող գնացքի լուսամուտից երևում էին մոտակա բնակավայրերի լույսերը,
որոնք մի պահ առկայծեցին թանձրացող խավարում, ապա անհետացան։
(երևալ, անհետանալ, առկայծել) - Հանգստյան տան բակում մարդիկ զբոնում էին երեխաները, ճոճանակների վրա
նստած, օրորվում էին, իսկ մեղմ քամին բերում էր մոտակա սարերի զովությունը։
(օրորել, զբոնել, բերել) - Վարպետը անջատեց հաստոցը, վերցրեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի
հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել) - Դաշնակահարի մատները սահում էին. ստեղների վրայով, և դահլիճը ողողվել էր
հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծում էր ունկնդիրների հոգիները։
(ալեկոծել, ողողել, սահել) - Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի
մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)
Рубрики