Рубрики
Без рубрики

Ամփոփում

Ճամբարի առաջին շաբաթն անցկացրինք նախագծերի, ազգային երգ ու պարի, սպորտային միջոցառումների, ինտելեկտուալ խաղերի քննարկման և Ազգային պատկերասրահի այցելության շուրջ:

Ճամբարում օրը սկսվում է Մարմարյա սրահում առավոտյան ընդհանուր պարապմունքներով: Նախ աշակերտները ծանոթացան միմյանց հետ, միասին քննարկեցին շաբաթվա ծրագրերը, ապա սկսեցին առաջ շարժվել ճամբարի օրակարգով: Շաբաթվա ընթացքում սովորողների հետ անցկացրել ենք տարբեր տրամաբանական խաղեր, մրցույթներ։ Աշակերտների միջեւ տեղի ունեցավ շախմատի մրցում, որում լավագույն արդյունքը ցույց տվեց Ալեքսանդր Իսրայելյանը։ Զբոսաշրջիկների հետ սպորտային բաղադրիչի ժամանակ սեղանի թենիս խաղացինք։ Շաբաթվա վերջին օրը ճամբարում այցելեցինք Ազգային պատկերասրահ, որտեղ ուսանողները ծանոթացան աշխարհահռչակ նկարիչների աշխատանքներին և նոր գիտելիքներ ձեռք բերեցին արվեստագետների մասին։ Հետո շրջեցինք Հանրապետության հրապարակով, որտեղ ուսանողները նկարվեցին հրապարակում տեղադրված տոնածառի մոտ։
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы