Рубрики
Մայրենի 2024

Սեպտեմբերի 11-15 Մայրենի

Ողջույն: Ես Լևոն Ենգիբարյանն եմ, սովորում եմ 11-րդ դասարանում: Փորձեմ ներկայացնել իմ նախասիրությունները: Զբաղվում եմ սպորտով, մասնավորապես` նախնտրում եմ ուժային վարժությունները և լողը: Սպորտից զատ հետաքրքրվում եմ այն ամենով, ինչը վերաբերվում է համարգիչներին և բարձր տեխնոլոգիաներին: Նախքան Գերմանիա մեկնելը երկու տարի հաճախել եմ ԹՈՒՄՈ կրեատիվ տեխնոլոգիաների կենտրոն, ինչպես նաև ավարտել եմ Microsoft ընկերության HTMI ծրագրավորման դասընթացները:

Մոտ մեկ տարի առաջ ես առաջին անգամ հասկացա, թե ինչքան հետաքրքիր կարող է լինել գեղարվեստական գրականության ընթերցումը: Ամենից շատ ինձ դուր է գալիս հակաուտոպիա (anti utopia) ժանրի ժամանակակից գրականությունը, որը կարդում եմ հիմնականում անգլերեն լեզվով: Միանշանակ կարող եմ ասել, որ այս պահին իմ ամենասիրած գրքերը Ջ. Օրուելի 1984 և Դ. Էգերսի The Circle ստեղծագործություններն են: Բոլորովին վերջերս սկսել եմ նաև հետաքրքրվել համաշխարհային պատմությամբ: Առավել մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում եմ Երկրորդ համաշխարհաին պատերազմի ժանանակաշրջանը:

Ինձ անչափ դուր է գալիս նաև լսել երաժշտություն, չեմ պատկերացնում կյանքս առանց ականջակալների: Հիմնականում գերադասում եմ դասական ռոք երաժշտությունը:

Շատ եմ սիրում զբոսնել բնության և լռության մեջ: Հենց այս տեսանկյունից է, որ ինձ դուր է գալիս Բեռլին քաղաքը, որտեղ բնակվում եմ վերջին երկու տարվա ընթացքում: Քաղաքում կան բազմաթիվ լճեր, անտառապատ տարածքներ և զբոսայգիներ, ուր կարելի է հեշտությամբ պատսպարվել քաղաքային աղմուկից և վայելել բնության գեղեցկությունը:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы