Рубрики
Պատմություն 2023

Մեր գերդաստանը

Հայրական կողմս ծագում է Արևմտյան Հայաստանից։ Արմատներով Արևմտյան Հայաստանի Բայազետի գավառի Ալաշկերտ քաղաքից ենք։ Պապիկիս ընտանիքը գաղթել են Հայաստան 1828 թ․-ին, իսկ տատիկիս կողմը՝ 1904 թ-ին և բնակություն են հաստատել Արագածոտնի մարզի Դադալու գյուղում և Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում։ Ժամանակի ընթացքում ընտանիքի մի մասը տեղափոխվել է Թալին քաղաք և Երևան։ Հայրս ծնվել է Թալին քաղաքում և 90-ականների վերջին տեղափոխվել է Երևան։ Ընտանիքում հպարտությամբ են պատմում, որ հորս ապուպապերից մեկը եղել է Մշո Սուրբ Կարապետի վանքի հոգևոր հայրերից մեկը։ Ես հպարտանում եմ նրանով, որ այդ վանքը, որում հայրիկիս պապերից մեկը՝ Տեր Մանվելը ծառայել է որպես հոգևորական, ըստ ավանդության հիմնել է Գրիգոր Լուսավորիչը, նրա մահից հետո մարմինը ամփոփվել է սուրբ Կարապետ կոչված մատուռի տակ։ Սուրբ Կարապետի վանքը Արևմտյան Հայաստանում համարվում էր ամենամեծ ու ամենանվիրական սրբավայրը։

Մայրական կողմի պապերս արմատներով Թիֆլիսից են, Մեղրիից և Վրաստանի Շուլավեր գյուղից։ Այստեղ ևս հպարտանալու շատ բան բան ունեմ։ Մայրիկիս տատիկը Նիկոլայ Փիրումովի թոռն է։  Փիրումովը հայտնի հայազգի գործարար էր և Թիֆլիսի պատվավոր քաղաքացի։ Թիֆլիսում մինչ օրս կա նրա անունով կոչված հրապարակ։ Մայրիկիս երկու պապերն էլ մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին։ Տատիկիս մայրը ծնվել և մեծացել է Թիֆլիսում, իսկ հայրը ծնվել է Մեղրիում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին՝ որպես հետախույզ, այնուհետև տեղափոխվել է Երևան։ Իսկ մայրական պապիկիս ծնողները ծնվել և մեծացել են Վրաստանի հայաբնակ Շուլավեր գյուղում, Երևան են տեղափոխվել ուսանողական տարիներին։ Մայրիկիս պապը ևս մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, վերադառնալուց հետո շարունակել է զբաղվել գիտությամբ և մոտ 30 տարի ղեկավարել է ԵՊՀ ֆիզմաթ ֆակուլտետը։

Рубрики
Մաթեմատիկա 2023

Պարապմունք 20: Հանրահաշիվ

Рубрики
Մաթեմատիկա 2023

Պարապմունք 19: Հանրահաշիվ

Рубрики
Մաթեմատիկա 2023

Պարապմունք 18: Հանրահաշիվ

Рубрики
Մաթեմատիկա 2023

Պարապմունք 17: Հանրահաշիվ

Рубрики
Մաթեմատիկա 2023

Պարապմունք 16: Հանրահաշիվ

Рубрики
Մաթեմատիկա 2023

Պարապմունք 15: Հանրահաշիվ

Рубрики
Հասարակագիտություն

Հույզեր

Առաջադրանք

Առանձնացրե՛ք 5 հույզեր, որոնք դրական են ազդում մարդու առողջության վրա

Մարդու առողջության վրա դրական ազդեցություն ունեցող հուզերից կարելի է առանձնացնել հետևյալները․

  1. Հումոր
  2. Ուրախություն
  3. Հետաքրքրություն
  4. Հպարտություն
  5. Հանգստություն

Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը

Դրական հույզերը լավ են անդրադառնում առողջության վրա, կանխում են հիվանդությունները և նվազեցնում անհանգստությունը:

Նմանապես, նրանք խթանում են արդյունավետ, ճկուն և ստեղծագործ մոտեցումները, ընդլայնում են մարդու մտքերի և գործողությունների հնարավորությունները և ամրապնդում նրանց ռեսուրսները ՝ ֆիզիկական, մտավոր և սոցիալական:

Այդ պատճառով շատ կարևոր է իմանալ, թե ինչ դրական հույզեր ունեն մարդիկ և ինչ կարող ենք անել նրանց արտաքին տեսքն ավելացնելու համար:

Հումորը վերաբերում է ծիծաղը փորձարկելու կամ խթանելու ունակությանը: Հհատկապես կարևոր է այն, որ այն թույլ է տալիս դրական մեկնաբանել իրավիճակները, որոնք կարող են խիստ բացասական լինել: Բացի այդ, մի քանի ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ծիծաղելու գործողությունն անմիջականորեն կապված է մկանային և սրտանոթային համակարգերում զգալի օգուտների հետ, ուստի այդ հույզը զգալը նպաստում է մեր առողջությանը:

Ուրախությունը համընդհանուր հայտնի հույզ է, որը բնութագրվում է հաճելի և կենդանի զգացողությամբ: Այն ուղղակիորեն առաջացնում է ընդհանուր բարեկեցության զգացում, ինչպես նաև թույլ է տալիս խուսափել դրա հակառակ հույզից ՝ տխրությունից: Ուրախությունը զգացվում է հաճելի փորձառությունների միջոցով։

Քչերն են հետաքրքրությունը մեկնաբանում որպես հույզ, բայց իրականում դա այդպես է: Հետաքրքրությունն այն հույզն է, որը թույլ է տալիս կենտրոնացնել մեր ամբողջ ուշադրությունը ինչ-որ կոնկրետ բանի վրա: Իրերի հանդեպ հետաքրքրություն ունենալը մեր ուղեղի հիմնական կարիքներից մեկն է: Այն պահին, երբ մենք հետաքրքրվում ենք ինչ-որ բանով, մեծանում է մեր մոտիվացիան, ակտիվ լինելու ցանկությունը և նոր բաներ հայտնաբերելու ցանկությունը:

Հպարտությունն այն հույզն է, որն առաջանում է այն ժամանակ, երբ մենք երջանիկ կամ գոհ ենք այն բանից, թե ինչ ենք, ինչով ենք զբաղվում կամ ինչի ենք հասնում: Դա կարևոր հույզ է, քանի որ այն թույլ է տալիս բարձրացնել ինքնագնահատականը, ավելի շատ վստահել ինքներս մեզ և ավելի քիչ խոցելի լինել բացասական հույզերի նկատմամբ, ինչպիսիք են մեղքը կամ նախանձը:

Շատերը կարծում են, որ հանգստությունը հույզերի հակառակն է, բայց դա այդպես չէ: Հանգստության այդ զգացումը, երբ ամեն ինչ լավ է ընթանում, ապրում է խաղաղության և հանգստության վիճակ, հիմնական հույզ է մարդու համար ՝ հսկայական ֆիզիկական և հոգեբանական առավելություններով:

Рубрики
Պատմություն 2023

ՀԱՅՈՑ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Նկարագրե՛ք հայերի ծագման մասին հիմնական ավանդազրույցները։

Հայերի ծագման մասին ավանդազրույցներ կան մի շարք գրավոր աղբյուրներում, որոնցից հատկապես մեծ կարևորություն ունեն հայկականհունականվրացական ավանդազրույցները, քանի որ դրանք կարևոր սկզբնաղբյուրներ են։

Հայերը պատկանում են էթնիկ խմբի, որը Ուրարտուի կործանումից հետո, մ.թ.ա. 7-րդ դարի վերջում կամ 6-րդ դարի սկզբում կենսագործում է Հայկական լեռնաշխարհում և Հարավային Կովկասում։ Հայերը իրենց անվանում են «հայ», իսկ երկիրը` «Հայաստան» կամ «Հայք»։ Մինչդեռ բոլոր ժողովուրդները, բացի վրացիներից, հայերին անվանում են «արմեն», իսկ նրանց երկիրը` «Արմենիա»։ Վրացիները հայերին անվանում են «սոմեխի», երկիրը` «Սոմխեթի»։

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑ

Ավանդազրույցների մեջ ամենահինը և արժեքավորը հայկական ավանդազրույցն է, որը հայտնի է նաև «Հայկ և Բել» առասպել անունով։ Այս ավանդազրույցը մեզ է հասել երկու սկզբնաղբյուրներից` Մովսես Խորենացու և Սեբեոսի աշխատություններից։

Առաջին աստվածներից առաջացած հաղթանդամ Հայկը ընդդիմանում է բոլոր նրանց, ովքեր ձգտում էին իշխանություն ձեռք բերել հսկաների և դյուցազունների վրա։ Բաբելոնում աշտարակաշինության անհաջող փորձից հետո հսկաներից մեկը` Տիտանյան Բելը, բռնանում է բոլորի վրա և իրեն հայտարարում արքա։ Հայկը չի կամենում հնազանդվել Բելին և իր որդիների, դուստրերի ու թոռների հետ` մոտ 300 հոգի, Բաբելոնից հեռանում, գնում է Այրարատի երկիրը և բնակվում է մի լեռնադաշտում, որն այնուհետև կոչվում է Հայք։ Իմանալով Հայկի անհնազանդության մասին` Բելը պահանջում է նրանից ետ վերադառնալ և հնազանդվել իրեն, սակայն Հայկը մերժում է այդ պահանջը։ Բելը զայրացած հետևակ զորքերի բազմությամբ գալիս հասնում է Այրարատի երկիրը։ Հայկը հարձակման լուրն իմանալով՝ հավաքում է իր քաջորդիներին ու շարժվում Բելի դեմ։ Վանա լճի մոտ Հայկը և նրա ուղեկիցները հանդիպում են Բելի զորքին։ Երկու կողմի հսկաները մարտընչում են իրար հետ և այդ ընդհանրումից բարձրանում է ահագին դղրդյուն։ Մարտի ընթացքից սարսափած Բելը որոշում է իջնել բլրից և ամրանալ զորքի մեջ։ Աղեղնավոր Հայկը այդ բանը նկատելով, առաջ է անցնում և մոտենում Բելին պինդ քաշում է իր լայնալիճ աղեղը և երեքթևյան նետը արձակում նրա կրծքի զրահատախտակին։ Նետը` թափով անցնելով և թիկունքից դուրս գալով, ընկնում է գետնին և այսպես հպարտ Բելը տապալվում է, իսկ նրա զորքը դիմում է փախուստի։

Հայկը հաղթանակի առիթով ճակատամարտի տեղում շինում է դաստակերտ և անվանում է Հայք։ Հենց Հայկի անունից էլ մեր ազգը անվանվեց հայ, իսկ երկիրը՝ Հայաստան։ Բուն Հայոց թվականը սկսվում է հենց այդ օրից՝ Ք․ա 2492 թվականի օգոստոսի 11-ից։

Ավանդազրույցի մեջ պատմվում է նաև, թե ինչպես Հայկի որդին` Արմենակը, և նրա հաջորդ սերունդները, շարժվելով դեպի հյուսիս, բնակություն են հաստատում Արարատյան դաշտում և Հյուսիսիային Հայաստանի տարբեր մասերում, որտեղ և նրանց անունով են կոչվում առանձին գավառների և բնակավայրերի անունները։ Այսպես, օրինակ` Արմենակի անունով է կոչվում Արագած լեռը և Արագածոտն գավառը, Արամայիսի անունով` Արմավիրը, Շարայի անունուվ` Շիրակը, Գեղամի անունով` Գեղարքունիքը, Սիսակի անունով` Սիսականը, Արայի անունով` Այրարատը և այլն։ Ըստ ավանդության, Հայկի սերնդից էր նաև Արամը, որի կատարած քաջագործությունների համար էլ օտարները հայերին սկսում են անվանել արմեն, իսկ երկիրը` Արմենիա։

ՀՈՒՆԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑ

Հայ ժողովրդի ծագման մասին մեզ է հասել նաև հունական ավանդազրույց, ըստ որի՝ հայերը ծագում են հույների մեջ մեծ սերը վայելող արգոնավորդներից մեկից։ 

Յասոնը և մնացած արգոնավորդներն իրենց Արգոն նավով ուղևորվում են Կոլխիդա, որտեղ փորձում են գտնել ոսկե գեղմը, ինչը համարվում էր անմահության և հավերժության խորհրդանիշը։ Արգոնավորդներից մեկը՝ Արմենոսը, որը Հունաստանի Թեսալիա մարզից էր, մնացած արգոնավորդների հետ միասին չի վերադառնում Հունաստան, այլ մնում է Հայկական բարձրավանդակում, որտեղ էլ ստեղծված պետությունը նրա անունով կոչվում է «Արմենիա», իսկ այդ երկրի բնակիչները՝ «արմեններ»։

Ք․ա․ I դարի հույն մատենագիր Ստրաբոնն ավելի մանրամասն է անդրադարձել այս պատմությանը՝ նշելով, որ իր սկզբնաղբյուրները Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների պատմություններն են։ Դրա վառ ապացույցներից է նաև այն, որ Հելլենիզմի ժամանակաշրջանում հայտնվեցին և սկսեցին շրջանառվել նաև Պարսիկների ու մարերի հունական ծագման մասին նույնանման ավանդազրույցներ` Բալկանյան թերակղզուց գաղթած լինելու մասին։

ՎՐԱՑԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑ

Վրացական ավանդազրույցը գրի է առնվել վրաց մի շարք հեղինակների կողմից 9-11-րդ դարերում։ Ըստ այս ավանդազրույցի՝ հայերի նախահայր Հայկը, վրացիների նախահայր` Քարթլոսը, աղվանների նախահայր` Ռանոսը, եգերների նախահայր` Եգրեսը և կովկասյան մի քանի այլ ցեղերի նախահայրերը եղել են եղբայրներ, սերելով մի հորից` Թորգոմից։ Բաբելոնի աշտարակաշինությունից և լեզուների բաժանումից հետո` Թորգոմը, որդիներով և իր ամբողջ ժողովրդով հեռանում է Բաբելոնից և բնակություն է հաստատում Մասիս և Արագած լեռների միջև։ Սակայն շուտով Թորգոմի ժողովուրդը բազմանում է և տարածքը որտեղ բնակվում էին չի տեղավորում նրանց, ինչի պատճառով էլ նրանք ընդարձակում են իրենց բնակության սահմանները Սև ծովից մինչև Կասպից ծովն ու Կովկասյան լեռները։ Թորգոմի որդիները իրենց հոր մահից հետո մի քանի տարի անց ապստամբություն են բարձրացնում բռնակալ Նեբրովթի դեմ և մարտում սպանում նրան։ Նեբրովթին հաղթելուց հետո դյուցազն եղբայրները սկսում են հանգիստ և անկախ կերպով իշխել իրենց երկրներում փոխադարձաբար օգնելով միմյանց;

Рубрики
English 2023

Robot teacher

December 3 - 10, Grades 9 and 10

I. Do the exercise: Match the definitions (a–f) with the vocabulary (1–6).

1. to underestimate - to think something is less than it is
2. to adapt - to change something so that it fits better
3. creativity - the ability to think of new ideas
4. empathy - the ability to deeply understand someone's situation or feelings
5. a takeover -  when someone takes control of something, like a job or a place
6. to diagnose - to work out what kind of illness someone has


Robot Teachers

If you think of the jobs robots could never do, you would probably put doctors and teachers at the top of the list. It's easy to imagine robot cleaners and factory workers, but some jobs need human connection and creativity. But are we underestimating what robots can do? In some cases, they already perform better than doctors at diagnosing illness. Also, some patients might feel more comfortable sharing personal information with a machine than a person. Could there be a place for robots in education after all?

British education expert Anthony Seldon thinks so. And he even has a date for the robot takeover of the classroom: 2027. He predicts robots will do the main job of transferring information and teachers will be like assistants. Intelligent robots will read students' faces, movements and maybe even brain signals. Then they will adapt the information to each student. It's not a popular opinion and it's unlikely robots will ever have empathy and the ability to really connect with humans like another human can.

One thing is certain, though. A robot teacher is better than no teacher at all. In some parts of the world, there aren't enough teachers and 9–16 per cent of children under the age of 14 don't go to school. That problem could be partly solved by robots because they can teach anywhere and won't get stressed, or tired, or move somewhere for an easier, higher-paid job.

Those negative aspects of teaching are something everyone agrees on. Teachers all over the world are leaving because it is a difficult job and they feel overworked. Perhaps the question is not 'Will robots replace teachers?' but 'How can robots help teachers?' Office workers can use software to do things like organise and answer emails, arrange meetings and update calendars. Teachers waste a lot of time doing non-teaching work, including more than 11 hours a week marking homework. If robots could cut the time teachers spend marking homework and writing reports, teachers would have more time and energy for the parts of the job humans do best.

Task 1.
 Are the sentences true or false?

1. Most jobs seem as if they can be done by robots or computers. true
2. Robots are always better at diagnosing illness than doctors. true 
3. Many experts agree robots will replace teachers by 2027. true
4. One advantage of robot teachers is that they don’t need to rest. false? (I mean they do need to recharge)
5. Robot assistants could help teachers by marking homework. true
6. Some teachers use robots to reduce their time answering emails and marking homework. true

Task 2
. Choose the best answer.
1. It’s easy to think robots …
a. will replace people even if we don’t like the idea.
b. are more capable than people and it’s true.
c. can do less than people but it’s not always true.
2. Anthony Seldon thinks teachers in the future will …
a. help robots in class.
b. teach knowledge to students.
c. no longer exist.
3. Robots will probably never …
a. have human understanding of emotions.
b. be a popular choice for teachers.
c. be intelligent enough to work in education.
4. Some parts of the world …
a. pay robots to teach.
b. already use robots in teaching jobs.
c. have a shortage of teachers
5. Teachers …
a. work harder than office workers.
b. have less help than office workers.
c. leave their jobs to become office workers.
6. Robots could …
a. empathise with students.
b. mark homework.
c. prepare lessons.

Task 3. In 200-250 words or less prepare your personal statement on the topic "Would you like to have a robot as a teacher?" If "Yes" Why?. If "NO" Why?

In my opinion, robots could replace most jobs in the future. Robots can easily use the internet to teach, reading stuff from wikipedia and other sites. So if I were to pick between a human or robot teacher, I would pick robot. Also AI has a pattern meaning its easier to manipulate and abuse hehe. I'm a techno-optimist so I think that the development of technology is an inevitable process (unless the sun explodes) which leads to progress. Which we can neither change nor reject. So having a robot teacher is not only very convenient but also inevitable. Also poor countries that can't afford teachers can't afford robot teachers either so... Also robot teacher removes the hassle of socializing and speaking with a real person. Also AI doesn't have favoritism. 
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы