Рубрики
Պատմություն 2022

ՀԽՍՀ տարածքային հիմնախնդիրները և արտաքին կապերը։

  • Լոռու Չեզոք գոտու և Ջավախքի հիմնախնդիրը։

 Հայաստանի խորհրդայնացունից  հետո  «Լոռու չեզոք  գոտին» շարունակում էր բռազավթված  մնալ  Վրաստանի  կողմից ։ «Լոռու չեզոք գոտու»   խնդիրը հայտնվել էր  Խորհրդային  Ռուսաստանի  ուշադրության  կենտրոնում։  Վերջինիս  համար  հրատապ էր   նաև  Վրաստան խորհրդայնացման  իրականացումը։

    Վրացական իշխանությունների  դեմ  Լոռիում  ապստամբությունը  սկսվեց    1921  թ․ փետրվարի  11-ի  լույս  12- ի գիշերը։ Ապստամբներին  շուտով  օգնության  հասան  Կարմիր  բանակի  զորամասերը։  Համառ  մարտերի  արդյունքում  «չեզոք գոտին»   ազատագրվեց։

2,Վրացական իշխանության դեմ գործողությունները։

Լոռու ազատագրումը ծրագրված էր իրականացնել այնտեղ ապստամբություն կազմակերպելու և դրսից օգնություն ցույց տալու միջոցով։ Ապա հաջորդելու էր Վրաստանի խորհրդայնացման գործընթացը։ Վրացական իշխանությունների դեմ Լոռիում կազմակերպվում է ապստամբություն, որը սկսվում է 1921 թվականին։ Ապստամբներին օգնության է հասնում Կարմիր բանակը։ Թեժ և համառ մարտերի արդյունքում “չեզոք գոտին” ազատագրվեց։ Ազատագրված Լոռին միացավ Խորհրդային Հայաստանին։

Ջավախքի հիմնախնդիրն էլ լուծվեց այսպես։ 1921 թվականի հունիսին, Թիֆլիսում հրավիրված հանձնաժողովի նիստում Հայաստանի ներկայացուցիչը առաջարկեց, որ Ջավախքը անցնի ՀՍԽՀ-ին, սակայն այդ առաջարկը մերժվեց ադրբեջանցի և վրացի ներկայացուցիչների կողմից, ինչպես նաև հանձնաժողովի նախագահի՝ Ռուսաստանի ներկայացուցչի կողմից։ Վերջում ըստ հայ-վրացական վերջնական համաձայնագրի Լոռին, բացառությամբ շրջանի հյուսիսի հայկական մի խումբ գյուղերի, մնում էր Հայաստանին, իսկ Ջավախքն անցնում էր Վրաստանին։

3,Զանգեզուրի, Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի հիմնախնդիրը։

Նախիջևան

Հայաստանի խորհրդայնացման առիթով Խորհրդային Ադրբեջանի հեղկոմը դեռևս 1920թվականի նոյեմբերի, հանդես էր եկել “ԼՂ֊ը, Զանգեզուրը և Նախիջևանը Հայաստանի հանրապետության մաս ճանաչելու” հայտարարությամբ, բայց Ադրբեջանը հետո ոչ միայն հրաժարվեց իր որոշումից, այլև գործի դրեց ուժերը՝ հայկական երկրամասերը Ադրբեջանին բռնակցելու համար։

Զանգեզուր

1920թ. դեկտեմբերի 26֊ին Սյունիքի Տաթևի վանքում հրավիրված համազանգեզուրյան առաջին համագումարը երկրամասը հռչակեց “Ինքնավար Սյունիք”։ Հետո ապրիլին ինքնավար Սյունիքը հռչակեց “Լեռնահայաստան”։ Անցնելով հարձակման՝ խորհրդային ուժերը հունիսին վերջին գրավեցին Սիսիանը։ Նժդեհը Գորիսից նահանջեց Ղափան։ Շարունակելով հարձակումը Կարմիր բանակի զորամասերը մտան Գորիս, հետո Ղափան, ապա՝ Մեղրի։ Այսպես Զանգեզուրը խորհրդայնացվեց։ Քանի դեռ Զանգեզուրն ազատ էր, Լեռնային Ղարաբաղի հարցը կարծես լուծվում էր Խորհրդային Հայաստանի օգտին։

4,Գարեգին Նժդեհ․ ինչ է ազգայնականությունը։

Հայկական ազգայնականություն, ռազմաքաղաքական և պատմահոգևոր գաղափարախոսություն, որի առանցքն է հայության հարատևությունը, որ մեջ մտնում է նաև ազատ, անկախ և միացյալ Հայաստանի ստեղծումը։ կարող ենք ասել, որ Գարեգին Նժդեհը ազտային գաղափարախոսության՝ ազգայնականության հիմնադիրն է

Рубрики
Պատմություն 2022

Ե՞րբ է տեղի ունեցել ՀՍԽՀ խորհուրդների առաջին համագումարը: Ի՞նչ որոշում է կայացվել փետրվարի 3-ի նիստում:

1922թ. սկզբին տեղի ունեցավ Հայաստանի խորհուրդների 1-ին համագումարը։ 1922 թ. փետրվարի 3-ին հաստատվեց նաև ՀՍԽՀ սահմանադրությունը: Այն քննարկեց մի շարք հարցեր, որոնց մեջ կենտրոնականը Հայաստանի սահմանադրության ընդունումն էր։ Վերջինս փաստորեն կրկնում էր Ռուսաստանի սահմանադրությունը։ Սահմանադրության վերջին հոդվածները ներկայացնում էին հանրապետության խորհրդանիշերը՝ պետական զինանշանը և պետական դրոշը։

Որո՞նք էինք ՀՍԽՀ առաջին սահմանադրության հիմնական կետերը: Նշե՛ք մի քանի կետեր:

ՀՍԽՀ առաջին Սահմանադրությունը ՝ հիմնական օրենք, ընդունվել է փետրվարի 3 – ին: Դրանում նշվում էր, որ հանրապետությունում ամբողջ իշխանությունը պատկանում է բանվորների, գյուղացիների և կարմիրբանակայինների պատգամավորական խորհուրդներին: Երաշխավորվում էին աշխատավորների հավասար իրավունքները ՝ անկախ ազգությունից և դավանանքից: Աշխատանքը պարտադիր պարտականություն էր համարվում բոլորի համար ՝ «ով չի աշխատում, նա չի ուտում» սկզբունքով: Սահմանադրությամ ամրագրում էր խոսքի, մամուլի, ցույցերի և այլ ազատություններ, սակայն իրականում այն կրում էր ձևական բնույթ: Եկեղեցին անջատվում էր պետությունից, դպրոցը ՝ եկեղեցուց, սահմանվում էր անվճար կրթություն ստանալու իրավունք: Մտցվում էր պարտադիր զինվորական ծառայություն: Սահմանադրության առանձին հոդվածով հաստատվում էին հանրապետության պետական խորհրդանիշները ՝ զինանշանը (հեղինակ ՝ Մարտիրոս Սարյան) և դրոշը: ՀՍԽՀ զինանշանի վրա պատկերված էին Մեծ և Փոքր Արարատները:

Ի՞նչ տեսք ուներ ՀՍԽՀ պետական դրոշը, ո՞վ էր հեղինակը:

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական դրոշը իրենից ներկայացնում է կարմիր ուղղանկյուն, որի կենտրոնական մասում ամբողջ երկարությամբ ձգվում է կապույտ գիծ: Դրոշի վերևի ձախ մասում պատկերված է ոսկյա մանգաղ և մուրճ, իսկ նրանց վերևում գտնվում է կարմիր հնգաթև աստղ՝ ոսկեգույն երիզով:

Ինչու՞ ստեղծվեց Անդրդաշնությունը, ո՞ր երկրները մտան դրա կազմի մեջ:

Անդրկովկասի խորհրդային հանրապետությունների ՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխհարաբերությունները կարգավորելու անհրաժեշտություն էր առաջացել: Երկրամասի «կոմունիստ ընկերներին» 1921 թվականի գարնանը նամակ – հրահանգով դիմեց Խորհրդային Ռուսաստանի ղեկավար (Ժողկոմխորհի նախագահ) Վ. Լենինը, որն առաջ էր քաշում խորհրդային հանրապետությունների միջև տնտեսական և ռազմաքաղաքական սերտ դաշինք հաստատելու գաղափարը: Միավորման ձև ընդունեց խորհրդային դաշնությունը: Նրա կազմում հանրապետությունները պահպանելու էին իրենց ինքնիշխանությունը: Գործընթացը, սակայն, հարթ չէր: Դիմադրություն էր ցուցաբերում Վրաստանի կոմկուսի ղեկավարության մի մասը: Վերջինս հանդես էր գալիս հանրապետությունների իրական անկախությունը պահպանելու, նրանց միջև երկկողմ պայմանագրային հարաբերություններ հաստատելու առաջարկությամբ: Վրացական կողմի այս դիրքորոշման դեմ անզիջում պայքար ծավալեց Ռուսաստանի կոմկուսի վերնախավը: Հայաստանի իշխանությունները կողմ էին Անդրկովկասյան դաշնության (Անդրդաշնություն) ստեղծմանը և դրանում էին տեսնում երկիրն ու ժողովրդի արտաքին վտանգներից պաշտպանելու և սոցիալ – տնտեսական ծանր վիճակից դուրս բերելու հնարավորությունը: 1922 թվականի մարտի 12 – ին Թիֆլիսում հրավիրված ՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի կենտգործկոմների ներկայացուցիչների լիազոր խորհրդաժողովը հաստատեց Անդրդաշնություն կազմելու մասին միութենական պայմանագիրը: Ստեղծվեց Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Դաշնային Միությունը (ԱԽՍՀԴՄ): 1922 թվականի դեկտեմբերին Բաքվում հրավիրված ՝ Անդրկովկասի խորհուրդների առաջին համագումարում ԱԽՍՀԴՄ – ն վերափոխվեց Անդրկովկասի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետության (ԱԽԴՍՀ): Խորհրդային Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը այսուհետ հանդես էին գալու որպես մեկ հանրապետություն:

Բացե՛ք հապավումը՝ ԱԽԴՍՀ:

«ԱԽԴՍՀ» հապավումը բացվում է այսպես ՝ Անդրկովկասի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետություն:

Ի՞նչ էր ենթադրում <<ստալինյան ինքնավարության>> ծրագիրը:

1922 թվականի երկրորդ կեսից ՌԿ(բ)Կ կենտկոմը վճռական քայլեր էր ձեռնարկել խորհրդային բոլոր հանրապետությունների հետ Ռուսաստանի միջպետական փոխհարաբերությունները կարգավորելու համար: Այդ նպատակով ստեղծվել էր հանրապետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հատուկ հանձնաժողով: Օգոստոսի վերջին հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվում հանձնաժողովի փաստացի ղեկավար Իոսիֆ Ստալինի մշակած նախագիծը: Ըստ դրա ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Բելոռուսը և Ուկրաինան մտնելու էին ՌՍԽԴՀ – ի կազմի մեջ ՝ ինքնավար հանրապետության կարգավիճակով: Նախագիծը ստացավ «Ստալինյան ինքնավարացման ծրագիր» անվանումը: Սակայն դրա դեմ հանդես եկավ Վ. Լենինը: Նա առաջարկեց հանրապետությունների միավորումն անցկացնել այլ հիմքի վրա. բոլորին ՝ այդ թվում Ռուսաստանին, միավորել նոր պետության մեջ ՝ պահպանելով հանրապետությունների ինքնիշխանությունը և միությունից դուրս գալու իրավունքը: 1922 թվականի հոկտեմբերի 6 – ին ընդունվեց նոր նախագիծ: Դրանում հրամայական էր Ուկրաինայի, Բելոռուսի, Անդրդաշնության և Ռուսաստանի միջև Խորհրդային Սոցիալիստական հանրապետությունների Միության կազմում միավորվելու մասին պայմանագրի ստորագրումը: ԽՍՀՄ կազմավորման հարցն իր վերջնական լուծումը ստացավ 1922 թվականի դեկտեմբերի վերջին Մոսկվայում հրավիրված ՝ խորհրդային չորս հանրապետությունների լիազոր պատվիրակությունների խորհրդաժողովում: Այստեղ հաստատվեցին և դեկտեմբերի 30 – ին Խորհրդային Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելոռուսի և Անդրդաշնության ներկայացուցիչների կողմից ստորագրվեցին ԽՍՀՄ կազմավորման մասին Հռչակագիրը և Միութենական պայմանագիրը: Այնուհետև դրանք հաստատվեցին ԽՍՀՄ խորհուրդների առաջին համագումարում (պետության բարձրագույն օրենսդիր իշխանությունը): Խորհրդային Միությունը գոյատևեց շուրջ 70 տարի. այն լուծարվեց 1991 թվականի դեկտեմբերին:

Ո՞ր երկրները միացան 1922 թ. ստեղծված ԽՍՀՄ-ի կազմի մեջ:

1922 թվականին ստեղծված ԽՍՀՄ – ի կազմի մեջ էին մտնում ՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը:

Рубрики
Պատմություն 2022

Հեռավար պատմություն, Առաջադրանքների փաթեթ։ Հունվարի 30-փետրվարի 10

  • Ինչ էր ռազմական կոմունիզմը։ Ինչ քաղաքականություն էին վարում, ինչու էին աքսորում մարդկանց, զինծառայողներին, քաղաքական և մշակութային գործիչներին։

Ռազմական կոմունիզմը միջոցառումների համակարգ էր , որում կենտրոնականը պարենամասնատումն էր: Դրա նպատակն էր բնակչության ունեցած ավել հացահատիկի կամ այլ մթերքների ու ապրանքների բռնագրավումը: Այդ ամենի հետ մեկտեծ կատարվում էր նաև ձերբակալություններ: Նոր իշխանության կողմից պետականացվում են մի շարք մասնավոր կառույցներ:Ռազմական կոմունիզմի դրսևորումներից էր նախորդ իշխանություններին, ազգային կուսակցութերին և հայկական բանակի սպաների նկատմամաբ բռնությունները: 1920 դեկտեմբեր և 1921 թ հունվար ամիսներին հայկական բանակից հեռացվել և երկրից աքսորվել են ավելի քան 100 սպա և զինծառայող:

  • Փետրվարյան ապստամբությունը։ Ընթացքը, նոր ստեղծված մարմինները․ ներկայացրեք ապստամբության ժամանակագրական պատմությունը։

Այս բռնությունների դեմ երբ ժողովուրդը սկսեց ենդվզել 1921թ. փետրվարի 16-իմ սկսվեց ապստամբություն, ապստամբները փետրվարի 18-ին խմբապետներ Մարտիրոսի, Խնկոյի, Սմբատի և այլոց գլխավորությամբ մտան մարաքաղաք Երևան: ՀՍԽՀ պետական և կուսակցական մարմինները նախօրոք լսելով այս մասին լքել էին քաղաքը: Հաղթանակած ապստամբության արդյունքում, որի ղեկավարությունը ստանցնել էր ՀՅԴ Երևանում ստեղծվեց նոր մարմիմ՝ հայրենիքի փրկության կոմիտեն: Սակայն սկբզնական հաջողություններ չշարունակվեցին արդեն փետրվարի վերջից Վրաստանի կարմիրբանակային հիմնական զորամասերի Հայաստան վերադառնալուց հետո: 1921թ մարտի 25-ից 11 րդ կարմիր բանակի զորամասերն անցան վճռական հարձակման, ապրիլի 2-ին նրանք մտան Երևան: Հայհեղկոմի 1921-ի ապրիլի 24-ի հրամանոէ ապստամության բոլոր մասնակիցներին՝ ներառյալ ղեկավարներին շնորհվեց համաներում: Մայիսի 21-ին Հայհեղկոմը վերակազմավորվեց ՀՍԽՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի:

  • Դասից դուրս բերեք հայտնի գործիչների անունները, գրեք նրանց գործունեության մասին։

Ալեքսանդր Մյասնիկյան՝Ծնվել է Նոր Նախիջևանում: Եղել է ոչ միայն ռազմակուսակցական գործիչ, այլև՝ գրականագետ: Հեղափոխական և գրական ծածկանունն է եղել Մարտունի:Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, 1917թ. փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է ռազմաճակատի զինվորական կոմիտեի անդամ, ստեղծել բոլշևիկյան ինքնուրույն կազմակերպություն:Խորհրդային Հայաստանի գործիչներից Մյասնիկյանն առաջինն է անդրադարձել Հայաստանի և Սփյուռքի փոխհարաբերություններին. հատուկ ուսումնասիրություն է նվիրել Սփյուռքում հայ կուսակցությունների խնդիրներին:

Սարգիս Լուկաշին /Սրապիոնյան/ Ծնվել է 1883թ. Նոր-Նախիջևանում:
Ժողկոմխորհի նախագահ է եղել 1922-25թթ.:1921-1922թթ. եղել է ՀԿԿ կենտկոմի քարտուղար: Միաժամանակ ՀՍԽՀ Ժողտնտխորհի նախագահն էր:

1923թ.-ին սկսվեցին կառուցվել հիդրոէլեկտրակայաններ: Առաջինը Հրազդան գետի վրա կառուցված Երևանի հիդրոէլեկտրակայանն էր, որի շինարարությունն ավարտվեց 1926-ին, երբ Լուկաշինն այլևս վարչապետ չէր:
Լուկաշինի պաշտոնավարության շրջանում շարունակվեց ներգաղթը, որն սկսվել էր Մյասնիկյանի գործունեության ընթացքում: Հիմնականում հայրենիք տեղափոխվեցին Մերձավոր Արևելքի, Միջագետքում ապրող հայերը: Նա ունեցել է դաժան ճակատագիր: Լուկաշինը մեղադրվեց՝ որպես «հակապետական գործիչ», «օպոզիցիային հարած» և 1937-ին գնդակահարվեց:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы