«Լոռու չեզոք գոտու» և Ջավախքի հիմնախնդիրները։ Հայաստանի խորհրդայնացունից հետո «Լոռու չեզոք գոտին» շարունակում է բռազավթված մնալ Վրաստանի կողմից ։ «Լոռու չեզոք գոտու» խնդիրը հայտնվել էր Խորհրդային Ռուսաստանի ուշադրության կենտրոնում։ Վերջինիս համար հրատապ էր նաև Վրաստան խորհրդայնացման իրականացումը։
Վրացական իշխանությունների դեմ Լոռիում ապստամբությունը սկսվեց 1921 թ․ փետրվարի 11-ի լույս 12- ի գիշերը։ Ապստամբներին շուտով օգնության հասան Կարմիր բանակի զորամասերը։ Համառ մարտերի արդյունքում «չեզոք գոտին» ազատագրվեց։ 1921 թ․ փետրվարի 25-ին Կարմիր բանակի զորամասերը մտան Թիֆլիս, և շուտով խորհրդային կարգեր հաստատվեցին ամբողջ Վրաստանում։