Ի՞նչ ցուցանիշներով է բնութագրվում բնակչության կազմը:
Տարբերում են բնակչության ազգային, սեռային, տարիքային, սոցիալական և կրոնական կազմ, ըստ կրթական մակարդակի, բնակավայրերի տեսակների կազմ եւ այլն:
Ինչպիսի՞ն է ՀՀ բնակչության ազգային կազմը: Ո՞րն է նրա գլխավոր առանձնահատկությունը:
ՀՀ բնակչության ազգային կազմի գլխավոր առանձնահատկությունը այն է, որ Հայաստանը աշխարհի առավել միատարր երկրներից է, այսինքն, Հայաստանում ավելի շատ են բնակվում հենց հայեր, քան արտասահմանցիներ։
Որո՞նք են ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունները, ինչպե՞ս են տեղաբաշխված ՀՀ տարածքում, ի՞նչ իրավունքներից են նրանք օգտվում:
ՀՀ ում 98․1 տոկոսը կազմում են հայերը, հետո եզդիները 35000 բնակչության թվով, նրանք բնակվում են Արագածոտնի և Արմավիրի մարզերում։ Հետո գալիս են ռուսները 11000 բնակչությամբ, նրանց մեծ մասը ապրում է Վանաձորում, Երևանում, և Գյումրիում։ Հետո գալիս են այն ազգերը, որոնց քանակը չի բարձրանում 3000-ից․ ասորիները, քրդերը, ուկրաինացիներ, վրացիները, հույները։
Ինչպիսի՞ն է ՀՀ բնակչության սեռային կազմը: Ինչո՞ւ և ինչպե՞ս է այն փոփոխվում ըստ տարիքի:
ՀՀ բնակչության սեռային կազմում տղամարդիկ ավելի քիչ են քան կանայք, քանի որ տղամարդանց մոտ 20-30 տարիքային սահմանում մահը ավելի շատ է տարբեր պատճառներով։ Իսկ ծեր տարիքում գրանցված է որ տղամարդիկ մահանում են 70 տարիքի մոտակայքում ամենահաճախը, իսկ կանայք 77։
Օգտվելով դիագրաﬕ ց` վերլուծե՛ք և գնահատե՛ք ՀՀ բնակչության տարիքային կազմը:
Բնակչությունը բաժանվում է 3 տարիքային կազմի, երեխաները 0-15 տարեկան, երիտասարդները 15-59 տարեկան, և ծեր մարդիկ 59+։ Իսկ թոշակը սկսում է 63 տարեկանից։
Ինչպիսի՞ն է ՀՀ ուրբանիզացման մակարդակը: Ինչպե՞ս և ի՞նչ պատճառներով է այն փոփոխվել վերջին հարյուրամյակներում:
Հայաստանի Հանրապետության ուրբանիզացման մակարդակը համեմատաբար բարձր է։Բնակչության սեռային և տարիքային կազմը և կազմն ըստ բնակավայրերի միասին վերցրած, բնութագրում են տվյալ երկրի աշխատանքային ռեսուրսների քանակը և որակը։