1. Նշել հետևյալ գետերի անունը, երկարությունը, ակունքն ու գետաբերանը-Ախուրյան, Քասախ, Հրազդան, Արփա, Որորտան, Ողջի, Փամբակ, Ձորագետ, Դեբեդ, Աղստև:
Ախուրյան -Ախունք ՝Արփի լիճ
Գետաբերան՝ Արաքս գետ
Երկարություն՝ 186կմ
Քասախ-Ակունք՝ Արագած
Գետաբերան՝ Սևջուր
Երկարություն՝ 89 կմ
Հրազդան Արփա
Ակունք ՝ Սևան
Գետաբերան՝ Արաքս
Երկարություն ՝ 141կմ
Որոտան-Ակունք՝ Զանգեզուրի լեռնաշղթա
Գետաբերան՝ Հագարի
Երկարություն՝ 178կմ
Ողջի-Ակունք՝ կապուտջուղ
Գետաբերան՝ արաքս
Երկարություն՝ 85կմ
Ձորագետ-Ակունք ՝Ջավախքի և Բազումի լեռնաշղթաների միացման վայրը
Գետաբերան՝ Դեբեդ
Երկարություն՝ 67 կմ
Դեբեդ-Ակունք՝ Փամբակի և Ձորագետի միացումից
Գետաբերան՝ Խրամ
Երկարություն՝ 178կմ
Աղստև-Ակունք՝ Փամբակի լեռներից
Գետաբերան՝ Կուր գետ
Երկարություն՝ 133կմ
2. Ինչու՞ ՀՀ գետերը նավարկելի չեն:
Դրա պատճառը նրանց խորությունն է: Գետերի մեծ մասի խորությունը բավականին մեծ չէ նավարկելու համար:
3. Ի՞նչ առանձնահատկություններ ունի ՀՀ գետային ցանցը:
Ջրագրական ցանցի խտությունը կախված է տարածքի կլիմայական պայմաններից, տեղանքի ռելիեֆից և երկրաբանական կառուցվածքից։ Այն պայմանավորում է`տվյալ տարածքի ջրային ռեսուրսների քանակը և ջրային հաշվեկշիռը։ Ջրային ռեսուրսների մաս են կազմում ստորերկրյա ջրերը։ ՀՀ տարածքում ջուրն անհավասար է տեղաբաշխված։ ՀՀ ջրային հաշվեկշիռում մուտքի տարեկան քանակը 18.5 մլրդ մ3 է, որի կեսից ավելին գոլորշիանում է։ ՀՀ գետերը պատկանում են Կուրի և արաքսի ավազաններին։ Սնումից կախված գետերն ունեն հոսքի անկայուն ռեժիմ: Մեծ թեքությունների պատճառով գետերը կատարում են հսկայական էրոզիոն աշխատանք։ ՀՀ գետերը հարուստ են ջրաէներգետիկ պաշարներով։
4. Թվարկել ՀՀ ջրվեժները և գրել, թե որ գետերի վրա են գտնվում։
Բողոքարի ջրվեժ – գտնվում է Զանգեզուրի լեռների արևելահայաց լանջերին՝ Բողաքարի արգելավայրում:
Կարճևանի ջրվեժ – գտնվում է Սյունիքի մարզում՝ Կարճևան գյուղի մոտակայքում:
Ջրահարսի վարսեր – գտնվում է Վայոց Ձորի մարզում՝ Ջերմուկ քաղաքում` Արփա գետի աջակողմյան Ջերմուկ վտակի վրա։
Արտվանի ջրվեժ – գտնվում է Վայոց ձորում, Արտավան գետի վրա, Արտավան գյուղից 4 կմ հարավ-արևելք։
Շաքիի ջրվեժ – գտնվում է Սիսիան քաղաքից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Շաքի գետի վրա:
Թռչկանի ջրվեժ – գտնվում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանին, Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչկան գետի վրա:
Գեղորոտի ջրվեժ – գտնվում է Արագածի լանջին՝ Քասաղ գետի Գեղարոտ վտակի վրա, ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա:
Նարեի ջրվեժ – գտնվում է Արարատի մարզում, Դժոխքի ձորում, Արածո գետի ձախ վտակի վրա, բարձրությունը՝ 7 մ։
Մասրուցի ջրվեժ – գտնվում է Սյունիքի մարզում՝ Մասրուց գետի վրա։
Արջաջուր երկհարկ ջրվեժ – գտնվում է Լորուտ գյուղի մոտակայքում, Մարց գետի վտակի վրա:
5. Թվարկել ՀՀ ջրամբարները,գրել, որ գետերի վրա են գտնվում, ինչ նշանակություն ունեն:
Ախուրյանի ջրամբար – Ախուրյան գետի վրա կառուցված արհեստական լիճ ՀՀ և Թուրքիայի սահմանագըլխին: Մակերեսը կազմում է 54 կմ² , ջրի ծավալը` 525 մլն մ³: Ոռոգում է Արագածոտնի, Արմավիրի և Շիրակի մարզերի հողերը:
Արփի լճի ջրամբար – Նախկինում լիճ Շիրակի մարզում, Աշոցքի սարահարթում, 1950-ից վերածվել է ջրամբարի: Մինչև ջրամբար դառնալը մակերեսը եղել է 20,6 կմ², խորությունը` 1,6 մ, ծավալը` 3 մլն մ³:
Բերքաբերի ջրամբար – Արհեստական լիճ Տավուշի մարզում` Ջողազ գետի վրա: Ջրի ծավալը 43 մլն մ³ : Ծառայում է Տավուշի մարզի հողերը ոռոգելու համար:
Կեչուտի ջրամբար – Արհեստական լիճ Վայոց ձորի մարզում, Արփա գետի հովտում, Ջերմուկ քաղաքի մոտ: Ծառայում է Արփա-Սևան ջրատարով Արփա գետի ջրերի մի մասը Սևանա լիճ մղելու համար: Մակերեսը` 130 հա, ջրի ծավալը` 24 մլն մ³:
Մանթաշի ջրամբար – Ջրամբար Շիրակի մարզում, Արագած լեռնազանգվածի հս-արմ. լանջին, Մանթաշ գետի վրա: Մակերեսը` 0,76 հա, ջրի ծավալը` 7,0 մլն մ³:
Սպանդարայանի ջրամբար – Արհեստական լիճ Սյունիքի մարզում, Որոտան գետի վերին հոսանքի վրա: Ծառայում է Որոտանի կասկադի ՀԷԿ- երին սնելու և Որոտան գետի հոսքի մի մասը Սևանա լիճ տեղափոխելու (Կեչուտի ջրամբարի միջոցով) համար: Մակերեսը` 14,1 կմ², ջրի ծավալը` 237 մլն մ³:
Ազատի ջրամբար – Ջրամբար ՀՀ Արարատի մարզում՝ Ազատ գետի միջին հոսանքում, Լանջազատ գյուղի մոտ։ Շահագործման է հանձնվել 1976 թվականին։ Մակերեսը 85 կմ2 է, ընդհանուր ծավալը՝ 70 միլիոն մ3։ Սնվում է նաև աղբյուրներից։ Օգտագործվում է ոռոգման համար։
6. Կազմել գետ- մարզ- քաղաք եռյակներ։
1)Տավուշի մարզ – քաղաք Իջեվան – Աղստև գետ
2) Կոտայքի մարզ – քաղաք Չարենցավան – Հրազդան գետ
3) Վայոց ձոր – քաղաք Վայք – Արփագետ
4) Սյունիքի մարզ – քաղաք Մեղրի – Արաքս գետ
5) Լոռու մարզ – քաղաք Ստեփանավան – Դեբեթ գետ