1. Ինչու է անհրաժեշտ սահմանել հոսանքի քանակական բնութագիրը:
Հոսանքի տարբեր ազդեցությունները պայմանավորված են նրա քանակով, դրա համար էլ անհրաժեշտ է հոսանքի քանակական բնութագիր:
2.Ինչով է տարբերվում ազատ լիցքակիրի ուղղորդված շարժումը քաոսային շարժումից:
Երբ ազատ լիցքակիրները կատարում են ուղղորդված շարժում, հաղորդչի լայնական հատույթով որևէ ընտրված ուղղությամբ յուրաքանչյուր վայրկյանում տեղափոխված արդյունարար լիցքն այլևս զրո չէ:
3.Որ հոսանքն են անվանում հաստատուն:
Եթե կամայական հավասար ժամանակներում հաղորդչի լայնական հատույթով անցնում են լիցքի նույն քանակները, ապա այդպիսի հոսանքն անվանում են հաստատուն հոսանք:
4. Սահմանել հաստատուն հոսանքի ուժը: Ինչ է ցույց տալիս հոսանքի ուժը և որն է նրա միավորը: Հոսանքի ուժի ինչ մասնային միավորներ գիտեք:
Հաստատուն հոսանքի ուժ անվանում են հաղորդչի լայնական հատույթով կամայական ժամանակում անցած լիցքի հարաբերությունն այդ ժամանակին: Հոսանքի ուժը ցույց է տալիս, թե հաղորդչի լայնական հատույթով հոսանքի ուղղությամբ 1 վայրկյանում ինչ արդյունարար լիցք է անցնում: Հոսանքի ուժի միավորը անվանում են ամպեր: Մասնային միավորներ՝ մԱ, մկԱ:
5. Ինչպես որոշել հաղորդչով անցնող լիցքը, եթե հայտնի է հոսանքի ուժը:
Հոսանքի ուժի միջոցով, եթե հայտնի է կարող ենք որոշել t ժամանակում հաղորդիչով անցնող լիցքի մեծությունը:
q=I*t
6.Ինչպես է սահմանվում լիցքի միավորը՝ Կուլոնը:
1Կլ = 1Ա * 1վ = 1Ա*վ
7. Որ սարքն են անվանում ամպերաչափ: Որ երևույթի վրա է հիմնված նրա աշխատանքը:
Ամպերաչափ անվանում են այն սարքը, որով չափում են հոսանքի ուժը: Ամպերաչափի գործողության սկզբունքը հիմնված է հոսանքի մագնիսական ազդեցության վրա: Որքան մեծ է ամպերաչափով անցնող հոսանքի ուժը, այնքան ավելի մեծ անկյունով է շեղվում ամպերաչափի սլաքը: Հենց սլաքը հանդիսանում է ուժի չափորոշիչը:
8.Ինչպես են միացնում ամպերաչափը շղթայում: Ինչու:
Հոսանքի ուժը չափելու համար ամպերաչափն անհրաժեշտ է ներառել շղթայի մեջ՝ միացնելով այն սպառիչին հաջորդաբար: Հոսանքի ուժը շղթայի հաջորդաբար միացված տեղամասերում նույնն է:
9. Սպառիչների որ միացումն են անվանում հաջորդական: Ինչպես է ամպերաչափը միացվում այն սպառիչին, որտեղ հարկավոր է չափել հոսանքի ուժը:
Եթե շխթայում կա մի քանի սպառիչ, որոնցից մեկի վերջը միացված է մյուսի սկզբին, ապա այդպիսի միացումը կոչվում է հաջորդական:
10.Որ գծագիրն են անվանում էլեկտրական շղթայի սխեմա:
Այն գծագիրը, որտեղ էլեկտրական շղթայի յուրաքանչյուր տարր պատկերված է հատուկ պայմանական նշանով, և ցույց է տրված, թե ինչպես են այդ տարրերը միացվում իրար: Պարզագույն շղթայի օրինակ.
11.Էներգիայի ինչ փոխակերպումներ են տեղի ունենում էլեկտրական փակ շղթայում:
Էլեկտրական փակ շղթայում տեղի է ունենում էլեկտրական էներգիայի փոխակերպում, հոսանքի ազդեցությամբ, այլ էներգիայի՝ ներքին, մեղանիկական, քիմիական ևայլն:
12.Ինչ է հոսանքի աշխատանքը:
Փակ շղթայի յուրաքանչյուր շղթայում, նրա մի ծայրից մյուսը լիցքը տեղափոխելու ընթացքում էլեկտրական դաշտի կատարած աշխատանքը:
13.Որ ֆիզիկական մեծությունն են անվանում էլեկտրական լարում: Գրեք բանաձևը:
Բնութագրում է էլեկտրական դաշտը փակ էլեկտրական շղթայի հաղորդչում և հավասար է այդ դաշտի կատարած աշխատանքի հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին: U=A:q
14.Ինչպես է սահմանվում լարման միավորը՝ վոլտը: Լարման ինչ միավորներ են գործածական:
Մեկ Վոլտն այն լարումն , որի դեպքում շղթայի տվյալ տեղամասով մեկ կուլոն լեցք տեղափոխվելիս էլեկտրական դաշտը կատարում է մեկ ջոուլ աշխատանք: Լարման գործածական միավորներ՝ կիլովոլտ, մեգավոլտ, միլիվոլտ:
15.Որ էլեկտրական սարքն են անվանում վոլտաչափ:
Շղթայի որևէ տեղամասի լարումը չափելու համար օգտագործվող սարքը կոչվում է վոլտաչափ: