Рубрики
Без рубрики

Ներքին այրման շարժիչ

Մինչև 19-րդ դարի կեսերը մարդիկ փորձում էին ստեղծել փոքրածավալ և արդյունավետ շարժիչներ՝ վառելիքն այրելով հենց գլանի մեջ։ Սակայն պիտանի վառելիք գտնելու, շարժիչի մեջ լցնելու և այրելու խնդիրները դեռևս լուծված չէին։ Դա արեց գերմանացի ճարտարագետ Նիկոլաուս Օտտոն, որը 1861 թվականին ստեղծեց բենզինով աշխատող առաջին շարժիչը, իսկ 1876 թվականին՝ քառատակտ շարժիչը՝ ժամանակակից մեքենաների շարժիչների նախատիպը։

Օտտոն վառելիքի և օդի խառնուրդը բոցավառելու համար օգտագործեց էլեկտրական կայծը։ 1893 թվականին գերմանացի մեկ այլ ճարտարագետ՝ Ռուդոլֆ Դիզելը, ստեղծեց այնպիսի շարժիչ, որի մեջ խառնուրդը բռնկվում է սեղմվելով։ Թեև դիզելային շարժիչր ծանր է, սակայն առավել հուսալի ու խնայողական է, քան բենզինային շարժիչը։

Շարժիչների մեծ մասն աշխատում է քառատակտ շրջապտույտով, քառագլան շարժիչում յուրաքանչյուր պտույտի ընթացքում բոցավառումը կատարվում է երկու անգամ։ Առավել սահուն շարժում ապահովելու համար գլաններից ամեն մեկն աշխատում է մյուսներին ոչ համաքայլ։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы