Рубрики
Без рубрики

Կոնվենցիա

1.Բացատրեք, թե ինչպես է տեղի ունենում ջերմափոխանակումը մթնոլորտի ստորին՝ տաք, և վերին՝ սառը, շերտրրի միջև: Ձեզ հայտնի որ օրենքի վրա է հիմնված այդ ջերմափոխանակումը: 

Տաքանալիս օդն ընդարձակվում է և նրա խտությունը փոքրանում է շրջապատող սառը օդի խտությունից:Այդ դեպքում տաք օդի վրա ազդող արքիմեդյան ուժը գերազանցում է նրա կշիռը և ստիպում ,որ այն բարձրանա վեր,իսկ ավելի մեծ խտությամբ սառն օդն իջնումի  ներքև:Տեղի է ունենում օդի տաք և սառը շերտերի մեխանիկական խառնում,որն ուղեկցվում է ջերմափոխանակմամբ:

2.Ջերմահաղորդման որ եղանակն են անվանում կոնվեկցիա: Որն է կոնվեկցիայի և ջերմահաղորդականության երևույթի հիմնական տարբերությունը:

Կոնվեկցիա են անվանում հեղուկի կամ գազի հոսանքների միջոցով կատարվող ջերմահաղորդումը, որը հետևանք է հեղուկի կամ գազի շերտերի անհավասարաչափ  տաքացմամբ:

Կոնվեկցիայի դեպքում ջերմության փոխանցումը անհավասարաչափ է,իսկ ջերմահաղորդականության ժամանակ հավասարաչափ:

3.Նկարագրեք օդում կոնվեկցիան ցուցադրող փորձը: 

Ողղաձիգ դրված ապակե խողովակը լցնենք ծխով:Ծուխը սովորաբար երկար է մնում խողովակում:Բայց եթե ներքևից խողովակին մոտեցնենք վառվող սպիրտայրոցը, ապա տաքացած օդը կոնվեկցիայի շնորհիվ կբարձրանա վեր՝ բարձրացնելով նաև ծխի քուլաները, որոնք դուրս կգան խողովակի վերին ծայրից:

4.Նկարագրեք ջրում կոնվեկցիան ցուցադրող փորձը:

Ապակե անոթի մեջ ջուր լցնենք:անոթի հատակին դնենք կալումի պերմանգանատի մի քանի բյուրեղիկ:Հատակի մոտ ջուրը կգունավորվի մանուշակագույն,անոթը դնենք վառվող գազօջախի կամ պահենք սպիրտայրոցի բոցի վրա:Կնկատենք ,թե ինչպես են գունավորված ջրի ներքևի տաք շերտերը, արտամղվելով սառը ջրից բարձրանում վեր:Իսկ սառը պատերի մոտ ջուրն իջնում է ներքև : Առաջանում է ջրի անընդհատ շրջապտույտ , որն ուղեկցվում է ջերմության տեղափոփոխմամբ:Դա հենց կոնվեկցիան է ,որի շնորհիվ ջուրը տաքանում է հավասարաչափ:

5.Ինչպես է գոյանում ամպը:

Պարզ եղանակին արևը տաքացնում է գետինը, նաև մթնոլորտի երկրամերձ շերտը:Կոնվեկցիայի շնորհիվ տաքացած օդի այն զանգվածը բարձրանում է վեր:Բարձրանալու զուգնթաց՝տաք օդն ընդարձակվում է,ընդ որում, բավականաչափ արագ, քանի որ վեր է բարձրանում մեծ արագությամբ:Արագ ընդարձագվածնելիս օդը աշխատանք է կատարում իր ներքին էներգիայի հաշվին:Օդի այդ զանգվածի ջերմաստիճանը նվազում է:Վեր բարձրացող օդը սկսում է սառչել,և եթե այն խոնավ է ապա գոլորշու խտացման հետևանքով  առաջանում են ջրի մանրիկ կաթիլներ և գոյանում է ամպ:

6.Ինչպես է առաջանում քամին:

Ցերեկը արևի ճառագայթները գետինն ավելի արագ են տաքացնում, քան ծովի կամ լճի ջուրը,այդ պատճառով էլ ցամաքի ջերմաստիճանը ավելի բարձր է, քան ջրինը:Բարձր է նաև ցամաքի վրա օդի շերտի ջերմաստիճանը:Իսկ տաք օդն ընդարձակվելով բարձրանում է վեր:Նրա տեղը զբաղացնում է ծովից եկող սառը օդային զանգվածը:Այդպես առաջանում է քամին:

7.Հնարավոր է արդյոք կոնվեկցիան պինդ մարմիններում?

NEIN!!! (Ոչ)

8.Ինչ է էլեկտրամագնիսական դաշտը: Ինչ վիճակներում կարող է գոյություն ունենալ:

Էլեկտրամագնիսական դաշտը դա մատերիայի մի տեսակ է,Օր.լույսը, ռադիոալիքները:
Էլեկտրամագնիսական դաշտը կարող է գոյություն ունենալ և նյութական միջավայրում և տարածության մեջ:

9.Ինչ է էլեկտրամագնիսական ալիքը:

Էլեկտրամագնիսական դաշտը, երբ որ նյութից առանձնանալով տեղափոխվում է տարածության մեջ դառում է էլեկտրամագնիսական ալիք:

10.Ջերմահաղորդման որ եղանակն են անվանում ճառագայթային ջերմափոխանակում: Բերեք մի քանի օրինակ:

Էլեկտրամագնիսական ալիքները կարող են կլանվել,անդրադառնալ,անցնել մարմնի միջով:Երբ կլանվում են իրենց էներգիան փոխակերպվում է մարմնի ներքին էներգիայի և մարմինը տաքանում է:Այս Էլեկտրամագնիսական ճառագայթումն անվանում են ջերմային ճառագայթում:

11.Որ մարմինն է ավելի լավ կլանում ջերմային ճառագայթումը՝սև, թե սպիտակ:

Սև

12.Ինչու են օդապարիկները, ինքնաթիռի թևերը ներկում արծաթագույն, իսկ Երկրի արհեստական արբանյակներում տեղակայված որոշ սարքեր՝ մուգ գույնով:

Օդապարիկները, ինքնաթիռի թևերը ներկում արծաթագույն,որպեսզի արևի ճառագայթները անդրադառնան և ավելորդ ջերմություն չհաղորդեն իսկ երկրի արհեստական արբանյակներում տեղակայված որոշ սարքեր ներկում են մուգ գույներով արևից էներգիա ստանալու համար

Рубрики
Без рубрики

Տեսակարար Ջորմություն

Մարմինների որ հատկությունն է բնութագրում տեսակարար ջերմունակությունը:

Մարմիններն օժտված են այնպիսի հատկությամբ, որ տվյալ պայմաններում միևնույն զանգվածով տարբեր մարմիններ նույն չափով տաքացնելու համար պահանջվում են տարբեր ջերմաքանակներ: Մարմնի այդ հատկությունը բնութագրում են մի ֆիզիկական մեծությամբ, որն անվանում են տեսակարար ջերմունակություն:

Որ ֆիզիկական մեծությունն են անվանում ( նյութի) տեսակարար ջերմունակություն

Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե որքան ջերմաքանակ է անհրաժեշտ նյութի 1 կգ-ը 1°-ով տաքացնելու համար, կոչվում է այդ նյութի տեսակարար ջերմունակություն:

Ինչ միավորով է չափվում տեսակարար ջերմունակությունը:

1 Ջ/(կգ °C)

Գրել տեսակարար ջերմունակությունը սահմանող բանաձևը:

c=Q/m(t2-t1)

Ինչու մեծ լճերի, ծովերի առափնյա վայրերում եղանակը մեղմ է:

Որովհետև լճերը և ծովերը սառչում և տաքանում են դանդաղ։

Ինչ բանաձևով են որոշում տաքանալիս մարմնի ստացած ջերմաքանակը: Իսկ սառչեիս մարմնի տված ջերմաքանակը:

Q=cm(t2C°−t1C°)

Ձևակերպեք ջերմափոխանակման օրենքը:

Եթե ջերմափոխանակությանը մասնակցող մարմինների համակարգը մեկուսացնենք արտաքին միջավայրից, ապա որոշ ժամանակ անց այդ մարմինների ջերմաստիճանները կհավասարվեն: Այդ ընթացքում տաք մարմինների տված Q1 ջերմաքանակի և սառը մարմինների ստացած Q2 ջերմաքանակի գումարը զրո է: 

Գրել ջերմային հաշվեկշռի հավասարումը:

Q1+Q2=0

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы