Рубрики
Без рубрики

Փետրվար ամսվա ամփոփում


Ներկայացնել Սան-Ստեֆանոյի պայմանագիրը և Հայկական հարցը;
Սան-Ստեֆանոյի պայմանագիրը բաղկացած էր 29 հոդվածից, որի 16-րդ կետը վերաբերում էր հայերին: Նրանում ասվում էր. «Հաշվի առնելով, որ ռուսական զորքերի դուրսբերումը Հայաստանից կարող է առիթ տալ բախումների և բարդությունների, Բարձր Դուռը պարտավորվում է հայաբնակ մարզերում անհապաղ կենսագործել բարենորոգումներ և. ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից»: Պայմանագրի հոդվածներում կային հայերին վերաբերող հարցեր: Դրանց համաձայն բարենորոգումները պետք է կատարվեին 6 ամսվա ընթացքում, մինչև ռուսական զորքերի դուրսբերումը և որոնց մասին թուրքերը պետք է հաշվետու լինեին ռուսական կողմին: Քանի որ Թուրքիան անկարող էր վճարել հսկա ռազմատուգանք, Ռուսաստանին էին անցնում Կարսը, Արդահանը, Բաթումը, Բայազետը:
Ներկայացնել Հայկական հարցը Բեռլինի Վեհաժողովում:
Բեռլինի վեհաժողով, 1878 թ. հունիսի 1-ից (հունիսի 13) առ հուլիսի 1-ը (13) կայացած միջազգային կոնգրես, որը Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի ջանքերի արդյունքում հրավիրվել էր Սան-Ստեֆանոյի պայմանագրի վերանայման նպատակով Բեռլինում։ Մասնակից պետություններն էին՝ Ռուսաստանը, Օսմանյան կայսրությունը, Անգլիան, Ավստրո-Հունգարիան, Ֆրանսիան, Իտալիան և Գերմանիան։ Կոնգրեսն ավարտվել է փաստաթղթի ընդունմամբ, որը պատմության մեջ մտել է Բեռլինի դաշնադրություն (տրակտատ) անունով։ Կոնգրեսի արդյունքներից մեկն այն էր, որ Արևմտյան Հայաստանի հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտավ որպես «Հայկական հարց»։
Ներկայացնել Խրիմյան Հայրիկի դերը Բեռլինի վեհաժողովում, հերքել, կամ հիմնավորել նրա խոսքերի արդիական լինելը:
Մկրտիչ Խրիմյանը մասնակցում է Բեռլինի վեհաժողովին որպես Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ներկայացուցիչ։ Խրիմյանը կոնգրես է ներկայացնում Գրիգոր Օտյանի կազմած Հայաստանի «Ինքնավարության ծրագիրը», որի հաստատվելու դեպքում ճանաչվելու էր Հայաստանի անկախությունը Օսմանյան կայսրությունից։ Ավստրո-Հունգարիայի պատվիրակության ղեկավար Անդրաշին առաջարկում է օրակարգում ընդգրկել Հայաստանի ինքնավարության ծրագիրը։ Բեռլինում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար՝ Ալեքսանդր Գորչակովը վետո է դնում Հայաստանի ինքնավարության ծրագիրը կոնգրեսի օրակարգ ընդգրկելու վրա՝ պատճառաբանելով, թե հայերն անկախություն չեն ուզում։ Կոնգրեսի աշխատանքների ընթացքում Գորչակովին փոխարինում է Պյոտր Շուվալովը։ Եվ Խրիմյանի խնդրանքով, Անգլիայի ներկայացուցիչ Սոլսբերին կրկին առաջարկում է օրակարգ մտցնել Հայաստանի Ինքնավարության ծրագիրը, սակայն Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Շուվալովը կրկին վետո է դնում։ Այդ պատճառով Հայաստանի անկախության հարցը չի մտնում Բեռլինի վեհաժողովի օրակարգ, սակայն Սոլսբերիի առաջարկով օրակարգ է մտնում բարենորոգումներ իրականացնելու հարցը, որը ներառվում է դաշնադրության մեջ։
Պատմել «Մայիսյան բարենորոգումների ծրագրի» իրականացման մասին:
Նախագիծը, որ կազմել էր ռուսական դեսպանության առաջին թարգման Ա. Մանդելշտամը 1895-ի մայիսյան ծրագրի և Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի կազմած նախագծի հիման վրա. առաջարկում էր հայկական վեց վիլայեթներից (Էրզրում, Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Խարբերդ, Սեբաստիա (Ավազ)) ստեղծել մի նահանգ։ Ընդհանուր նահանգապետը պետք է լիներ քրիստոնյա օսմանահպատակ կամ, որ ավելի գերադասելի էր, եվրոպացի, որը նշանակվելու էր 5 տարի ժամկետով, մեծ տերությունների համաձայնությամբ։ Նրան էր պատկանելու նահանգի ամբողջ գործադիր իշխանությունը, բոլոր վարչական պաշտոնյաներին (նաև դատավորներին) նշանակելու և արձակելու իրավունքը։ Ոստիկանությունը և ժանդարմերիան ենթարկվելու էին նահանգապետին, հարկ եղած դեպքում նրա տրամադրության տակ էր դրվելու նաև զորքը։ Ընդհանուր նահանգապետին առընթեր գործելու էին Վարչական խորհուրդ և վեց խորհրդականներ (3 մուսուլման և 3 քրիստոնյա)՝ ընտրված նահանգական ժողովից, որտեղ մուսուլմաններն ու քրիստոնյաները ունենալու էին հավասար տեղեր։ Այս սկզբունքը պահպանվելու էր նաև նահանգի բոլոր պաշտոնների բաշխման ժամանակ, ներառյալ դատավորները, ոստիկանությունը և ժանդարմերիան։ Օրենքները, հրամաններն ու որոշումները պետք է հրապարակվեին երեք հիմնական լեզուներով (թուրքերեն, հայերեն, քրդական)։ Յուրաքանչյուր ազգություն իրավունք ուներ հիմնել իր մասնավոր դպրոցները (մայրենի լեզվով) և կառավարել դրանք։ Անձեռնմխելի էին համարվում 1860-ի ազգային սահմանադրությամբ հայերին տրված իրավունքներն ու արտոնությունները։ Նախատեսվում էր նաև արձակել քրդական «համիդիե» հեծելագնդերը, վերադարձնել հայերից խլած հողերը կամ դրանց համարժեքը (դրամով), ինչպես նաև արգելել մուհաջիրների (Բալկաններից գաղթած մուսուլմաններ) բնակեցումը հայկական նահանգում։ Տերությունները պետք է հետևեին որոշումների կատարմանը։
Ներկայացնել հայ ազգային կուսակցություններից մեկի գործունեությունը, գնահատել այն:
Պատերազմի ժամանակ և հատկապես Ռուսաստանում 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո ՀՅԴ գործունեության հիմնական ասպարեզը վերստին Անդրկովկասն էր։ Աջակցելով Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության քաղաքականությանը՝ դաշնակցությունը մասնակցեց Անդրկովկասում ստեղծված բանվորների, զինվորների և գյուղացիների խորհուրդների գործունեությանը․ նա ազդեցիկ դիրք ուներ Հայոց ազգային խորհրդում և նրա մասնաճյուղերում։
Նրանք ճիշտ արեցին մարդկաց օգնելով.
Պատմել 1904թ.-ի Սասունի ապստամբության մասին:
Սասունի ապստամբություն 1904 թվական, Սասունի հայերի զինված ընդվզումը թուրքական բռնատիրության դեմ։ Սասունի հայերին բնաջնջելու նպատակով թուրքական կառավարությունը 1904 թ.-ին խոշոր արշավանք է ձեռնարկում։
Պատմել Մշո Ս.Առաքելոց վանքի կռվի մասին:
1901 թ. նոյեմբերի սկզբին 25-27 անձից բաղկացած հայդուկային խումբը Զորավար Անդրանիկի գլխավորությամբ Սասունից իջել է Մշո Սուրբ Առաքելոց վանք և նոյեմբերի 6–ից պաշարվել Ֆերիկ Մուհամմեդ Ալի փաշայի կողմից։
Ներկայացնել մեկ ֆիդայական շարժման ներկայացուցչի, կարևորել, կամ հերքել հայդուկային շարժման գործունեությունը:
Գալուստ Արխանյան
Հաճախել է ծննդավայրի դպրոցը։ Աշխատել է Կ. Պոլսում, որտեղ ծանոթացել է հնչակյան գործիչների հետ և ընդգրկվել հեղափոխական շարժման մեջ։ 1890 թվականին մասնակցել է Գում Գափուի ցույցին։ Իր միջոցներով զենք է գնել և փոխադրել Արմտան։ 1891 թվականին կազմակերպել է ֆիդայիների խումբ, որը հիմնականում գործել է Արմտանի շրջանում։ 1892 թվականին զինված բախումներ է ունեցել Դերսիմի և Օվաճըկի քրդերի հետ, որոնք հաղթական ելք են ունեցել։ Թշնամու դեմ մղած մարտերում վիրավորվել է։ Գործակցել է Դերսիմի Քեռիի (Շիշմանյան Ռուբեն) հետ։ Իր մղած բազմաթիվ կռիվներով կարողացել է սանձել հայ գյուղացիությանը կեղեքող քուրդ ավազակախմբերը։ Արժանացել է «Մնձուրի առյուծ» անվանմանը։ 1893 թվականի սեպտեմբերին Արխանյանի խումբը պաշարվել է Փոքր Արմտանի մեջ։ Թուրքական կանոնավոր զորքի հետ մարտը տևել է երեք օր, հայդուկների մեծ մասը նահատակվել է և վիրավորվել, վերջացել է զինամթերքը, Արխանյանը ստիպված հանձնվել է, տեղափոխվել է Երզնկայի բանտ։ Դատավարությունը տևել է մեկ տարի։ Արխանյանը 12 տարի մնացել է բանտում, 2 անգամ փախուստի անհաջող փորձ է արել։ Մահացել է բանտում տարափոխիկ հիվանդությունից։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы