1.Խաղողի և հաղարջի ո՞ր մասը կվերցնեք, որ ապուրը համեղ ստացվի:
2.Ըստ ձևաիմաստային դասակարգման՝ ի՞նչ տեսակ բառեր կան հետևյալ նախադասության մեջ. «Գնա հորդ ասա՝ հորդ անձրևից հորթը թրջվեց»:
3.Ունկնդիր, ունկավոր, ունկնախից բառերից ո՞րը «չի լսում»:
4. Ձար-ձիու մազ, գզաթ-բուրդ, ստև-այծի մազ: Ի՞նչ է կոչվում մարդունը-մազ:
5.Այբուբենի ո՞ր տառից կետադրական նշան կկերտեք:
6.Մոգ, արատ, սաթ, ասա, ների աղտ, կերոն բառաշարքը հակառակ ուղղությամբ կարդալ որպես նախադասություն:Նորեկ տղա իրեն ասա թաս տանի գոմ.
7.Ո՞ր բառն է ավելորդ շարքում՝ տաբատ, քաղաք, դարան, կատակ, պարապ:
8.Շուշան, Հասմիկ, Աշխեն, Անթառամ, Նվարդ, Նունուֆար . ու՞մ պարտեզից դուրս կհանեք:
9.Ուղղել սխալը. «Հորանի այծերից մեկն ընկավ հորը»;
10.Առաջին մասս պարիսպ է, երկրորդս` ավերված քաղաք, միասին` մարդու հասակ:Պատանի
11. Ո՞ր մրգի առաջին մասը դերանուն է, երկրորդը` թռչուն:Սալոր
12.Ի՞նչ բնակավայր է, որի առաջին բաղաձայնը հանենք, կդառնա ուտելիք: Գյուղ