- Անասնապահության էությունը Անասնապահությունը գյուղատնտեսության երկու հիմնական ճյուղերից մեկը։ Ընդգրկում է տնային և գյուղատնտեսանկան կենդանիների ու թռչունների բուծումը՝ անասնաբուծական մթերքներ՝ սննդամթերք (կաթ, միս, ձու, ճարպ և այլն), սննդի և թեթև արդյունաբերությանը՝ հումք (կաթ, միս, բուրդ, կաշի, մորթի), գյուղատնտեսությանը՝ բանող ուժ (ձի, եզ, ջորի, ուղտ, եղջերու, և այլն), օրգանական պարարտանյութ (գոմաղբ և թռչնաղբ) ստանալու նպատակով։ Անասնապահության առանձին ճյուղերից ստացվում են հորմոնային պատրաստուկներ, տարբեր նյութեր դեղագործության համար (օրինակ՝ թռչնաղբից), իսկ անասնապահական մթերքների վերամշակումից առաջացած մնացուկներից՝ արժեքավոր կերեր (մսալյուր, ոսկրայլյուր, զտած կաթ և այլն)։
Անասնաբուծությունը բաժանվում է ընդհանուր և մասնավոր բաժինների։ Ընդհանուր անասնաբուծությունն ուսումնասիրում է գյուղատնտեսական կենդանիների և թռչունների բուծման, կերակրման, խնամքի ու պահվածքի ընդհանուր սկզբունքները և միավորում գյուղատնտեսական կենդանիների բուծումը, կերակրումը, զոոհիգիենաև և այլն։ Մասնավոր անասնաբուծությունն ուսումնասիրում է անասնապահության ճյուղերը վարելու մեթոդները, մշակում գործնական միջոցառումներ՝ ելնելով տեսակների, ցեղերի առանձնահատկություններից և բուծման բնական տնտեսական պայմաններից։ Մասնավոր անասնաբուծությունն ընդգրկում է տավարաբուծությւոնը, ոչխարաբուծությունը, այծաբուծությունը, թռչնաբուծությունը, ուղտաբուծությունը, եղջերվաբուծությունը, ճագարաբուծությունը, մեղվաբուծությունը և շերմապահություն։

2. Խելացի անասնագոմ. հասկացությունը և ներդրման ծրագիրը Հայաստանում:
Գյուղական համայնքներում անասնապահության զարգացմանն աջակցելու նպատակով կառավարությունը ներդրել է «Խելացի անասնագոմ» ծրագիրը: ծրագրի հիմնական նպատակն է բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձրացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։Խելացի անասնագոմում կենդանին և՛ կարողանում է ազատ տեղաշարժվել, և՛ ազատ ջուր խմել, ցանկացած պահի նախատեսված տեղում նստել. գոմի հատակին փռված են հատուկ ռեզինից մատրասներ, որոնք կենդանու համար շատ հարմարավետ է:
