ՏԻԵԶԵՐՔՈՒՄ Տիեզերքում կան տարրեր, որոնք հազվադեպ են հանդիպում մեր մոլորակի վրա: Օրինակ՝ հելիումը , որը տիեզերքում երկրորդ ամենատարածված տարրն է, բայց շատ հազվագյուտ է երկրագնդի վրա: Իսկ տիեզերքում ամենատարածված նյութը ջրածինն է: Ջրածինը նաև ամենաթեթև տարրն է: Թթվածինը տիեզերքում երրորդ ամենաշատ հանդիպող տարրն է, բայց Արեգակի զանգվածի միայն 1%-ն է կազմում թթվածինը:
Հելիում:Հելիումը տիեզերքում ամենատարածված տարերից է, զբաղեցնում է երկրորդ տեղը՝ (ջրածնից) հետո։ Բացի այդ հելիումը քիմիական նյութերում երկրորդ տարրն է իր փափկությամբ (ջրածնից հետո)։ Գոյություն ունեցող բոլոր հայնտի նյութերից ունի ամենացածր եռման ջերմաստիճանը։Tλ=2,19 K ջերմաստիճանի և բնականոն ճնշման դեպքում տեղի է ունենում երկրորդ սեռի ֆազային անցում։ Այդ ջերմաստիճանից բարձր հելիումը կոչվում է He I, ցածրի դեպքում՝ He II: Ֆազային անցման ջերմաստիճանի տիրույթում նկատվում են ջերմունակության անոմալ աճ և այլ բնորոշ երևույթներ։ 1938 թվականին Պ. Լ. Կապիցան հայտնաբերեց He II-ի գերհոսունության երևույթը, որը բացատրեց Լ. Դ. Լանդաուն (1941) քվանտամեխանիկական պատկերացումների հիման վրա։
Ջրածին:
Ջրածինը (H) Պարբերական համակարգի առաջին տարրն է։ Առաջին անգամ մաքուր վիճակում ստացել է Հենրի Կավենդիշը 1766 թվականին։ Այն տիեզերքում ամենատարածված տարրն է։ Երկրի վրա այն գտնվում է հիմնականում միացությունների ձևով։ Ջրածինը միացություններում միավալենտ է։
Ջրածնի ատոմը կազմված Է մեկ պրոտոն ունեցող միջուկից և մեկ էլեկտրոնից։ Հանդես է գալիս H2 պարզ նյութի ձևով։
Ջրածինը ամենատարածված տարրն է տիեզերքում․ կազմում է աստղերի և արևի զանգվածի մոտ կեսը (պլազմայի ձևով), արեգակի մթնոլորտի 84 %-ը, միջաստղային միջավայրի և միգամածությունների հիմնական մասը։ Աստղերի ընդերքում՝ ջրածնի ատոմների միջուկներից՝ պրոտոններից սինթեզվում են հելիումի ատոմի միջուկներ (ջերմամիջուկային սինթեզ), անջատվում է ահռելի քանակներով էներգիա։
Թթվածին:
Թթվածին , պարբերական պլանը 2-րդ պարբերության, 6-րդ խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 8, ատոմական զանգվածը՝ 15,9994։ Ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքը 1s22s22p4 է։ Սովորական պայմաններում (0 °C, 760 մմ սնդիկի սյուն) թթվածինը անգույն, անհոտ և անհամ գազ է։
Թթվածինը ամենատարածված քիմիական տարրն է Երկրի վրա։ Կապված թթվածինը կազմում է Երկրի ջրային շերտի զանգվածի 6/7 մասը (85,82 % ըստ զանգվածի), մթնոլորտում, որտեղ նա գտնվում է ազատ վիճակում, պարունակությամբ երկրորդն է (23,15 % ըստ զանգվածի) ազոըից հետո։ Փոփոխությունը օդում 0,1 % -ից չի անցնում։ Մթնոլորտում թթվածնի կորուստը օքսիդացման, այրման, նեխման և շնչառության պատճառով լրացվում է Ֆոտոսինթեզով։ Թթվածինը առաջին տեղն է առաջացրած միներալների թվով (1364), որոնց մեջ թթվածնի պարունակությամբ գերակշռում են սիլիկատներ, քվարցի, երկաթի օքսիդները, կարբոնատի և սուլֆատի։
Թթվածինը մտնում է բոլոր այն նյութերի բադադրության մեջ, որոնցից կազմված են կենդանի օրգանիզմները, օրինակ, մարդու օրգանիզմը պարունակում է մոտավորապես 65 % թթվածին։ Ունի երեք կայուն իզոտոպ՝ Օ16 (99,75 %), Օ17 (0,037 %) և Օ18 (0,204 %)։ Արհեստականորեն ստացվել են 14, 15 և 19 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպներ։ Թթվածնի բոլոր իզոտոպների միջուկները կազմված են 8 պրոտոնից և համապատասխանաբար 6, 7, 8, 9, 10 և 11 նեյտրոնից, իսկ էլեկտրոնային թաղանթը՝ երկու ներքին և վեց արտաքին էլեկտրոններից։
Նախկինում թթվածնի ատոմին միացություններում վերագրվում էր բացասական 2 լիցք։ Սակայն, ինչպես ցույց տվեցին փորձնական տվյալները, Օ−2 իոն գոյություն չունի ոչ ազատ վիճակում, ոչ էլ միացություններում և թթվածնի բացասական էֆեկտիվ լիցքը չի անցնում մեկից։
Հանդես է գալիս երկու ալոտրոպձևափոխությունների տեսքով՝ թթվածին (O2) և օզօն (O3)։
Ուժ կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որի միջոցով քանակապես նկարագրում են մարմիննների փոխազդեցություն.
2.Որ ուժն է կոչվում 1նյուտոն(1Ն):
1 նյուտոնն այն ուժն է,որի ազդեցություն 1 կգ զանգվածով մարմինը 1 վայկրանում իր արագությունը փոխում է 1մ/վ
3.Ինչպիսի մեծություն է ուժը:
Ուժը վեկտորական մեծություն է.
4.Որ ֆիզիկական մեծություններն են վեկտորական,և որոնք՝սկալյար
Սկայլար որը կարող է արտահայտված լինել մեկ հաստատուն թվով։
Վեկտոր պարզագույն դեպքում մաթեմատիկական օբյեկտ, որը բնութագրվում է մեծությամբ և ուղղությամբ:
5.Որ մարմիններն են փոխազդում տիեզերական փոխազդեցության ուժերով
Տեիզերական փոխազդաթյուն ուժերի հետ փոխազդում է ձգողությունը
6.Ինչից է կախված տիեզերական ձգողության ուժը
Տիեզերական ձգողության ուժ կապված է երկրի ծանրրություն
7.Ինչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը
f/ծ = mg
8.Որ երևույթն է կոչվում դեֆորմացիա
Դեֆորմացիա արտաքին ուժերի ազդեցությամբ մարմնի ձևի կամ չափերի փոփոխություն։
9.Դեֆորմացիայի օրինակների քննարկում
Երբ գդալը ծռում ենք.
10.Որ դեֆորմացիան է կոչվում առաձգական,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ
Երբ դեֆորմացիաից հետո առարկան վերականգնվում.
11.Որ ուժն են անվանում ծանրության ուժ
Ծանրության ուժը Երկրի կամ այլ աստղագիտական մարմնի մակերևույթին մոտ գտնվող ցանկացած ֆիզիկական մարմնի վրա ազդող ուժ
12.Հուկի օրենքի ձևակերպում
Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առաձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին
13.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը
F/առ=kx
14.Ինչ կառուցվածք ունի ուժաչափը
Պարզագույն ուժաչափի հիմնական մասը զսպանակն է, որի մի ծայրն անշարժ ամրացված է զսպանակի իրանին, իսկ մյուս` կեռիկավոր ծայրն ազատ է:Զսպանակի ազատ ծայրին ուժ կիրառելիս այն երկարում է, իսկ զսպանակին ամրացված ցուցիչ սլաքը սահելով զսպանակի սանդղակի վրայով՝ ցույց է տալիս ուժի համապատասխան արժեքը: