Рубрики
Без рубрики

Երկկենցաղներ

Ընդհանուր բնութագիր Երկկենցաղներն առաջին ողնաշարավորներն են, որ ջրային կյանքից անցել են ջրացամաքայինի: Հայտնի է երկկենցաղների 3 կարգի 29 ընտանիքի 2600 տեսակ: Լինում են անոտ, պոչավոր և անպոչ տեսակախմբեր:Բրածո երկկենցաղներն ավելի բազմաթիվ են և բազմազան, քան ժամանակակից տեսակները: Եղել են նաև հսկա տեսակներ, որոնց գանգի երկարությունը հասել է մոտ 1 մ-ի:Բացի թոքային շնչառությունից երկկենցաղների կյանքում մեծ դեր ունի նաև մաշկային շնչառությունը, որն իրականանում է նրանց խոնավ մաշկի միջոցով:Անպոչ երկկենցաղները, որոնցից են գորտերն ու դոդոշները, ծառագորտերն ու հրադոդոշները (արջնագորտերը), անհամեմատ ավելի շատ են, քան պոչավորները: Լճագորտերը և ծառագորտերը վառ կանաչ են, խոտի և սրադունչ գորտերը՝ գորշ: Սրանք գորտնկիթը դնելուց հետո հեռանում են դեպի անտառներ, մարգագետիններ, բանջարանոցներ ու այգիներ: 

Սննդառություն Բոլոր հասուն երկկենցաղները գիշատիչ են: Նրանք սնվում են միջատներով, որդերով և փափկամարմիններով: Շերեփուկները սնվում են ստորջրյա բույսերով, որ կրծոտում են սուր, եղջրային ատամիկներով:

 Բազմացում Բազմացման շրջանում անպոչ երկկենցաղները (արուները) գարնանային «համերգներ» են տալիս, իսկ պոչավորներին բնորոշ են հարսանեկան խաղերը:

 Զարգացում Գարնանը ջրամբարներում հայտնըվում են գորտնկիթի՝ գորտաձուղպի հատիկավոր կնձիկներ: Գարնանային արևից տաքացած գորտնկիթում զարգանում են սաղմերը, որոնցից շուտով դուրս են գալիս ձկների մատղաշներին շատ նման փոքրիկ շերեփուկներ: Վերջիններս ունեն երկար պոչ, իսկ ոտքերը դեռևս չեն երևում: Բայց երբ շերեփուկը մեծանում է, սկզբում երևան են գալիս նրա հետևի, ապա՝ առջևի ոտքերը: Խռիկներն անհետանում են, և տեսակների մեծամասնությունը սկսում է շնչել թոքերով, քիչ ավելի ուշ վերանում է նաև պոչը, և մեր առջև արդեն փոքրիկ մի գորտ է: 

Տրիտոններ Տրիտոնների կերպարանափոխությունը կատարվում է այլ կերպ. նրանց պոչը չի անհետանում: Այդ պատճառով տրիտոններին և նրանց ցեղակիցներին անվանում են պոչավոր երկկենցաղներ: Տրիտոններին ջրում կարելի է հանդիպել միայն գարնանը և ամռանը: Աշնան սկզբին նրանք դուրս են գալիս ցամաք և բնակություն հաստատում խոնավ տեղերում, ցերեկը թաքնվում են քարի տակ, չոր ոստերի մեջ, իսկ որսի դուրս են գալիս գիշերը, երբ այնքան էլ շոգ չէ, և փոքր-ինչ խոնավ է:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы