Рубрики
Ճամբար

Դդումի չիր ու մուրաբա

Դդումի չիր

Ես գրում եմ դդումի մասին որովհետև դպրոցում սկսվել է ճամբարը և մենք պատրաստում ենք դդմածեսին, հիմա ես կգրեմ ոնց այն պատրաստել:

Դդումը մաքրել, ձևավոր  կտրատել, շարել խոր ամանի մեջ,  1 կգ. դդումի վրա շաղ տալ 400 գրամ շաքարավազ և թողնել 24 ժամ՝ ջուրը դուրս տալու համար: Հաջորդ օրը ջրից հանել դդումի հատիկները, հեղուկին ավելացնել ևս 400 գրամ շաքարավազ, դնել կրակին և օշարակ պատրաստել,  այնուհետև ավելացնել հատիկները: Եփել այնքան, մինչև հատիկները թափանցիկ դառնան: Սառչելուց հետո հատիկները հանել օշարակից, շարել ջեռոցի թավայի մեջ  և դնել 180 աստիճան ջերմությամբ ջեռոցը: Այդ ընթացքում ջեռոցի դուռը բաց թողնել, 30-40 րոպե ջեռոցում պահելուց հետո հանել, և դդումի չիրը պատրաստ է:

Հիմա անրադառնանք մուրաբաին:

Դդումը մաքրել, կտրատել խորանարդիկների տեսքով, դնել կրաջրի մեջ և թողնել 3 ժամ: Կրաջրից հանել, լավ լվանալ սառը ջրով, հետո դդումը գցել եռացող ջրի մեջ, 5 րոպե եփել, ջուրը թափել, թողնել` սառի: Պատրաստել օշարակը։ Շաքարավազն ու ջուրը լցնել դդումի կտորների վրա և թողնել վեց ժամ: Ապա եփել 30-35 րոպե, վերցնել կրակից և թողնել, որ մուրաբան սառչի: Երկու անգամ կրկնել այդ նույնը, իսկ այնուհետև մուրաբան եփել մինչև պատրաստ լինելը: Վերջում կարող եք նաև մուևաբայի վրա լցնել կիտրոնի աղ և վանիլին։

Рубрики
Без рубрики

Նախագիծ(Ոչ ստանդարտ խնդիրներ)

1.Մի բանանն ու մի խնձորը միասին արժեն 5 դրամ, մի խնձորն ու մի տանձը միասին արժեն 6դրամ, մի տանձն ու մի բանանը միասին արժեն 3 դրամ: ՄԻ բանան, մի տանձ, մի խնձորը միասին ի՞նչ արժեն:

Լուծում:1)5+6+3=14

2)14:2=7

Պատասխան: 7 դրամ:

2. 25սմ երկարություն  ունեցող ժապավենը  քանի՞  մմ-ով  է երկար  1դմ 9սմ   երկարությամբ ժապավենից:

25սմ=250մմ

1դմ9սմ=190մմ

250-190=60

Պատասխան 60-մմով:

3.A թվից  դեպի  ձախ  գրված  է  18 թիվ,  իսկ  դեպի  աջ   8 թիվ:  Քանի՞  թիվ  է  գտնվում  A թվի  և մեջտեղում  գրված թվի միջև:

18+8=26

26:2=13

13-8=5

4.Գտնել ուղղանկյան  պարագծի  երկարությունը, եթե  նրա երկու  մեծ կողմերի  և  մեկ  փոքր կողմի գումարը հավասար է 25-ի, իսկ երկու փոքր և մեկ մեծ կողմերի գումարը 
23-ի:

փոքր-7 մեծ-9

5.1900-ից մինչև  2020 թվերի միջև քանի՞ բնական թիվ  կա, որոնք գրվում  են  չորս  տարբեր թվանշաններով:

89 բնական թիվ

6. 100 հատ բնական թվերի գումարը հավասար է 102-ի: Գտնել այդպիսի 100 թվերի արտադրյալի հնարավոր աենամեծ արժեքը:

4

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы