
Մեր երկրի փոքրամասության մեջ մտնում են եզդիները,քրդերը,հրեաները և մալականները:Ես այսոր կխոսեմ մալականների մասին: ռուսական կրոնական շարժում է , որ առաջացել է 18 դարի երկրորդ կեսին, Տամբովի գավառում։ Մոլոկանների կրոնական ուղղությունը առաջացել է դուխոբորների աղանդից և պահպանել վերջինիս վարդապետության և ծեսերի մեծ մասը: Կրոնական ուղղության հիմնադիրն է Սիմոն Ուկլեինը:Մոլոկան անունը տրվել է դեռ 1765 թվականին:
Յուրաքանչյուր մոլոկանի տուն ունի բավականին ընդարձակ գավիթ, ուր գտնվում է բաղնիքը, խոտանոցը և շտեմարանը: Բնակարանը բաղկացած է երկու սենյակներից, որոնց դռները բացվում են նախասենյակների մեջ: Սենյակները հիմնականում քառանկյունի են լինում, գոնե երկու կողմից երկական կամ մի մի պատուհաններով: Հատակն ու առաստաղը տախտակից է, բայց ոչ երբեք ներկված: Սովորաբար սենյակներից մեկում լինում է երկար ռուսական փուռ, մյուս սենյակները տաքացվում են թիթեղյա վառարաններով: Սենյակի պատերին կից ձգվում են նեղ և երկար նստարաններ, իսկ անկյուններում փայտե պահարաններ, մի քանի նեղ և երկար նստարաններ մոտեցնելով կազմվում է մոլոկանի մահճակալը, սենյակի անկյունում սովորաբար դրված է լինում հասարակ փայտե սեղանը, որի վրա հասարակ փոքրիկ հասարակ լամպ է լինում, կողքերին մի քանի աթոռ, տները քարաշեն են, կտուրը՝ եռանկյունաձև, կղմինդրով ծածկված, տան երկու կողմերը կան փոքր պատշգամբներ: Նրանց ուտելիքի գլխավոր մասն է կազմում թեյը, կաթը, կարտոֆիլը: Մոլոկանները շատ են սիրում թեյ: Եվ այն պատրաստման հատուկ եղանակ ունեն ինքնաեռի մեջ: